«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Ախտորոշման կլինիկա

Հիվանդությունների ճիշտ ախտորոշումը բժշկության հիմքն է և արդյունավետ բուժման երաշխիքը: Յուրաքանչյուր բժշկական հաստատության հզորությունը որոշվում է նաեւ նրա ախտորոշիչ հնարավորություններով: 

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ախտորոշիչ կլինիկան հագեցած է գերժամանակակից   սարքավորումներով, որոնց կողմնակի ազդեցությունները հասցված են նվազագույնի և հնարավորություն են տալիս անցավ, նվազագույն ժամկետներում իրականացնել ճշգրիտ ախտորոշում: Կլինիկայում իրականացվող ախտորոշիչ հետազոտությունները և բուժման արդյունավետությունը համապատասխանում են միջազգային մասնագիտական ասոցիացիաների ուղեցույցներին:  


 

 

Ախտորոշման կլինիկան առաջարկում է ախտորոշիչ ծրագրերի լայն շրջանակ՝ ամենապարզ և ստանդարտ կանխարգելիչ հետազոտություններից մինչև բարդ, մասնագիտացված, որոշակի հիվանդությունների խմբին ուղղված հետազոտություններ, որոնց մեջ համակցված են մի քանի տեղեկատվական եղանակներ:

 

 

Կլինիկան իրականացնում է գրեթե բոլոր «Check up» ծրագրերը (ախտորոշման ստուգման ծրագիր). ստանդարտից՝ ընդլայնված, ընդհանուրից՝ նեղ մասնագիտացված հետազոտություններ: Հիվանդությունների վաղ ախտորոշումն ու կանխարգելումը ախտորոշման կլինիկայի գլխավոր առաջաբանն է: Անհրաժեշտության դեպքում հիվանդն ուղեգրվում է բազմապրոֆիլ «Էրեբունի» բժշկական կենտրոնի համապատասխան մասնագիտացված բաժանմունք՝ նեղ մասնագետի կողմից բուժման նպատակով:

Յուրաքանչյուր պացիենտին ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ ախտորոշման և բուժման անհատական ծրագրի իրականացմամբ:

 

 

Ախտորոշման կլինիկան ներառում է հետևյալ բաժանմունքները.

 

  • Կլինիկական ախտորոշման լաբորատորիա
  • Վիրաբուժական էնդոսկոպիայի բաժանմունք 
  • Ռենտգեն ախտորոշման բաժանմունք
  • Համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունք
  • Մամմոգրաֆիկ ծառայություն
  • Ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունք
  • Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունք 

 

Ախտորոշման կլինիկայում աշխատում են բարձր որակավորված, երկար տարիների փորձ ունեցող մասնագետներ, ովքեր  վերապատրաստվել են  Եվրոպայի, ԱՄՆ և ՌԴ առաջատար կլինիկաներում:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր