«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Գործընկերներ

Գերմանիա

Կանանց առողջության Հեյդելբերգի համալսարանական կլինիկա: Հեյդելբերգի համալսարանական կլինիկայի կրծքագեղձի առողջության կենտրոն

Կանանց առողջության Հեյդելբերգի համալսարանական կլինիկա: Հեյդելբերգի համալսարանական կլինիկայի կրծքագեղձի առողջության կենտրոն

Հեյդելբերգի համալսարանը Գերմանիայի ամենահին համալսարանն է: Առաջին բժշկական դասախոսություններն անց են կացվել այստեղ՝ 1388 թվականին: Այսօր Հեյդելբերգի համալսարանը Գերմանիայի և ամբողջ Եվրոպայի ամենամեծ և ամենահեղինակավոր բժշկական կենտրոններից է: Հեյդելբերգ բժշկական կենտրոնի հեղինակությունը պայմանավորված է հիվանդի գերազանց խնամքով, հետազոտությամբ և դասավանդմամբ:


Հեյդելբերգի համալսարանի կանանց հիվանդանոցի կրծքագեղձի առողջության կենտրոնն իր տեսակի մեջ Գերմանիայի ամենամեծ կենտրոններից է: Յուրաքանչյուր տարի այստեղ բուժվում է կրծքագեղձով հիվանդ մոտավորապես 600 կին: Լինելով գերազանցության կենտրոն՝ իրենց վրա են վերցրել կրծքագեղձի ախտաբանության ախտորոշման ու բուժման պատասխանատվությունն՝ ամենաբարձր մակարդակով, մասնավորապես՝ կրծքագեղձի քաղցկեղը,:


«Էրեբունի» բժշկական կենտրոնը, Հեյդելբերգի համալսարանի կանանց հիվանդանոցի կրծքագեղձի առողջության կենտրոնի հետ համատեղ , մշակել է հարուստ կլինիկական, գիտական և գործնական համագործակցություն Հեյդելբերգի համալսարանի կանանց հիվանդանոցի կրծքագեղձի առողջության կենտրոնի տնօրեն դոկտոր, պրոֆ. Քրիստոֆ Սոնի հետ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնը համագործակցում է նաև պրոֆեսոր Աբա Հարկոսի և դոկտոր Մարիա Բլումենստայնի հետ, ովքեր այցելել են Հայաստան և մասնակցել կենտրոնի կլինիկական գործունեությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր