«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Գործընկերներ

Գերմանիա

ՀԵԼԻՈՍ Բեռլին-Բուխ բժշկական կենտրոն

ՀԵԼԻՈՍ Բեռլին-Բուխ բժշկական կենտրոն

ՀԵԼԻՈՍ նոր հիվանդանոցային համալիրը բացվել է 2007 թվականին՝ Բեռլինի մոտակա Բուխ արվարձանում: Այն Եվրոպայի ամենամեծ բժշկական համալիրներից է: Այստեղ 26 բաժանմունք-կլինիկաներում առկա է 1.100  հիվանդանոցային տեղ:

HELIOS Klinikum Berlin-Buch GmbH բարձր դասի հիվանդանոցային համալիրը, տեղակայված լինելով խնամված տարածքում, որտեղ առկա է նաև զբոսայգի, ապահովում է ո՛չ միայն որակյալ բժշկական ծառայություններ, այլ նաև բուժման ընթացքում կլինիկայում հարմարավետ կեցություն:

ՀԵԼԻՈՍ Բեռլին-Բուխ բժշկական կենտրոնՀԵԼԻՈՍ Բեռլին-Բուխ բժշկական կենտրոնի պատմությունը խոր արմատներ ունի: Այս փոքրիկ քաղաքում աշխատել են բժշկագիտության մեջ հայտնի գիտնականներ: XVIII դարում այստեղ էր գտնվում Եվրասիայում ամենախոշոր լազարեթը, որը սառը պատերազմի ժամանակ Արևելյան Եվրոպայի խոշորագույն հիվանդանոցներից էր:

Բեռլին-Բուխն այսօր էլ կարևորագույն եվրոպական գիտական բժշկական կենտրոններից է:
 
ՀԵԼԻՈՍ կոնցեռնին են պատկանում սուր հիվանդությունների և վերականգնողական 111 կլինիկաներ՝ ներառյալ՝ Բեռլին-Բուխի, Դույսբուրգի, Էրֆուրտի, Կրեֆելդի, Շվերինի, Վուպերտալի և Վիսբադենի ընդհանուր պրոֆիլի յոթ խոշորագույն հիվանդանոցները, բուժօգնության 50  կենտրոններ, 5 վերականգնողական կենտրոններ, 12 կանխարգելիչ կենտրոններ և հիվանդների խնամքի 15 կենտրոններ:

Այսպիսով, Հելիոսը ամենախոշոր ձեռնարկությունն է, որը Գերմանիայում առաջարկում է բարձր մակարդակի ստացիոնար և ամբուլատոր բուժում բժշկության բոլոր ոլորտներում: Ձեռնարկության գլխավոր գրասենյակը գտնվում է Բեռլինում: Յուրաքանչյուր տարի ՀԵԼԻՈՍ կլինիկաներում բուժվում են ավելի քան 4,5 միլիոն հիվանդ, որոնցից 1,2 միլիոնը՝ ստացիոնար: Կլինիկաները հաշվարկված են ավելի քան 34.000 մահճակալի համար, կլինիկաներում աշխատում են մոտավորապես 68.000 աշխատակիցներ: ՀԵԼԻՈՍ կոնցեռնի շրջանառությունը 2013 թվականին կազմել է 3,4 մլրդ եվրո: Կլինիկաների խումբը պատկանում է Ֆրեզենիուս կոնցեռնին:

 

http://www.helios-international.com/

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր