«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Վահանաձև գեղձի վիրաբուժական բուժման նորագույն մեթոդները, Էնդոսկոպիկ հեռացում  աքսիլյար մուտքով:

Վահանաձև գեղձի վիրաբուժական բուժման նորագույն մեթոդները, Էնդոսկոպիկ հեռացում աքսիլյար մուտքով:

Էնդոսկոպիան էնդովիրաբուժությունում կիրառվում է արդեն շուրջ 15 տարի և անընդհատ զարգանում է:  Կան մի քանի մեթոդներ, որոնք, հիմնականում, վիդեոասիստենտ վիրահատություններ են, և կատարվում են  պարանոցի վրա  արված փոքր կտրվածքների  միջոցով: Եվ միայն տրանսաքսիլյար թիրեոիդ էկտոմիան ( վահանաձև գեղձի հեռացումը) կատարվում է բիմամար–աքսիլյար մուտքով, որի ժամանակ կտրվածք չի արվում ոչ պարանոցի, ոչ էլ կրծքավանդակի դիմային պատի շրջանում, և որի ժամանակ կիրառվում է էնդոսկոպիկ վիրահատության գազային մեթոդ, որն ապահովում է անթերի կոսմետիկ էֆեկտ համեմատած այլ վերը նշված մեթոդների հետ: 


Տրանսաքսիլյար թիրեոդէկտոմիայի ժամանակ էնդովիդեովիրահատական գործիքները թույլ են տալիս իրականացնել 3 միկրոկտրվածք՝մուտք աջ թևատակի շրջան՝  (գործիքի տրամագիծը 10 մմ ), մուտք աջ և ձախ կաթնագեղձի  արեոլի վերին մասի սահմանի շրջան   ( գործիքի տրամագիծը ՝ 5 մմ, ընդվորում գործիքի մուտքը իրականացվում է առանց կաթնագեղձերի հետ շփման): Ընդհանուր անզգայացմամբ արվում են կտրվածքներ, թևատակի շրջանում  0.5 սմ, որտեղից մաշկի տակով դեպի պարանոց են դուրս բերվում տեսախցիկներ և ուլտրաձայնային դանակ, որոնց օգնությամբ կատարվում են էնդոսկոպիկ վիրահատություններ վահանագեղձի  և հարվահանագեղձի վրա:  

 

Տվյալ վիրահատական միջամտության մեթոդը թույլ է տալիս ապահովել՝

  1. Անթերի կոսմետիկ էֆեկտ
  2. Բազմակի անգամ վիդեոխոշորացում, որը թույլ է տալիս ավելի  պարզ տարբերակել  անատոմիական էլեմենտները (հարվահանաձև գեղձերը, նյարդերը, անոթները և այլ անատոմիական կառուցվածքներ): Այս տեխնոլոգիան, շնորհիվ իր  նվազագույն  վնասվածքի և արագ վերականգնման, ճանաչված է ամբողջ աշխարհում վահանագեղձի վրա կատարվող վիրահատական միջամտության առավել արդյունավետ մեթոդ: 

ԲԿ Էրեբունու էնդոկրին վիրաբուժության բաժանմունքում բաժանմունքի ղեկավար՝ բժիշկ Լ.Մ. Մխիթարյանի ղեկավարությամբ կատարվել են 5 հաջող վիրահատություն վահանագեղձի վրա տրանսաքսիլյար եղանակով: Հարկ է նշել այն փաստը, որ այդ կարգի վիրահատություններ Հայաստանում,  Էրեբունի ԲԿ-ում կատարվել է առաջին անգամ:  Վահանագեղձի վրա կատարված  աքսիլյար մուտքով վիրահատական միջամտության նոր մեթոդի ներմուծումը թույլ տվեց խուսափել կոսմետիկ հետվիրահատական դեֆեկտից, նվազեցնել հետվիրահատական բարդությունների աստիճանը, հատկապես կրծքավանդակի դիմային պատի կապտուկը, նաև ապահովել հիվանդի վաղ հետվիրահատական շրջանում առօրյա ապրելակերպին անցումը:

 

09.11.2016
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր