Loading

Բարի գալուստ

Հարգելի այցելու

Ողջունում եմ Ձեզ «Էրեբունի» բժշկական կենտրոնի պաշտոնական կայքում:

«Էրեբունի» բժշկական կենտրոնը Հայաստանի Հանրապետության խոշորագույն բժշկական հաստատությունն է, որտեղ բնակչությանը բարձրակարգ և որակյալ բուժօգնություն է ցուցաբերվում:30 տարուց ավելի է՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնն առաջատարն է ինչպես մասնագետների բարձր պրոֆեսոնալիզմի, տեխնիկական հագեցվածության, այնպես էլ կազմակերպչական լուրջ հմտությունների շնորհիվ: Իրավամբ հանդիսանալով Հայաստանի առողջապահության հիմնասյունը՝ «Էրեբունի» ԲԿ-ում իրականացվում են համակարգային և բեկումնային նախագծեր, հաջողությամբ կիրառվում պետական ռազմավարական  ծրագրեր:Վերջին տարիներին բժշկական կենտրոնը լրջագույն ներդրումներ է իրականացրել՝ համալրվելով ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում եզակի սարքավորումներով՝ դառնալով տարածաշրջանային բժշկական և կրթական կենտրոն: Հիմնադրման առաջին օրվանից «Էրեբունի»-ն համագործակցել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության առաջատար բժշկական հաստատությունների հետ, մեզ մշտապես աջակցել են նաև սփյուռքում ապրող մեր հայրենակիցները, անվանի բժիշկները:Բժշկական կենտրոնի զարգացումը երբեք չդադարող գործընթաց է, ուստի ինձ համար սկզբունքային է կենտրոնի շարունակական կատարելագործումը՝ ի շահ մեր հայրենակիցների կյանքի որակի և առողջության: Մեր բոլոր ջանքերն ուղղված են ի բարօրություն և ի շահ մեր հայրենիքի զարգացման: 

Հարգանքով՝  «Էրեբունի» ԲԿ հիմնադիր, պորֆեսոր Հարություն Քուշկյան

Feedback
+374 10 47 11 00
QR
QR