«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Գործընկերներ

Հայաստան

LCC ”DimaX-Ray”

LCC ”DimaX-Ray”

2011 թ. Հայաստանում համախոհների խմբի կողմից հիմնվեց “DimaX-Ray” ընկերությունը, և բացվեց կոնաճառագայթային ծավալային տոմոգրաֆիայի առաջին մասնագիտացված կենտրոնը: ООО ”DimaX-Ray”-ն առաջարկում է գլխի համալիր եռաչափ տոմոգրաֆիկ հետազոտություն Planmeca ընկերության արտադրության գերժամանակակից ProMax 3D Mid տոմոգրաֆով:


Կոնաճառագայթային համակարգչային տոմոգրաֆիան նախատեսված է դիմածնոտային շրջանի հատվածների մանրամասն հետազոտության և ճշգրիտ ախտորոշման համար, ինչպես նաև անհրաժեշտ է տվյալ շրջանի մասնագիտացված բուժման պլանավորման համար:


Կոնաճառագայթային համակարգչային տոմոգրաֆիայի մեծ հնարավորություններն ու կոնտրաստությունն այս մեթոդը՝ ավանդական ռենտգենաբանական հետազոտությունների համեմատ, դարձրել են առավել արժեքավոր և տեղեկատվական ստոմատոլոգիայի, դիմածնոտային վիրաբուժության և քիթ-կոկորդ-ականջաբանության  բնագավառում: ՀՏ տեսանելիության շնորհիվ բժշկին հնարավորություն է տրվում ծավալային դատել՝ այս բառի ուղիղ իմաստով, ոչ թե գնահատել եռաչափ օբյեկտների (ատամներ, ծնոտներ, խոռոչներ) վիճակն ըստ հարթ ռենտգենաբանական նկարի:

 

http://www.dimax-ray.com/index.html

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր