«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Ռենտգեն ախտորոշիչ հետազոտություն

Ռենտգեն ախտորոշիչ հետազոտություն

Ինչ է իրենից ներկայացնում ռենտգենը: Սովորական լույսը թույլ չի տալիս մեզ՝ տեսնել փակ դռների, պատերի կամ մարդկային մարմնի միջով: Դրա համար անհրաժեշտ է բարձր հզորության ճառագայթ, որը կկարողանա թափանցել մարմնի միջով, ինչպիսին ռենտգենն է:


Սովորական ռենտգենոգրաֆիայի միջոցով բժիշկը կարող է տեսնել այնպիսի փափուկ հյուսվածքներ, ինչպես, օրինակ, թոքերը, սիրտը, լյարդը, այնպիսի կարծր հյուսվածքներ, ինչպիսիք են՝ ոսկրերը, հոդերը:


Այն օրգանների դիտարկման համար, որոնք հնարավոր չէ տեսնել ռենտգեն ճառագայթներով կամ ռենտգեն կոնտրաստ օրգան չեն, կիրառվում է կոնտրաստ նյութ, ինչի օգնությամբ կոնտրաստավորվում է հետազոտվող օրգանը կամ հյուսվածքը՝ դարձնելով այն տեսանելի: Նման տարբերակով հետազոտվում են մարսողական համակարգը, երիկամները և անոթները: 


Ռենտգեն ախտորոշումը հիմնականում կիրառվում է հետևյալ իրավիճակներում.

 

  • ոսկրերի կոտրվածքների տեղակայման և նրանց բնույթի արագ ու անհետաձգելի ախտորոշման նպատակով,
  • բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման և բուժման ռազմավարության ընտրության ժամանակ,
  • բազմաթիվ հիվանդությունների կոնսերվատիվ կամ վիրահատական բուժման վերահսկման, արդյունավետության գնահատման նպատակով,
  • այնպիսի վիրահատությունների կամ գործողությունների վիզուալ հսկողության ժամանակ, ինչպիսիք են, օրինակ, էնդոսկոպիկ, ներանոթային անգիոգրաֆիկ կամ այլ միջամտությունները:


Հարկ է հիշատակել, որ համակարգչային տոմոգրաֆիայի և անգիոգրաֆիայի հիմքում ռենտգենաբանական մեթոդն է: Ռենտգենոգրաֆիայի ժամանակ առավել տեղեկատվական պատկերներ ստանալու համար կիրառվում են տարբեր անկյուններ և դիրքեր:


Շարժվող օրգանների ռենգեն ախտորոշիչ հետազոտությունն իրականացնելու համար, ինչպես, օրինակ, սիրտը կամ մարսողական համակարգն են, կիրառվում է ֆլուորոսկոպիայի մեթոդը՝ կոնտրաստ նյութի հետ համակցված: Այս դեպքում ստացվում է բազմաթիվ ռենտգեն նկարներից բաղկացած հոլովակ, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել հետազոտվող շարժվող օրգանի անատոմիական առանձնահատկությունները:

 

 

20.01.2016
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր