Ընդհանուր նկարագրություն
Գինեկոլոգիական բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրահատական և կոնսերվատիվ բուժում: Բուժման կոնսերվատիվ եղանակները նախատեսված են լուծելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են դաշտանային ցիկլի խանգարումները, կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, անպտղությունը, վիժումները և այլն: Գինեկոլոգիական բաժանմունքում իրականացվում է հետևյալ ախտաբանություններով հիվանդների հետազոտություն և բուժում.
- ադենոմիոզ և արտաքին սեռական օրգանների` գենիտալ էնդոմետրիոզ
- սեռական օրգանների բարորակ և չարորակ ուռուցքներ
- կոնքային քրոնիկական ցավեր
- վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ` անպտղություն, վիժումներ, արտարգանդային հղիություն
- կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ
- ներարգանդային ախտաբանություն` արգանդի միոմա, էնդոմետրիումի պոլիպներ և այլն
- կանանց սեռական օրգանների զարգացման արատներ
- սկլերոկիստոզային ձվարանների համախտանիշ
- կոնքային օրգանների պրոլափս` արգանդի և հեշտոցի պատերի իջեցում և արտանկում
- միզարձակման խանգարումներ
Բաժանմունքում իրականացվում են վիրահատություններ հիստորոսկոպիկ և լապարոսկոպիկ եղանակներով: Բաժանմունքում լապարոսկոպիկ եղանակով իրականացվում են բարդ վիրահատական միջամտություններ`
- հիստերէկտոմիա` արգանդի հեռացում
- սուբտոտալ լապարոսկոպիկ հիստերէկտոմիա` արգանդի վերհեշտոցային հեռացում
- տոտալ լապարոսկոպիկ հիստերէկտոմիա` արգանդի էքստիրպացիա
- հեշտոցային հիստերէկտոմիա՝ լապարոսկոպիայի օժանդակությամբ
- միոմէկտոմիա` միոմատոզ հանգույցների հեռացում՝ նաև հղիության ժամանակ
- արտաքին սեռական օրգանների վիրահատություններ
- կոնքային օրգանների պրոլափսի շտկում՝ սինթետիկ ցանցերի կիրառմամբ
Բաժանմունքում իրականացվում են նաև արգանդի հավելումների լապարոսկոպիկ , կոնսերվատիվ-պլաստիկ վիրահատություններ հետևյալ իրավիճակներում`
- փողային անպտղություն
- արտարգանդային հղիություն
- փողային հղիության
- սուր բորբոքային հիվանդություններ
- ձվարանների պոլիկիստոզ
- ձվարանի ապոպլեքսիա
- արգանդի հավելումների ոլորում
- ձվարանների տարբեր չափերի և տարբեր էթիոլոգիայի կիստաներ
- արգանդի հավելումներ
- 20-22 շաբաթական հղիների ձվարանների կիստաներ