«Էրեբունի» ԲԿ-ն ՀՀ առաջատար բժշկական հաստատություն է, որտեղ ցուցաբերվում է բարձրորակ և բազմապրոֆիլային բուժօգնություն:
«Էրեբունի» բժշկական կենտրոնը մատուցում է ինչպես վճարովի, այնպես էլ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական ծառայություններ:
«Էրեբունի» ԲԿ-ն աշխատում է շուրջօրյա:
«Էրեբունի» ԲԿ-ը, այդ թվում ծննդատունն ու պոլիկլինիկան, գտնվում է Երևանում, Էրեբունի վարչական շրջանում, Տիտոգրադյան 14 հասցեում:
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ներդրվել է 2026 թվականի հունվարի 1-ից` փուլային տարբերակով:
Սոցիալական փաթեթի շահառուն կարող է բժշկական ցուցումով անվճար կատարել
- էխոկարդիոգրաֆիա
- տրեդմիլ տեստ
- հոլտեր մոնիթորինգ
- մամոգրաֆիա
- գաստրոսկոպիա
- ռենտգենոգրաֆիա նրերակային կոնտրաստավորմամբ (երիկամների քարերի դեպքում)
- կոլոնոսկոպիա
Կանխարգելիչ բուժզննում ( տարեկան 1 անգամ տեղամասային պոլիկլինիկայում), որը ներառում է՝
- արյան ընդհանուր քննություն
- խոլեստերին ընդհանուր
- որովայնի սոնոգրաֆիա
- վահանագեղձի սոնոգրաֆիա
- կրծքագեղձի սոնոգրաֆիա
- փոքր կոնքի սոնոգրաֆիա
- ԷՍԳ
- գինեկոլոգի խորհրդատվություն
- վիրաբույժի կամ ուրոլոգի խորհրդատվություն
- թերապևտի խորհրդատվություն Ստորև նշված հետազոտությունները արտահիվանդանոցային պայմաններում կատարվում են համավճարով, նշված գումարը վճարում է շահառուն
- համակարգչային տոմոգրաֆիա 1 հատված-համավճար` 10.000 դրամ
- համակարգչային տոմոգրաֆիա 2 հատված-համավճար` 15.000 դրամ
- համակարգչային տոմոգրաֆիա 3 և ավելի հատված-համավճար` 20.000 դրամ
- համակարգչային տոմոգրաֆիկ անգիոգրաֆիա 1 հատված-համավճար` 17.500 դրամ
- համակարգչային տոմոգրաֆիկ անգիոգրաֆիա 2 հատված-համավճար` 22.500 դրամ
- համակարգչային տոմոգրաֆիկ անգիոգրաֆիա 3 հատված-համավճար` 27.500 դրամ
- մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա 1 հատված-համավճար` 17.500 դրամ
- մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա 2 հատված-համավճար` 35.000 դրամ
- մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա կոնտրաստավորմամբ 1 հատված-համավճար՝ 30.000 դրամ
- մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա կոնտրաստավորմամբ 2 հատված-համավճար՝ 47.500 դրամ
Շահառուները հնարավորություն ունեն սոցիալական փաթեթի շրջանակներում կատարել վիրահատական միջամտություններ,այդ թվում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, կաթվածների վիրահատական կանխարգելում և բուժում, կորոնարոգրաֆիա, կորոնար անոթների ստենտավորում, ռիթմավար սարքերի տեղադրում և աբլացիա, ինչպես նաև ստանալ անհետաձգելի բուժօգնություն ստացիոնար պայմաններում (միայն կյանքի համար վտանգ ներկայացնող սուր վիճակների դեպքում):
Սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 001 դրամ և ավելի է, առաջին փուլով (2026թ. հունվարի 1) կներառվեն ապահովագրական համակարգ: Նրանց ապահովագրավճարը ևս կփոխհատուցվի «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից Ապահովագրության հիմնադրամին ուղղվող 4500 դրամով, ինչպես նաև կարող են իրենց սոցփաթեթի գումարը (ամսական 6000 դրամ) ևս ուղղել ապահովագրավճարին: Իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, նրանք կշարունակեն սպասարկվել սոցփաթեթի շրջանակում:
«Էրեբունի» բժշկական կենտոնում հետազոտվել ցանկացող շահառուները կարող են զանգահարել +(374)55-55-30-70 հեռախոսահամարով, ինչպես նաև փասատթղթերը ուղարկել այդ համարի VIBER հավելվածով: Ապահովագրական ընկերության հաստատումից հետո բժշկական կենտրոնի աշխատակիցը անմիջապես կտեղեկացնի պացիենտին հայտի հաստատման և այցելության օրվա մասին:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում կանխարգելիչ բուժզննում կարող են կատարել միայն «Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկային կցագրված սոցիալական փաթեթի շահառուները: Հայտի հաստատումից հետո հերթագրված շահառուների կանխարգելիչ բուժզննումը կատարվում է սեղմ ժամկետում՝ 1 օրվա ընթացքում, այդ օրը տրամադրվում է նաև համապատասխան տեղեկանքը: Կանխարգելիչ բուժզննման համար անհրաժեշտ է պլանավորվող այցից մի քանի օր առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոն ներկայացնել նույնականացման քարտը՝ ID-ին, կամ հերթագրվել +(374)55-55-30-70 հեռախոսահամարի VIBER հավելվածին ուղարկելով նույնականացման քարտի՝ ID-ի, պատճենը :
Նրանք կշարունակեն «Զինապահ» հիմնադրամին հատկացնել 15 000 դրամ: Ամսական 10800 դրամ ապահովագրավճարը նրանք ամբողջովին վճարելու են, բայց հաջորդ տարի կարող են սոցկրեդիտով ամսական 4000 դրամ հետ ստանալ:
Ձեր ապահովագրական ընկերության գումարի վերադարձի հաստատումից հետո շառառուն բժշկական կենտրոն է ներկայացնում գրավոր դիմում և ՀԴՄ կտրոնը:
Առաջնահերթությունը միշտ տրվում է սոցիալական փաթեթին: Այլ ծրագրով անվճար բուժօգնությունից հնարավոր է օգտվել, եթե տվյալ ծառայությունը ներառաված չէ սոցիալական փաթեթում:
500 001 դրամից մինչև 1 մլն դրամ ստացող քաղաքացիների կողմից «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 8500 դրամից 7500 դրամն ուղղվելու է Ապահովագրության հիմնադրամին, մնացած 3300 դրամը պահվելու է իրենց աշխատավարձից, բայց 2027 թվականին այն ամբողջությամբ կարող են հետ ստանալ` ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգով` որպես եկամտահարկի վերադարձ:
Անհետաձգելի դեպքերում բժշկական ցուցումով կատարվում են հետազոտությունները, անհրաժեշտության դեպքում պացիենտը շտապ հոսպիտալացվում է, իսկ ապահովագրական ընկերության հաստատումը տրվում է ընթացքում: Պլանային դեպքերում պացիենտը զանգահարում է ապահովագրական ընկերություն քարտի վրա նշված համարով և հաստատված հայտով մոտենում «Էրեբունի» բժշկական կենտրոնի ապահովագրական ծառայություն:
Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան կերակրափողի, ստամոքսի և 12-մատնյա աղու սկզբնահատվածի ուսումնասիրման մեթոդ է, որի միջոցով հայտնաբերվում է այդ օրգանների տարաբնույթ հիվանդություններ (կերակրափողի բորբոքումներ, գաստրիտներ, խոց, բարորակ և չարորակ նորագոյացություններ), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կատարել հյուսվածքաբանական հետազոտության համար նմուշառում։ Այս հետազոտության ընթացքում հնարավոր է նաև որոշել Հելիկոբակտեր Պիլորի ինֆեկցիան։
Հետազոտությունից 1-2 օր առաջ սննդակարգից ցանկալի է բացառել․
- շոկոլադը
- ընկույզը
- սերմերով և կծու բջջանյութով հարուստ մթերքները
- մայոնեզով համեմված աղցանները մեծ քանակությամբ
- ամբողջական հացահատիկից պատրաստված հացը
- յուղոտ միսը կամ ձուկը
- պանիրները
Կարելի է սնվել՝
- կանաչ աղցանով
- հավի մսով
- հավի շոգեխաշած կոտլետներով
- հնդկացորենի շիլաներով
- ցածր յուղայնությամբ կաթնաշոռով
Հարկավոր է խուսափել հատիկավոր մթերքներից, ընդեղենից։
Հետազոտության նախորդ օրը երեկոյան ճաշացանկի հիմքը կարող է լինել կարտոֆիլի պյուրե կամ շոգեխաշած բրոկկոլի։
Ցանկալի է դադարեցնել ալկոհոլային խմիչքների օգտագործումը։
Վերջին սննդի ընդունումը պետք է լինի ոչ ուշ, քան նախորդ օրվա ժամը 18։00:
Ընթրիքը պետք է լինի հագեցած, բայց դժվարամարս սնունդ չպարունակի։
Հետազոտությունից առաջ չի կարելի ուտել և խմել:
Քիչ քանակով ջուր կարելի է խմել հետազոտությունից ոչ ուշ, քան 2-4 ժամ առաջ։
Անհրաժեշտ է հետաձգել պատիճի կամ հաբի տեսքով դեղերի ընդունումը:
Եթե նախկինում ունեցել եք ալերգիաներ, հատկապես դեղերից, անպայման տեղեկացրեք այդ մասին Ձեր բժշկին:
