Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard

Գիտություն

«Էրեբունի» բժշկական կենտրոնն ամենախոշոր գիտակրթակլինիկական բազմաֆունկցիոնալ  բժշկական հաստատությունն է Հայաստանում, որտեղ ծավալված է  8 կլինիկա և 45 բաժանմունք: Կենտրոնի բազայի վրա աշխատում է ավելի քան 370 բժիշկ, այդ թվում՝ 12 բժշկական գիտությունների դոկտոր, 60 բժշկական գիտությունների թեկնածու, ովքեր զբաղվում են ո՛չ միայն  կլինիկական և դասախոսական գործունեությամբ, այլև իրականացնում են գիտակլինիկական հետազոտություններ: Նրանցից շատերը բազմակենտրոն կլինիկական հետազոտությունների և փորձարկումների ղեկավարներ կամ իրականացնողներ են:


Կլինիկական և փորձարարական հետազոտությունների որակի, հանրային վստահության ապահովման, «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվող կլինիկական հետազոտությունների ժամանակ էթիկայի սկզբունքների պահպանման և երաշխավորման նպատակով ստեղծվել և ներկայում գործում է միջազգային չափանիշներին համապատասխան Էթիկայի հանձնաժողովը:

Կայքի այս էջում Դուք կարող եք ծանոթանալ «Էրեբունի» բժշկական կենտրոնի աշխատակիցների հրապարակումներին, ինչպես նաև գտնել հղում «Էրեբունի բժշկական պարբերական» էլեկտրոնային պարբերականին, որտեղ կարող եք ծանոթանալ ո՛չ միայն Հայաստանի, նաև այլ երկրների մասնագետների հրապարակումներին: Այստեղ Դուք կարող եք գրանցվել որպես հեղինակ և ներկայացնել Ձեր հոդվածները՝ հրապարակման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր