«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Լիթոտրիպսիա

Լիթոտրիպսիա

Երիկամները ունեն լոբաձև տեսք եւ տեղակայված են մեջքի միջին մասում: Նրանք զտում են  եւ մաքրում արյունը մարմնի կենսագործունեության արգասիքներից ու տոքսիններից, որոնք արտազատվում են մեզի մեջ: Մեզը  հանվում է երիկամներից միզածորան, միզապարկ եւ միզուկ: Եթե կա մեզի քիմիական կազմի փոփոխություն, այն կարող է հանգեցնել բյուրեղների ձևավորմանը, որոնց կուտակումը կարող է առաջացնել երիկամների քարեր: Սա կարող է տեղի ունենալ մի շարք պատճառներով, այդ թվում` ոչ բավարար ջրի օգտագործում, բարձր սպիտակուցային բովանդակությամբ դիետա, կամ երիկամների հիվանդության առկայություն: Եթե երիկամների քարերը փոքր են, նրանք սովորաբար հեռացվում են մեզի միջոցով միզելուց: Սակայն, ավելի մեծ չափերի քարերը կարող են լռվել միզածորանում և առաջացնել մեզի հոսքի խանգարում: Սա հաճախ հանգեցնում է միզուղիների բորբոքման զարգացմանը և մեջքի շրջանում ուժեղ ցավերի:

 

Երբեմն, երիկամների քարերը կարող են հեռացվել ինքստինքյան, մեծ քանակությամբ հեղուկ օգտագործելիս:

 

Սակայն, եթե զարգանում է միզուղիների բորբոքում, կամ մեզի հոսքի խիստ խոչընդոտ է առաջանում, կարող է պահանջվել լրացուցիչ բուժում:

 

Երիկամի քարի բուժման համար օգտագործվում է քարփշրման եղանակը կամ այսպես կոչված արտամարմնային հարված-ալիքային լիթոտրիպսիա:

 

Հարված-ալիքային թերապիայի ժամանակ ալիքի էներգիան օգտագործվում է երիկամների քարերը կոտրելու համար, որպեսզի արդեն փոքր չափերի քարերը միջամտությունից հետո առաջիկա մի քանի օրվա ընթացքում կարողանան հեռացվել մեզի միջոցով: Նախքան միջամտությունը, պացիենտի հարմարավետությունն ապահովելու նպատակով, նրան տրվում են ցավազրկողներ: Միջամտությունը

սովորաբար տեւում է մոտ 45-60 րոպե:

 

Տրանսդերմալ նեֆրոլիթոտոմիայի ժամանակ կատարվում է փոքր կտրվածք մեջքի վրա, երիկամների տեղակայման շրջանում: Կտրվածքի միջով անց է կացվում գործիք, որի միջոցով կատարվում է քարերի փշրում և հեռացում:

 

Ուրետերոսկոպիան կատարվում է երբ քարը խցանում է միզածորանը: Գործիքը անց է  կացվում միզուկի, միզապարկի և միզածորանի միջով, մինչև միզաքար և կատարվում է լազեռային քարփշրում և քարերի հեռացում:

 

Եթե նշված մեթոդներից և ոչ մեկը հնարավոր չէ օգտագործել քարերը հեռացնելու համար, ապա կիրառում են կլասիկ վիրահատական եղանակ:

 

Միզաքարային հիվանդության ժամանակ երիկամների քարերի հեռացումից հետո, կա նոր քարերի ձևավորման վտանգ ավելի ուշ փուլում: Հիվանդության կրկնումը կանխելու նպատակով անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն, միզուղիների ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակին բուժում եւ հատուկ սննդակարգի պահպանում:

 

21.11.2016
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր