Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard

Հայկական բժշկական ինստիտուտ

Հայկական բժշկական ինստիտուտը (ՀԲԻ) հիմնադրվել է 1990 թվականին և հանդիսանում է առաջին մասնավոր բժշկական բուհը հետխորհրդային տարածքում: Նրա ստեղծումը երիտասարդ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր դարձավ նոր, առաջադեմ մտածողության շնորհիվ:

Հայկական բժշկական ինստիտուտԱյսօր ՀԲԻ-ում գործում է 45 ամբիոն և ցիկլեր: Ինստիտուտի աշխատակիցները` 200–ից ավելի, բարձրակարգ մասնագետներ են, դասավանդող կազմը ընդգրկում է գիտության 56 դոկտոր, 54 պրո‎ֆեսոր, ՀՀ ԳԱԱ 4 ակադեմիկոս, արտասահմանյան ակադեմիաների 15 անդամ:

Իր ստեղծման առաջին օրերից մեր կողքին են եղել բժշկագիտության դոկտորներ, պրո‎ֆեսորներ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Ռ. Մամիկոնյանը, Լ.Ժուռուլի, Ա.Ալավերդյանը, Կ. Ղարագյոզյանը, Ս.Խաչատրյանը: Եվ սա մասնագետների ոչ լրիվ ցուցակն է: Նրանք ակտիվ մասնակցել են բուհի կայացմանը եւ դաստիարակել բժիշկների բազմաթիվ սերունդներ` բարձրացնելով մեր երկրի անունը նրա սահմաններից դուրս: Շնորհիվ ՀԲԻ-ի ակունքների մոտ կանգնած գիտնականների հարուստ փորձի ու գիտելիքների, մենք կարողացանք խուսափել բազմաթիվ սխալներից:

ՀԲԻ-ի բարձր հագեցվածությունը, մասնագիտական կրթության որակը և բարոյական առողջ մթնոլորտը արդեն տալիս են իրենց պտուղները մարդկային իմացության ամենամարդասիրական բնագավառում ` ազատվելու տարատեսակ հիվանդություններից: Մեր ինստիտուտի շրջանավարտները իրականացնում են իրենց բժշկական գործունեությունը ինչպես ՀՀ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:



Հայկական բժշկական ինստիտուտ

 

Վերջին տարիներին ՀԲԻ-ը վարում է եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու ակտիվ քաղաքականություն.բացի Լոս-Անջելեսում (ԱՄՆ) ու Մոսկվայում (ՌԴ) գործող գրասենյակներից մեր ներկայացուցիչները արդեն աշխատում են նաեւ Վիեննայում (Ավստրիա) , Լյուբեկում (Գերմանիա) , Կարտրիկում (Բելգիա):

ՀԲԻ-ը իր կարևոր խնդիրներից է համարում անցումը կրթության վարկավորման եվրոպական համակարգին, և մինչև 2010 թվականը մեր ուսանողները հնարավորություն կունենան կրթությունը շարունակելու արդի կատարելագործված մեթոդներով:

 

Աղբյուր՝ armedin.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր