Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Թերապևտիկ կլինիկա

Էրեբունի ԲԿ թերապևտիկ կլինիկան բաղկացած է հետևյալ բաժանմունքներից.


«Էրեբունի» ԲԿ թերապևտիկ կլինիկայի էնդոկրինոլոգիայի բաժանմունք1.    Էնդոկրինոլոգիայի բաժանմունք
2.    Ռևմատոլոգիայի բաժանմունք
3.    Գատրոէնտերոլոգիայի բաժանմունք
4.    Նեֆրոլոգիայի բաժանմունք
5.    Հեմոդիալիզի բաժանմունք


Թերապիայի կլինիկան իր ախտորոշիչ գործունեության ընթացքում կիրառում է Էրեբունի ԲԿ-ի ախտորոշման կլինիկայի ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներն ու տեխնիկական հնարավորությունները:


Թերապիայի կլինիկայի գործունեության հիմնական ուղղություններն են` էնդոկրինոլոգիան, գաստրոէնտերոլոգիան, նեֆրոլոգիան, ռևմատոլոգիան, սրտաբանությունն ու թոքաբանությունը:


Էրեբունի ԲԿ-ի թերապևտիկ կլինիկայի էնդոկրինոլոգիայի բաժանմունքում իրականացվում են էնդոկրինոլոգիական լայն սպեկտրի հիվանդությունների ախտորոշում և բուժում: Էրեբունի ԲԿ-ի բազմապրոֆիլ կառուցվածքի շնորհիվ բաժանմունքում իրականացվում են էնդոկրինոլոգիական հիվանդների բազմամասնագիտական թիմի բժիշկների ՝ սրտաբանների, ակնաբույժների, երիկամաբանների, նյարդաբանների, էնդոկրին վիրաբույժների, անոթային վիրաբույժների և այլ մասնագետների խորհրդատվություն, ինչը զգալիորեն հեշտացնում է հիվանդությունների ախտորոշման գործընթացը և նպաստում արդյունավետ համալիր բուժման իրականացմանը:

 

«Էրեբունի» ԲԿ թերապևտիկ կլինիկայի էնդոկրինոլոգիայի բաժանմունք    «Էրեբունի» ԲԿ Թերապևտիկ կլինիկայի գաստրոէնտերոլոգիայի բաժանմունք 


Էրեբունի ԲԿ թերապևտիկ կլինիկայի գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքում առկա են ստամոքսաղիքային ուղու հիվանդությունների ախտորոշման ժամանակակից բոլոր մեթոդները, ներառյալ՝ վիրուսային հեպատիտների բոլոր հնարավոր մարկերների որոշումը, ինչպես նաև՝ էնդոսկոպիան և այլն:


Ստամոքսաղիքային հիվանդությունների ստացիոնար բուժման ժամանակ կիրառվում են դիետաթերապիա, դեղորայքային բուժում, բուսաբուժություն, լազերային բուժում ՝ հաշվի առնելով ժամանակակից բուժման միջազգային պահանջներն ու չափանիշները, ֆիզիոթերապիայի լայն հնարավորությունները:

 

«Էրեբունի» ԲԿ Թերապևտիկ կլինիկայի գաստրոէնտերոլոգիայի բաժանմունք


Էրեբունի ԲԿ-ի ռևմատոլոգիայի բաժանմունքն իրականացնում է հենաշարժիչ համակարգի բորբոքային և դեստրուկտիվ ախտահարումներով հիվանդների, շարակցական հյուսվածքի հիվանդություններով, համակարգային վասկուլիտներով և ոսկրերի, հոդերի ու մկանների ախտահարմամբ ուղեկցվող այլ ախտաբանություններով հիվանդների ախտորոշում և բուժում: 


Բաժանմունքում հիվանդներն ախտորոշվում և բուժվում են ստացիոնար ու ամբուլատոր պայմաններում, առկա է նաև ցերեկային ստացիոնարում հիվանդների բուժման հնարավորություն:


Բաժանմունքում հիվանդների բուժումն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան՝ ռևմատոլոգիայի բնագավառում նորագույն արդյունավետ մեթոդների և ձեռքբերումների կիրառմամբ:

 

«Էրեբունի» ԲԿ ռևմատոլոգիայի բաժանմունք

Էրեբունի ԲԿ-ի նեֆրոլոգիայի բաժանմունքում հետազոտվում և բուժվում են երիկամային ախտաբանությամբ պացիենտները, նաև այլ հիվանդությունների արդյունքում երիկամային ախտաբանությամբ բարդություններով հիվանդները:


Բաժանմունքում յուրաքանչյուր հիվանդի ցուցաբերվում է անհատական մոտեցում: 

 

Բաժանմունքում հաջողությամբ կիրառվում են այնպիսի մեթոդներ, դեղորայք և դիետաթերապիա, որոնք հնարավորություն են տալիս կարճ ժամկետում պաշարել հիվանդության սրացումը, քրոնիկական հիվանդությունների ժամանակ երկարացնել ռեմիսիայի շրջանը և դադարեցնել հիվանդության հետագա առաջընթացը:

 

Հեմոդիալիզի բաժանմունքի բժիշկների հետ համատեղ, նեֆրոլոգիական բաժանմունքի բազայի վրա իրականացվում է փոխարինող երիկամային բուժման՝ հեմոդիալիզի կարիք ունեցող հիվանդների ընտրություն և բուժում: Հեմոդիալիզի կենտրոնում հնարավոր է կիրառել արտամարմնային դետոքսիկացիայի տարբեր մեթոդներ՝ հեմոդիալիզ, հեմոդիաֆիլտրացիա, հեմոֆիլտրացիա, պլազմաֆերեզ, հեմասորբցիա: Կենտրոնը հագեցած է  “B. Braun” և “Fresenius” ընկերությունների սարքավորումներով: Բաժանմունքում տեղադրված է Fresenius ընկերության ջրամաքրման բարձր արդյունավետությամբ համակարգ:

 
Թերապևտիկ կլինիկայի աշխատանքային պրակտիկայում ներդրված են բուժ-ախտորոշիչ չափորոշիչներ և բժշկական օգնության որակի կառավարման համակարգ: Կլինիկայի բոլոր մասնագետները որակավորված են և ունեն բարձր մակարդակի մասնագիտական պատրաստվածություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր