«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Արյան բանկ

Ամբողջ աշխարհում դոնորական կամ սեփական արյան պահպանումն իրականացվում է արյան բանկերի միջոցով, որտեղ կատարվում է արյան նախնական սառեցում և պահուստավորում: Միայն Արյան բանկն է հնարավորություն տալիս երկար ժամանակով (մի քանի տարի) պահպանել արյան բաղադրամասերը՝ պլազման, էրիթրոցիտները, թրոմբոցիտները, լեյկոցիտներըև, նույնիսկ՝ ցողունային բջիջները:

 

Էրեբունի բժշկական կենտրոն. Արյան բանկԵրկարաժամկետ պահպանումից զատ (օրինակ, պլազման պահպանվում է 5 տարի՝ -80С° պայմաններում, էրիթրոցիտար զանգվածը՝ 5 տարի, -80С° պայմաններում), հնարավորություն է ստեղծվում ապասառեցված և լվացված արյան բջիջների կիրառման ժամանակ առավելագույն նվազեցնել արյան միջոցով հեմոկոնտակտային վարակների վիրուսների փոխանցման հավանականությունը:


Փոխներարարկման առավել անվտանգության ապահովման նպատակով, ինչպես նաև, հաշվի առնելով այնպիսի երկրների դրական փորձը, ինչպիսիք են՝ Ավստրիան, Բելգիան, Ֆրանսիան, Ամերիկան, Անգլիան, Շվեդիան և այլն, «Էրեբունի» բժշկական կենտրոնի բազայի վրա ստեղծվել և գործում է Արյան բանկը: Արյան բանկի հաճախորդ կարող է դառնալ յուրաքանչյուր մարդ, ով գիտակցում է խնդրի լրջությունը և ողջամտորեն է վերաբերվում սեփական առողջությանը:

 
Հազվադեպ արյան խումբ ունեցող մարդիկ հիվանդության կամ վնասվածքի դեպքում հաճախ հնարավորություն չեն ունենում ստանալ նույն խմբի արյան անհրաժեշտ բաղադրամասեր՝ արյան փոխներարկման կայաններում դրանց բացակայության պատճառով, այդ պատճառով նախապես վերցրված և Արյան բանկում պահուստավորված սեփական արյունը կարող է փրկության միակ հնարավորությունը լինել:


Էրեբունի բժշկական կենտրոն. Արյան բանկԿենտրոնի հագեցվածությունը բարձր դասի ժամանակակից սարքավորումներով և տեխնիկայով թույլ է տալիս դոնորից արյուն վերցնել՝ արյան բաղադրամասերի հաջորդող վերամշակմամբ,
և պահուստավորել էրիթրոցիտար զանգված, թրոմբոցիտար զանգված, թարմ սառեցված պլազմա:


Պահուստավորված արյան պարտադիր լաբորատոր հետազոտությունն ու փորձարկումն ապահովում են պացիենտների արյան փոխներարկման առավելագույն անվտանգությունը:


«Էրեբունի» բժշկական կենտրոնը հագեցած է արյան բաղադրամասերի անհրաժեշտ քանակով, որն անհրաժեշտ է բաժանմունքի գործունեության համար:

Արյան բանկի վարիչ՝
Անահիտ Նավասարդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր