«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա

Ներկայումս` ըստ հիվանդացության և մահացության, աշխարհում առաջին հորիզոնականում են սիրտ-անոթային հիվանդությունները: Սրտաբանությունը զբաղվում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ուսումնասիրությամբ, ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ: Սրտային հիվանդությունների ախտորոշումը և բուժումը յուրաքանչյուր պետության բուժծառայության գլխավոր խնդիրն է:


Էրեբունի բժշկական կենտրոնում արդեն 15 տարի է, ինչ գործում են սրտաբանական ուղղվածության տարբեր նեղ մասնագիտացված բաժանմունքներ:

 

Էրեբունի բժշկական կենտրոնի միջամտական սրտաբանության և անգիոգրաֆիայի բաժանմունք


2015 թվականի հունվարին, աշխատանքի արդյունավետության բարձրացման և համակարգման նպատակով, Էրեբունի ԲԿ-ի հիմքի վրա իրականացվեց բոլոր սրտաբանական ծառայությունների ինտեգրացիա և ստեղծվեց սրտաբանության և սրտային վիրաբուժության կլինիկան, որը բաղկացած է հետևյալ բաժանմունքներից.


1.    Սիրտ-անոթային հիվանդությունների ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունք,
2.    Սիրտ-թոքային պաթոլոգիայի բաժանմունք,
3.    Անհետաձգելի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի բաժանմունք,
4.    Անգիոգրաֆիայի և միջամտական սրտաբանության բաժանմունք,
5.    Էլեկտրաֆիզիոլոգիայի և միջամտական առիթմոլոգիայի բաժանմունք,
6.    Սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունք:

 

Էրեբունի բժշկական կենտրոն. Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Անհետաձգելի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի բաժանմունք

 

Էրեբունի ԲԿ-ի սրտաբանության և սրտային վիրաբուժության կլինիկայում կենտրոնացված և սիրտ-անոթային ախտաբանության ժամանակ կիրառվող ախտորոշման ժամանակակից, բարձր ճշգրտության մեթոդները և բարձրակարգ մասնագիտացված սարքավորումները հնարավորություն են տալիս հիվանդություններն ախտորոշել նրանց զարգացման ամենավաղ շրջանում, իրականացնել ժամանակակից և արդյունավետ բուժում, առաջարկել կանխարգելիչ խորհուրդներ՝ կիրառելի յուրաքանչյուր անհատական դեպքում:


Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքը  ստեղծվել է սրտային հիվանդներին բարձր որակավորված ու մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով և բաղկացած է ինտենսիվ թերապիայի բլոկից (ԻԹԲ), կիսաինտենսիվ բլոկից («երկրորդ փուլ») և հիվանդասենյակային մասից:

 

Էրեբունի բժշկական կենտրոն. Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Անհետաձգելի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոն. Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Անհետաձգելի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի բաժանմունք


Էրեբունի բժշկական կենտրոնի սիրտ-թոքային բաժանմունքում իրականացվում են սիրտ-անոթային, այդ թվում՝ ոչ պսակաձև ախտահարումներով և թոքային ախտաբանությամբ, հիվանդների ախտորոշում և բուժում՝ ներառյալ շնչական համակարգի հիվանդությունների եզակի ձևերը:


Էրեբունի ԲԿ-ի միջամտական սրտաբանության և անգիոգրաֆիայի բաժանմունքը միջազգային չափանիշներին համապատասխանող բարձր որակավորված բաժանմունք է, որն իրականացնում է պլանային, անհետաձգելի սիրտ-անոթային հիվանդություններով պացիենտների շուրջօրյա ընդունելություն, ախտորոշում և բուժում: Բաժանմունքում առկա են սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ իրականացվող ախտորոշիչ և միջամտական գործողությունների համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

 

Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա և անգիոգրաֆիայի բաժանմունք

 

Էրեբունի ԲԿ-ի սրտանոթային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում է սիրտ-անոթային հիվանդություններով պացիենտների սրտային և անոթային վիրահատությունների ամողջ համալիրը՝ ներառյալ հետևյալ ծառայությունները.


–   սրտի վիրաբուժության և վերակառուցման ծառայություն,
–   պարանոցի անոթների վիրաբուժության և ինսուլտների կանխարգելման ծառայություն,
–   աորտայի վիրաբուժության ծառայություն,
–   պերիֆերիկ անոթների վիրաբուժության ծառայություն,
–   անոթների լազերային վիրաբուժության ծառայություն:

 

Էրեբունի ԲԿ-ի սրտանոթային վիրաբուժության բաժանմունքը Հայաստանում առաջինն իրականացրեց այնպիսի սրտային վիրահատություններ, ինչպիսիք են. սրտի հետկաթվածային անևրիզմայի պլաստիկա Դորի մեթոդով, աորտակորոնար շունտավորում՝ երկու ներքին կրծքային զարկերակների կիրառմամբ, քնային զարկերակների էնդարտերէկտոմիա՝ դրական արդյունքներով և միջազգային չափանիշներին համապատասխան:

 

Սրտաբանության, անգիոգրաֆիայի և ներանոթային վիրաբուժության, սրտային վիրաբուժության և առիթմոլոգիայի բաժանմունքների մասնագետների սերտ համագործակցությունը հնարավորություն է տալիս սրտամկանի սուր կաթվածի զարգացման առաջին իսկ ժամերին հիվանդներին ցուցաբերել բարձր որակավորված, բազմապրոֆիլ բուժօգնություն և կազմակերպել զարկերակի անցանելիության վերականգնման միջոցառումներ և միջամտություններ՝ խոչընդոտելով սրտամկանի կաթվածի զարգացումը: Դա նպաստում է հիվանդների երկարակեցությանը և նրանց հաշմանդամության տոկոսային նվազմանը:

 

Էրեբունի բժշկական կենտրոն. Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Սրտանոթային վիրաբուժության բաժանմունք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր