«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

ՀԻՍՏԵՐՈՍԿՈՊԻԱ

ՀԻՍՏԵՐՈՍԿՈՊԻԱ

Արգանդը ներկայացնում է իրենից տանձաձև խոռոչային օրգան, որը գտնվում է փոքր կոնքի խոռոչում: Նրա առջեւում տեղակայված է միզապարկը, իսկ ետևում` ուղիղ աղին: Նրա վերին մասից, արգանդի մարմնի երկու կողմերից դուրս են գալիս արգանդային կամ Ֆալոպիան փողերը, որոնք տանում են դեպի ձվարան:

 

Արգանդը իր բազալ մասում վերածվում է արգանդի վզիկի և բացվում հեշտոց: Արգանդը ֆիքսվում է որովայնի խոռոչում արգանդային կապանների միջոցով: Նա առատորոն սնուցում է ստանում արգանդային զարկերակների միջոցով:

 

 

Ախտորոշիչ հիստերոսկոպիա անցկացնելու ցուցումներն են

Հիստերոսկոպիան թույլ է տալիս բժշկին զննել արգանդի խոռոչը փոքր էնդոսկոպի օգնությամբ, որը կոչվում է հիստերոսկոպ: Այս հետազոտությունը օգնում է բժշկին բացահայտել արգանդի պաթոլոգիաները, արգանդային արյունահոսության կամ դաշտանային ցիկլի խանգարումների պատճառները:


Վիրաբուժական կամ միջամտական հիստերոսկոպիայի ցուցումներն են

  • բարորակ ուռուցքների հեռացում
  • արգանդի խոռոչի բիոպսիայի կատարում
  • տարբեր ներարգանդային սարքերի տեղադրում
  • հակաբեղմնավորիչ սարքերի իմպլանտացիա

Հիստերոսկոպիան օգտագործվում է նաեւ արգանդների պոլիպների, միոմաների կամ այլ արգանդի անատոմիական պաթոլոգիաների ախտորոշման եւ միջամտության համար: Արգանդի պոլիպները դա գոյածություններ են, որոնք տեղակայվում են արգանդի լորձաթաղանթի տակ, մինչ դեռ միոմաները տեղակայվում են արգանդի մկանային շերտում:

 

26.05.2016
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր