Կրթություն
«Էրեբունի» բժշկական կենտրոնի բազայի վրա տեղաբաշխված են.
- «Էրեբունի» հայ-ամերիկյան պետական բժշկական քոլեջի ՝ միջին բուժանձնակազմի պատրաստման և կատարելագործմանամբիոնները,
- Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ)՝բակալավրիատում և մագիստրատուրայում, կլինիկական օրդինատուրայում բժիշկների պատրաստման, հետդիպլոմային ուսուցման և շարունակական բժշկական կրթության, բժիշկների մասնագիտացման և կատարելագործման ամբիոնները,
- Հայկական բժշկական ինստիտուտի ամբիոնները՝բակալավրիատում և մագիստրատուրայում բժիշկների պատրաստման գծով:
«Էրեբունի» բժշկական քոլեջում իրականացվում է բուժքույրերի պատրաստում հետևյալ մասնագիտություններով.«Բուժքույրական գործ», «Բուժքույրական գործի կազմակերպիչ», «Բուժական կոսմետոլոգիա», «Բուժական մասաժ», «Հիվանդների ընդհանուր խնամք»,«Լաբորատոր ախտորոշում»,« Ընտանեկան բուժքույր» և այլն: Տրվում էբակալավրի պետական դիպլոմ՝ հաստատված նաև Կալիֆորնիա նահանգի Լոս-Անջելեսի համալսարանի բուժքույրական կենտրոնի լիցենզավորման հանձնաժողովի կողմից:
ԵՊԲՀ բակալավրիատում իրականացվում է բժիշկների պատրաստում հետևյալ մասնագիտություններով. բուժական գործ, ատամնաբուժություն, դեղագործություն,մագիստրատուրայում՝բուժական գործ, ատամնաբուժություն, դեղագործություն, բուժական գործ՝հանրային առողջություն, բուժական գործ՝ ռազմաբժշկական կրթություն, ատամնաբուժություն՝ ռազմաբժշկական կրթություն:
Հայկական բժշկական ինստիտուտի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է բժիշկների պատրաստում հետևյալ մասնագիտություններով՝ բուժական գործ, ատամնաբուժություն:
«Էրեբունի»բժշկական կենտրոնի բազայի վրա ներկայում աշխատում են ավելի քան 370 բժիշկ, այդ թվում՝ բ.գ.դ. գիտական աստիճանով 12 մասնագետ, բ.գ.թ.գիտական աստիճանով60 մասնագետ, ինչպես նաև՝ 618 բուժքույր:Աշխատակիցների հիմնական մասը ձևավորում է պրոֆեսիոնալների բարձր որակավորված թիմ՝ օժտված բարձր ստեղծագործական ունակություններով:
Կենտրոնը մշտապես ներդնում է բուժման նոր և արդյունավետ մեթոդներ: Մեր մասնագետները պարբերաբար իրականացնում են հազվադեպ վիրաբուժական միջամտություններ: Այստեղ Դուք կարող եք գտնել ինչպես ուսումնական տեսանյութեր, այնպես էլ բժշկության տարբեր բնագավառներին վերաբերող եզակի շնորհանդեսներ: