«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Գործընկերներ

Բելառուս

Բելառուսի հանրապետական ուռուցքաբանության կենտրոն

Բելառուսի հանրապետական ուռուցքաբանության կենտրոն

Պետական համալսարանի  «Ն.Ն. Ալեքսանդրովի անվան ուռուցքաբանության և բժշկական ռադիոլոգիայի հանրապետական գիտագործնական կենտրոնը» Բելառուսի հանրապետության առաջատար ուռուցքաբանության հաստատությունն է, որտեղ իրականացվում են ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշում և բուժում (վիրահատական, դեղորայքային և ճառագայթային):


Կենտրոնում աշխատում է 348 բժիշկ, որից 25-ը բժշկական և կենսաբանական գիտությունների դոկտոր է, 81-ը՝ բժշկական և կենսաբանական գիտությունների թեկնածու, 11-ը՝ պրոֆեսոր: Կենտրոնի ախտորոշիչ ծառայությունները հագեցած են ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս սեղմ ժամկետներում ախտորոշել ամենաբարդ դեպքերը:


Ն.Ն. Ալեքսանդրովի անվան ուռուցքաբանության և բժշկական ռադիոլոգիայի հանրապետական գիտագործնական կենտրոնՅուրաքանչյուր տարի կենտրոնում հետազոտվում և բուժվում են ավելի քան 18 հազար ուռուցքաբանական հիվանդ:

Մասնագիտացում


Ուռուցքաբանություն, օնկովիրաբուժություն, կրծքային վիրաբուժություն, անոթային վիրաբուժություն, պրոկտոլոգիա, ուրոլոգիա, նյարդաբանություն և նյարդավիրաբուժություն, մանկաբարձություն և գինեկոլոգիա, քիթ-կոկորդ-ականջաբանություն, ակնաբուժություն, վնասվածքաբանություն և օրթոպեդիա, ընդհանուր վիրաբուժություն, պլաստիկ վիրաբուժություն և բժշկական կոսմետոլոգիա, անզգայացում և վերակենդանացում, ընդհանուր թերապիա, սրտաբանություն, մաշկավեներաբանություն, երիկամաբանություն, ստոմատոլոգիա, էնդոկրինոլոգիա, հոգեթերապիա, վերականգնողական բուժում, ճառագայթային ախտորոշում և բուժում, ուլտրաձայնային ախտորոշում, ֆունկցիոնալ ախտորոշում, էնդոսկոպիա, ախտաբանական անատոմիա, ռադիոլոգիա, ռադիացիոն բժշկություն, ռենտգենաներանոթային վիրաբուժություն:

Հիմնական ախտաբանությունները


Գլխի և պարանոցի ուռուցքներ, ըմպանի ուռուցքներ, քթի և հարակից խոռոչների չարորակ ուռուցքներ, կոկորդի, կերակրափողի քաղցկեղ, ստամոքսի քաղցկեղ, խթաղու քաղցկեղ, ռեկտոսիգմայաձև աղու քաղցկեղ, ուղիղ աղու քաղցկեղ, հետանցքի քաղցկեղ, լյարդի և ներլյարդային լեղածորանների քաղցկեղ, լեղապարկի քաղցկեղ, արտալյարդային լեղածորանների քաղցկեղ, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, թոքի քաղցկեղ, փափուկ հյուսվածքների չարորակ ուռուցքներ, ոսկրերի ուռուցքներ, մաշկի մելանոմա, մաշկի քաղցկեղ, կրծքագեղձի քաղցկեղ, ամոթույքի քաղցկեղ, հեշտոցի քաղցկեղ, արգանդի վզիկի քաղցկեղ, արգանդի մարմնի քաղցկեղ, ձվարանների քաղցկեղ, տրոֆոբլաստիկ հիվանդություն, առնանդամի քաղցկեղ, շագանակագեղձի քաղցկեղ, ամորձու չարորակ նորագոյացություն, երիկամաբջջային քաղցկեղ, երիկամի ավազանի և միզածորանի ուռուցքներ, միզապարկի քաղցկեղ, կենտրոնական նյարդային համակարգի նորագոյացություններ, աչքի անոթենու և թարթչային մարմնի մելանոմա, վահանաձև գեղձի քաղցկեղ, Հոջկինի լիմֆոմա, ոչ հոջկինյան լիմֆոմաներ:

 

Կազմակերպության ներկայացուցիչ՝ Վալենտին Պյոտրի Ձյուբան

 

Валентин Петрович Дзюбан

 

 

 
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր