«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Լիթոտրիպսիա Լիթոտրիպսիա Երիկամները ունեն լոբաձև տեսք եւ տեղակայված են մեջքի միջին մասում: Նրանք զտում են եւ մաքրում արյունը մարմնի կենսագործունեության արգասիքներից ու տոքսիններից, որոնք արտազատվում են մեզի մեջ: Մեզը հանվում է երիկամներից միզածորան, միզապարկ եւ միզուկ:
Էնդոսկոպիկ հետազոտություն Էնդոսկոպիկ հետազոտություն Էնդոսկոպիան՝ ախտորոշիչ հետազոտություն է, որի ժամանակ ճկուն խողովակը, որի ծայրին գտնվում է միկրոխցիկ, անցնում է ստամոքս-աղիքային տրակտի տարբեր շրջաններով:
Ենթաստամոքսային գեղձի Էխո-Էնդոսկոպիա և բիոփսիա Ենթաստամոքսային գեղձի Էխո-Էնդոսկոպիա և բիոփսիա Ենթաստամոքսային գեղձի Էխո- էնդոսկոպիան կատարվում է հիվանդի ընդհանուր անզգայացումով, որն ապահովում է գաստրոէնտերոլոգը անեսթեզիոլոգի հետ համատեղ՝ ստեղծելով հիվանդի համար հարմարավետություն հետազոտության ընթացքում:
Պերորալ էնդոսկոպիկ միատոմիա ` կերակրափողի ախալազիայի նորագույն բուժման մեթոդ Պերորալ էնդոսկոպիկ միատոմիա ` կերակրափողի ախալազիայի նորագույն բուժման մեթոդ Պերորալ /Ներբերանային/ էնդոսկոպիկ միատոմիայի պրոցեդուրայի ժամանակ էնդոսկոպը տեղադրվում է կերակրափող, որտեղ էլ կերակրափողի լորձաթաղանթի վրա կատարվում է կտրվածք:
Էնդոսկոպիայի նորագույն մեթոդների ներդնումը Հայաստանում, Նաիրի ԲԿ-ում Էնդոսկոպիայի նորագույն մեթոդների ներդնումը Հայաստանում, Նաիրի ԲԿ-ում 3-տասնյակ էնդոսկոպիստներ և գաստրոէնտերոլոգներ առցանց հետևում են վիրահատարանում նորագույն սարքավորումներով ընթացող էնդոսկոպիկ վիրահատությանը:Սանկտ –Պետերբուրգից Հայաստան ժամանած Ալեքսանդր Սմիռնովը Նաիրի բժշկական կենտրոնում իրականացում է ճապոնական նոր սարքավորումներով ու նորագույն մեթոդով առաջին էնդոսկոպիկ վիրահատությունը կերակրափողի վրա:
Վահանաձև գեղձի վիրաբուժական բուժման նորագույն մեթոդները, Էնդոսկոպիկ հեռացում  աքսիլյար մուտքով: Վահանաձև գեղձի վիրաբուժական բուժման նորագույն մեթոդները, Էնդոսկոպիկ հեռացում աքսիլյար մուտքով: Էնդոսկոպիան էնդովիրաբուժությունում կիրառվում է արդեն շուրջ 15 տարի և անընդհատ զարգանում է: Կան մի քանի մեթոդներ, որոնք, հիմնականում, վիդեոասիստենտ վիրահատություններ են, և կատարվում են պարանոցի վրա արված փոքր կտրվածքների միջոցով: Եվ միայն տրանսաքսիլյար թիրեոիդ էկտոմիան ( վահանաձև գեղձի հեռացումը) կատարվում է բիմամար –աքսիլյար մուտքով, որի ժամանակ կտրվածք չի արվում ոչ պարանոցի, ոչ էլ կրծքավանդակի դիմային պատի շրջանում, և որի ժամանակ կիրառվում է էնդոսկոպիկ վիրահատության գազային մեթոդ, որն ապահովում է անթերի կոսմետիկ էֆեկտ համեմատած այլ վերը նշված մեթոդների հետ:
Կապսուլային էնդոսկոպիա Կապսուլային էնդոսկոպիա Կապսուլային Էնդոսկոպիան՝ էնդոսկոպիկ կապսուլայի օգնությամբ կատարվող բարակ աղիքի հետազոտությունը սկզբունքորեն նոր եղանակ է: Կապսուլային էնդոսկոպիայի սարքավորումը իրենից ներկայացնում է անլար սարք, որն իր մեջ ներառում է միկրոխցիկ, թվային մշակման սարք, անլար ընդունիչ և հաղորդիչ համակարգ, լուսավորող համակարգ և ալն: Կապսուլան բերանով ընդունելուց հետո, շարժվելով աղեստամոքսային տրակտում կատարում է անդադար նկարահանում և հաղորդում է այն թվային մշակման սարքին: Ստացված պատկերների հիման վրա բժիշկը կատարում է ախտորոշում:
Վերտեբրոպլաստիկա և կիֆոպլաստիկա Վերտեբրոպլաստիկա և կիֆոպլաստիկա Մեկ կամ մի քանի ողերի կոմպրեսիոն կոտրվածքի դեպքում ցուցված է վերտեբրոպլաստիկա կամ կիֆոպլաստիկա: Ողնաշարը ունի 5 հիմնական բաժիններ, որոնքեն` պարանոցային հատվածը, կրծքային և գոտկային հատվածը: Նրանցից յուրաքանչյուրը կազմված է առանձին ոսկրերից, այդպես կոչվող ողերից: Մարմնի ծանրությունը տանող մասը կոչվում է ողի մարմին, որի վահանակը իրենից ներկայացնում է կուռ ոսկոր: Ողի ներքին մասը կազմված է ոսկրային սյուների ցանցիծ, որոնք իրենցից ներկայացնում են ծակոտիկներով սպունգանման ոսկոր: Օստեոպորոզի ժամանակ ողերի մարմինների ոսկրերը բարակում են, և դառնում փխրուն: Ողնաշարի կտրուկ կռումների դեպքում, փռշտոցը, ծանրության բարձրացումը, անկումները կարող են մեծացնել ճնշումը ողնաշարի վրա ավելին, քան կարող են դիմանալ ողերը, ինչը բերում է և դառնում կոմպրեսիոն կոտրվածքի պատճառ:
Պտղի ուլտրաձայնային հետազոտություն Պտղի ուլտրաձայնային հետազոտություն Ուլտրաձայնն իրենից ներկայացնում է բարձր հաճախականության ձայն: Ուլտրաձայնային տվիչի ներսում առկա է ուլտրաձայնային ճառագայթիչ (տրանսդյուսեր), որը կառուցված է պյեզոէլեկտրիկ բյուրեղներից: Ուլտրաձայնն առաջանում է պյեզոէլեկտրիկ բյուրեղների միջով էլեկտրոնային իմպուլսի անցման ժամանակ, որոնք, տատանվելով, բարձր հաճախականության ձայն են արձակում:
Ռևմատոիդ արթրիտ Ռևմատոիդ արթրիտ Ռևմատոիդ արթրիտը արթրիտի երկրորդ ամենատարածված տեսակն է: Առավել հաճախ ախտահարվում են դաստակների, ձեռքերի, ծնկների, սրունքների և ոտնաթաթերի հոդերը: Ռևմատոիդ արթրիտի ժամանակ հոդերի ախտահարումը սովորաբար սիմետրիկ բնույթ է կրում: Կարող է նկատվել նաև այլ օրգանների ախտահարում՝ աչքերի, մաշկի, սրտի, թոքերի, երիկամների, նյարդային համակարգի և աղեստամոքսային տրակտի:
1 2 3
Դեպի վեր