Ինչու ընտրել «Էրեբունի» բժշկական կենտրոնը
Իմացիր ավելին «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասին
«Էրեբունի» բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1991 թվականին՝ «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի հիմքի վրա: Կենտրոնն անցել է կայացման մեծ ճանապարհ և այսօր Հայաստանում խոշորագույն բազմապրոֆիլ բժշկական կենտրոնն է, որն իրականացնում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն: «Էրեբունի» բժշկական կենտրոնում գործում են անհետաձգելի բուժօգնության, ախտորոշիչ, վիրաբուժական, թերապևտիկ, սրտաբանական և սրտանոթային ինվազիվ վիրաբուժության և նյարդավիրաբուժության ծառայություններ: Կենտրոնն ունի շուրջ 100 բաժանմունք ու բաժին, ինչպես նաև ծննդատուն ու պոլիկլինիկա, ինչպես նաև Միջուկային բժշկության Եվրոպական կենտրոն: «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը տարեկան ծնվում է 5.000 երեխա, պոլիկլինիկան սպասարկում է 35.000 բնակչի: Բժշկական կենտրոնն աշխատում է վերջին սերնդի ախտորոշիչ, բուժական և վիրաբուժական անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: ՀՀ կառավարության ներդրած խոշոր և ռազմավարական ծրագրերը հաջողությամբ իրականացվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Կենտրոնում աշխատում է 415 բժիշկ և 641 բուժքույր: Տարբեր բաժանմունքներում օրական ավելի քան 600 պացիենտ ստանում է ստացիոնար բուժում:Կենտրոնը բժշկական ծառայություններ է մատուցում ինչպես Հայաստանի բնակիչներին, այնպես էլ օտարեկրյա քաղաքացիներին: «Էրեբունի» բժշկական կենտրոնը հսկայական ներդրում ունի Հայաստանում բժշկագիտության եւ բժշկական ծառայությունների զարգացման գործում: Բժշկական ծառայությունների արդիականացման նպատակով կենտրոնը մշտապես աշխատում է նոր նախագծերի և ծրագրերի ներդրման վրա՝ անընդհատ արդիականացնելով նյութատեխնիկական բազան «Սիմենս», «Դրեգեր», «Շտորց», «Ռոշ», «Օլիմպուս» և այլ առաջատար ընկերությունների նորագույն սարքավորումներով: Ընդլայնելով կապերն աշխարհի հայտնի կլինիկաների հետ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնը հայ բժիշկների և արտասահմանյան առաջատար մասնագետների միջև բազմակողմանի համագործակցության հնարավորություններ է ստեղծում: «Էրեբունի» բժշկական կենտրոնի բազայի վրա ասպիրանտները եւ դոկտորանտներն ակտիվ իրականացվում են գիտահետազոտական նախագծեր:Կենտրոնն արժանացել է «Ազգային վստահություն», «Լավագույն բժշկական կազմակերպություն» և «Բժշկական ծառայությունների լավագույն մատակարար» կոչումներին: «Էրեբունի» բժշկական կենտրոնն ունի բազմաթիվ միջազգային պարգևներ և վկայագրեր:
Կենտրոնի գործունեության շրջանակը ներառում է առողջապահական ծառայությունների մատուցում, ներառյալ անհետաձգելի բուժօգնություն, պոլիկլինիկական ծառայություն, ընդհանուր և կրծքավանդակի վիրաբուժություն, առիթմոլոգիա, նյարդաբանություն, ուրոլոգիա, կարդիոպուլմոնոլոգիա, քիթ-կոկորդ-ականջաբանություն, անոթային վիրաբուժություն, դիմածնոտային և էսթետիկ վիրաբուժություն, պլաստիկ և միկրովիրաբուժություն, նյարդավիրաբուժություն, ուղեղի անոթային նյարդավիրաբուժություն, վնասվածքաբանություն և օրթոպեդիա, էնդոսկոպիկ ծառայություն, մամոլոգիա և կրծքագեղձի վիրաբուժություն, կոլոպրոկտոլոգիա, ալերգոլոգիա, ռևմատոլոգիա, , էնդոկրինոլոգիա, մաշկաբանություն, սեռական պաթոլոգիա, ողնաշարի ախտաբանական ծառայություն, անզգայացում, ինտենսիվ թերապիա (ICU), սրտի ինտենսիվ թերապիա (CICU), նախածննդյան, պերինատալ, հետծննդյան և նորածնային խնամք, գինեկոլոգիա և հղիության պաթոլոգիա, ինովացիոն օնկոգինեկոլոգիա, ուռուցքաբանություն և քիմիաթերապիա, գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա, ակնաբուժություն, ատամնաբուժություն, նեֆրոլոգիա, պլազմաֆերեզ, մազերի փոխպատվաստում, վերականգնողական ծառայություններ, ախտաբանաանատոմիական ծառայություն, միջուկային բժշկություն և ճառագայթային թերապիա, ինչպես նաև վարակների վերահսկում, գործիքային ախտորոշում և լաբորատոր ծառայություններ։