«Էրեբունի» բժշկական կենտրոն

Բժշկական ապահովագրություն

Բժշկական ապահովագրության շրջանակներում իրականացվող բժշկական օգնություն

 

Բժշկական ապահովագրության շրջանակներում «Էրեբունի» ԲԿ-ում իրականացվում են անգիոգրաֆիա, գլխուղեղի անոթների վրա ներանոթային միջամտություններ, կորոնար անոթների ստենտավորում, սրտի արհեստական ռիթմավարի իմպլանտացիա, կարդիովիրաբուժական, նեյրովիրաբուժական, ուրոլոգիական, օրթոպեդիկ և այլ պրոֆիլի վիրահատություններ՝ ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ:

 

Բժշկական օգնության կազմակերպումը

 

Պլանային այցի ժամանակ պացիենտը պետք է նախապես կապ հաստատի ապահովագրական ընկերության հետ, ձևակերպվի հայտարարություն, որից հետո միայն ուղեգրվի կլինիկա:

 

Անհետաձգելի դեպքերում պացիենտն անմիջապես դիմում է բժշկական կենտրոն:. պացիենտը լիիրավ իր հայեցողությամբ կարող է ընտրել բժշկական հաստատությունը, որտեղ նա ցանկանում է անցնել հետազոտություն կամ բուժում:

 

Սոցիալական փաթեթի ծրագրով իրականացվող բժշկական օգնություն

 

Համաձայն ՀՀ կառավարութան առ 27 մարտի 2014 թ. 375- Ն հրամանի սոցփաթեթի շահառուներին հնարավորություն է տրվում անցնել անվճար վիրաբուժական և թերապեվտիկ բուժում: Էրեբունի ԲԿ -ում սոցփաթեթի շահառուները հնարավորություն ունեն անվճար օգտվել բուժման այնպիսի տեսակներից, ինչպիսիք են ` ներանոթային միջամտություններ ,սրտի վիրահատություններ, այդ թվում նաև կորոնար անոթների ստենտավորում, ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա, լիթոտրիպսիա, տարբեր պրոֆիլի վիրահատություններ, ստացիոնար բուժում թերապևտիկ բաժանմունքներում նոզոլոգիաներով, որոնք ներառված են բժշկական ապահովագրական փաթեթում:

 

Բժշկական օգնության կազմակերպումը սոցփաթեթի շահառուների համար

 

Պլանային այցի ժամանակ պացիենտը պետք է ներկայացնի `

-անձնագիր

- վկայական կամ տեղեկանք աշխատավայրից, առ այն , որ նա հանդիսանում է սոցփաթեթի շահառւ

- ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության ուղղեգիր /ձև N1/

- անհետաձգելի դեպքերում պացիենտը պետք է դիմի անմիջապես բուժկենտրոն, և հետո ընթացքում ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը:

 

https://www.erebunimed.com/arm/insurance/23

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր