Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard

Կլինիկա

«Էրեբունի» բժշկական կենտրոնը Հայաստանի ամենախոշոր գիտակլինիկական բազմապրոֆիլ բժշկական հաստատությունն է (8 կլինիկա և 45 բաժանմունք), որտեղ աշխատում են ավելի քան 1500 հաստիքային աշխատակիցներ: Կենտրոնի կադրային քաղաքականության ռազմավարական խնդիրը մասնագիտական բարձր մոտիվացված թիմի ձևավորումն է` համախմբված ընդհանուր նպատակներով  և կորպորատիվ մշակույթով: Կենտրոնի աշխատակիցները հաճույքով են աշխատում մեծ հաջողությամբ զարգացող հաստատությունում: Դա պայմանավորված է ո՛չ միայն աշխատանքի համար ստեղծված հիանալի պայմաններով, այլ նաև տվյալ հաստատությունում առկա դրական հոգեբանական միջավայրով: Աշխատակիցների մեծ մասն օժտված  է բարձր ստեղծագործական ունակություններով  և ձգտում է հետագա մտավոր աճի: Գիտաշխատողների և բժիշկների ուսուցման շարունակականությունն ապահովվում է տեղական և միջազգային կոնֆերանսներին ու գիտաժողովներին նրանց ակտիվ մասնակցությամբ: Մասնագետների փորձի փոխանակման նպատակով լայնորեն կիրառվում է արտերկիր գործուղումների պրակտիկան: Կենտրոնում մշակված է նախաձեռնության ճանաչման համակարգը, ինչպես նաև բժշկական ծառայությունների ցուցաբերման որակի կատարելագործման մեջ միջին բուժանձնակազմի մասնակցությունը:


Մեր հաստատությունը մշտապես աճում և զարգանում է: Պարբերաբար բացվում են նոր ստորաբաժանումներ, հետևաբար, նաև՝ նոր թափուր աշխատատեղեր: Դուք կարող եք որպես մասնագետ գրանցվել մեր տվյալների բազայում և ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV), որը կվերանայվի, և մեր կենտրոնում Ձեր որակավորմանը համապատասխան աշխատատեղի առկայության դեպքում մեր ներկայացուցիչները կապ կհաստատեն Ձեզ հետ:

Մասնագետի գրանցում
Ֆայլը պետք է լինի doc, docx, pdf ֆորմատի և չպետք է գերազանցի 2mb
Գրել նիշերը
Դեպի վեր