«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Գործընկերներ

ԱՄՆ

Հարվարդի համալսարանի բժշկական դպրոց, Բեթ-Իսրայել (Բոստոն)

Հարվարդի համալսարանի բժշկական դպրոց, Բեթ-Իսրայել (Բոստոն)

Բեթ-Իսրայել հիվանդանոցը Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցի հիմնական կլինիկական բազան է: Այն իրենից ներկայացնում է լիովին ինտեգրված բժշկական կենտրոն, որտեղ տրամադրվում են տարբեր ուղղության բժշկական ծառայություններ՝ սրտաբանության, մանկաբարձության և գինեկոլոգիայի, ստամոքս-աղիքային խանգարումների, ուռուցքաբանության և այլ ուղղություններով: Բազմիցս արժանացել է «Լավագույն կլինիկա» կոչմանը:


Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցի հետ համատեղ, Բեթ-Իսրայել հիվանդանոցը (Բոստոն) մշակվել է միջազգային չափանիշներին համապատասխան հղիների մինչծննդաբերական վարման ծրագիրը,  հիվանդների և անձնակազմի համար ներդրվել են կրթական ծրագրեր, ներդրվել է արգանդի վզիկի հետազոտության մեթոդիկան՝ ըստ Պապանիկոլաուի մեթոդի (PAP test) ), կոլպոսկոպիա, leep: Ներդրվել են նաև հղիների և գինեկոլոգիական հիվանդների վարման ուղեցույցները:

 

Համագործակցության ծրագրերի ներկայացուցիչ ԱՄՆ-ից՝ Ն. Ներսիսյան, Բ. Սաքս և ուրիշներ:

 

http://www.bidmc.org/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր