Հյուսվածքների պլազմածինի վերահամակցված խթանիչ ակտիլիզեն (ալտեպլազա) գլխուղեղի իշեմիկ կաթվածը բուժելու նորագույն դեղորայքային միջոցներից մեկն է:
Պրեպարատը ներարկվում է ներերակային իշեմիկ ինսուլտի ախտանշաններն ի հայտ գալուց հետո առաջին ժամերին (0-4 կամ 5 ժամ)՝ գլխուղեղի անոթների խցանում առաջացնող մակարդուկի լուծելու նպատակով: Տվյալ պրեպարատի մեծ արդյունավետությունն ապացուցված է կլինիկական հետազոտություններով, և գրառվել է իշեմիկ ինսուլտով հիվանդների վարման արձանագրություններում: Դեղորայքային պրեպարատ ակտիլիզեն կիրառելու հնարավորությունը (ներերակային ներարկման դեպքում) նշանակալիորեն կրճատում է հիվանդների մահացության և անդամալուծության հավանականությունը, արագանում է վերականգնողական պրոցեսը և մեծանում է հիվանդի՝ նորմալ կյանքին վերադառնալու հավանականությունը:
Բուժման նպատակը մակարդուկի արագ ներծծումն է, արյունամատակարարման վերականգնումը և պենումբորի (դեռևս կենսական հյուսվածքների) փրկումը՝ կասեցնելով մեռուկացած հյուսվածքի գոտու աճը: Այս պատճառով դեղորայքային պրեպարատի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նրանով, թե որքանով արագ է ձեռնարկված բուժումը ախտանիշները դրսևորվելուց հետո:
83 տարեկան հիվանդ Վ. Չ.-ն 04.02.16թ. ընդունվել է Էրեբունի բժշկական կենտրոն ՈւԱՍԽ-ի (ուղեղային արյունամատակարարման սուր խանգարում) ախտանիշների զարգացումից հետո կես ժամ անց:
Հիվանդը հարցերին չէր պատասխանում, գիտակցությունը խանգարված էր, ինչպես նաև դիտվում էին աջակողմյան հեմիպլեգիա, հեմիանէսթեզիա, հայացքի և գլխի ճիգային թեքում, բացակայում էր խոսքը:
Շտապ կատարվել է գլխուղեղի ՀՇ հետազոտություն, որը բացահայտեց գլխուղեղի արտահատված իշեմիկ խանգարման բացակայություն, որն էլ նշանակում էր, թե հնարավոր էր փրկել նյարդային հյուսվածքը:
Որոշում ընդունվեց հրատապ անցկացնել ներերկային մակարդուկալուծարող բուժում ակտիլիզե դեղանյութով (hյուսվածքների վերահամակցված պլազմածին խթանիչ): Գլխանոթային նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Դավիթ Սահակյանի ղեկավարությամբ բժիշկների թիմի կողմից անցկացված օպերատիվ գործողությունների շնորհիվ հիվանդի ընդունվելուց հետո 40 րոպեի ընթացքում ձեռնարկվեց ներանոթային մակարդուկալուծարող բուժումը:
Հաջորդող ժամերի ընթացքում հիվանդի վիճակում նկատելի դրական փոփոխություն գրանցվեց, իսկ 24 ժամ հետո արդեն չկար նյարդաբանական բնույթի ախտաբանական որևէ շեղում:
Հիվանդը հիվանդանոցում անցկացրեց ևս երկու օր՝ հետազոտվելու և ՈւԱՍԽ-ի (ուղեղային արյունամատակարարման սուր խանգարում) երկրորդային կանխարգելման նպատակով, և դուրս գրվեց հիվանդանոցից NIHSS-0 ցուցանիշով:
Կարևոր է նշել այն փաստը, որ hյուսվածքների պլազմածինի վերահամակցված խթանիչն առաջին անգամ կիրառվել է 2014թ. Էրեբունի բժշկական կենտրոնում. այն սովորական էր ՈւԱՍԽ-ի բուժման մեջ ներանոթային մակարդուկալուծման թերապիայում:
Հարկ է հիշեցնել նաև այն մասին, որ Էրեբունի բժշկական կենտրոնում փորձարկվում են ներանոթային միջամտության բոլոր մեթոդները:
Մեր կլինիկայում բուժման վերոհիշյալ մեթոդների կիառումը սուր իշեմիկ ՈւԱՍԽ-ի բուժման որակը մոտեցնում է միջազգային չափորոշիչներին: