Ընդհանուր նկարագրություն
«Էրեբունի» ԲԿ ծննդատան կանանց առողջության կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունը կնոջ վերարտադրողական առողջության պահպանումն ու վերականգնումն է: Կանանց առողջության կենտրոնը հիմնվել է 1992թ. ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հարվարդի համալսարանի, Բեթ-Իսրայել հիվանդանոցի (Բոստոն), ԱՄՆ ՄԶԳ(USAID)-ի, Ամերիկյան ՄԱՄ(AINA) կազմակերպությունների աջակցությամբ: Կենտրոնն աշխատում է միջազգային չափանիշներին համապատասխան ուղեցույցներով: Կանանց առողջության կենտրոնում իրականացվում են
Հղիների նախածննդյան հսկողություն, ներառյալ՝ բարձր ռիսկի խմբի և մարմնական ախտաբանություններով հղիություններ
Հղիների հոգեբանական և ֆիզիկական նախապատրաստում ծննդաբերությանը՝ ըստ ԼԱՄԱԶ-ի ծրագրի
Գինեկոլոգիական հիվանդների հետազոտություն և բուժում
Կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրեր
Անպտղության պատճառների հայտնաբերման նպատակով համալիր հետազոտության իրականացում
Տարբեր նեղ մասնագետների խորհրդատվության կազմակերպում
Գինեկոլոգիական ախտաբանությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում
Անպտղության ախտորոշում և բուժում
Ընտանիքի պլանավորման հարցեր
Ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով հագեցվածությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ինչպես նաև բազմապրոֆիլ բուժկենտրոնի հնարավորությունները թույլ են տալիս կնոջը լիարժեք հետազոտվել և ստանալ միջազգային լավագույն կլինիկաներին համապատասխան բուժում:
![]() |
Գինեկոլոգիական հիվանդությունների հետազոտություն և բուժում. |
|
|
||
![]() |
Կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրեր. | |
|
||
![]() |
Խորհրդատվության տրամադրում ընտանիքի պլանավորման և հակաբեղմնավորման հարցերի վերաբերյալ | |
![]() |
Նախածննդյան խնամք | |
![]() |
Բարձր ռիսկի խմբի հղիների վարում, հղիության I եռամսյակի սքրինինգ | |
![]() |
Պտղի ԿՏԳ և ախտորոշման ու բուժման միջամտական եղանակներ (ամնիոցենտեզ, ամնիոռեդուկցիա, ամնիոինֆուզիա, խորիոնի բիոփսիա) | |
![]() |
Լամազի դպրոց, զուգընկերոջ ներկայությունը ծննդաբերության ընթացքում, հոգեբանական և ֆիզիկական նախապատրաստում ծննդաբերությանը | |
![]() |
Ուսումնական ծրագրեր հիվանդների և անձնակազմի համար | |
![]() |
Ախտորոշիչ հետազոտություններ. | |
|
||
![]() |
Այլ մասնագետների խորհրդատվություն (էնդոկրինոլոգ, սրտաբան, նյարդաբան և այլն): | |
Կանանց վերարտադրողական առողջության կենտրոնի ձեռքբերումները
- Առաջին անգամ Հայաստանում կիրառվել է բջջաբանական հետազոտություն՝ ըստ Պապանիկոլաուի (РАР-թեստ), արգանդի վզիկի բուժում՝ LEEP կիսահաղորդիչ լազերի կիրառմամբ:
- Ներդրվել են հղիների և գինեկոլոգիական հիվանդների վարման ուղեցույցները:
- Ներդրվել է հղիների նախածննդյան հոգեբանական և ֆիզիկական նախապատրաստման ծրագիրը՝ զուգընկերոջ մասնակցությամբ (ԼԱՄԱԶ-ի դպրոց):
- Ներդրվել են ուսումնական ծրագրեր հիվանդների համար (բուկլետներ, դասախոսություններ, տեսանյութեր):
- Ներդրվել են հիվանդների հաշվառման և գրանցման համակարգչային ծրագրեր:
- Խորհրդատվություն՝ ընտանիքի պլանավորման հարցերով:
- Արգանդի վզիկի և կրծքագեղձի քաղկեղի կանխարգելման սքրինինգ և խորհրդատվություն:
Գնացուցակ
Ուլտրաձայնային հետազոտություն
10,000
Կոլպոսկոպիա(CS)
15,000
Պարանոցի բիոպսիա
3,000
Լորձաթաղանթի բիոպսիա
3,500
Ուլտրաձայնային հետազոտություն, Պտղի դոպլեր հետազոտություն 3D/4D
20,000
Պտղի դոպլեր հետազոտություն /SIEMENS/
10,000
Պտղի կարդիոտոկոգրաֆիա (КТГ)
2,000
Ուլտրաձայնային հետազոտություն /VOLYSON E-10/
20,000
Ուլտրաձայնային հետազոտություն, Պտղի դոպլեր հետազոտություն /VOLYSON E-10/
20,000
Հղիների ուլտրաձայնային հետազոտություն գլխուղեղի պաթոլոգիայի ժամանակ (նեյրոսոնոգրաֆիա)
20,000
Հղիների ուլտրաձայնային հետազոտություն բազմապտուղ հղիությունների ժամանակ
20,000
Գինեկոլոգիական չարորակ ուռուցքների ուլտրաձայնային հետազոտություն՝ ախտահարման աստիճանի որոշումով
25,000
Ուլտրաձայնային հետազոտություն, Պտղի դոպլեր հետազոտություն
20,000
Ամնիոցենտեզ
50,000