Եթե ունեք նախկինում կատարված հետազոտություններ կամ այդ կապակցությամբ ստացիոնար բուժում եք ստացել, ապա ցանկալի է ներկայացնել էպիկրիզները և այդ հետազոտություններ արդյունքները:
Հետազոտությունը պետական պատվերի կամ ապահովագրության շրջանակներում կատարելու դեպքում անհրաժեշտ է համաձայնեցնել հատուցումը համապատասխան բաժանմունքի հետ, հակառակ դեպքում հետազոտությունը հնարավոր է կատարել միայն վճարովի հիմունքներով:
Աղեստամոքսային տրակտի համակարգչային տոմոգրաֆիա հետազոտությունը ներերակային կոնտրաստավորումով է անցկացվում
Տարբերեր են թե՛ փաթեթի կառուցվածքով, թե՛ փոխհատուցման գներով:Սակայն ինչպես պետպատվերով տրամադրվող բուժծառայությունների դեպքում, այնպես էլ ապահովագրության դեպքում, ամեն ինչ սկսվում է առաջնային օղակից: Անհրաժեշտության դեպքում, ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի ուղեգրով կկազմակերպվի հետագա բուժումը` նեղ մասնագետի խորհրդատվությունից մինչև հիվանդանոցային բուժում` բացառությամբ շտապ և անհետաձգելի դեպքերի:
Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ
- Մինչև 18 տարեկանները
- Առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկանները
- Առանց ծնողական խնամքի մնացած առկա ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկանները
- 65 + տարիքի քաղաքացիները
- Հաշմանդամության 1-3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին սահմանափակում ունեցող անձինք
- Զոհված զինծառայողների ընտանիքների անդամները
- Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները
- Համաշխարհային պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք
- Բռնադատվածները
- Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները
- Հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներից մեկը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն
- Անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամը՝ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով • 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները
- 2 400 001 դրամ և ավելի համախառն եկամուտ ունեցող ԱՁ-ներ և նոտարները
Եթե ունեն 2 400 001 դրամ շրջանառություն և այդ մասին հաշվետվությունը ներկայացնեն մինչև 2026 թվականի ապրիլի 20-ը, նրանք կընդգրկվեն համակարգում: ԱՁ-ները ապահովագրավճարը պետք է վճարեն միանգամից տասներկու ամսվա համար, մինչև 2026 թվականի ապրիլի 20-ը:
Ապահովագրական փաթեթը բոլորի համար նույնն է լինելու, արժեքը` տարեկան 129, 600 դրամ, ամսական` 10800 դրամ:
- Մինչև 18 տարեկանների
- Առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկանների
- Առանց ծնողական խնամքի մնացած առկա ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկանների
- 65 + տարիքի քաղաքացիների
- Հաշմանդամության 1-3-րդ խումբ ունեցող քաղաքացիների, ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին սահմանափակում ունեցող անձանց
- Զոհված զինծառայողների ընտանիքների անդամների
- •եռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցների
- Համաշխարհային պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձանց
- Բռնադատվածների
- Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների
- Հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներից մեկի, որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի
- Անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամի՝ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով
200 001 դրամից մինչև 500 000 դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրավճարի գերակշիռ մասը 2026 թվականին պետության կողմից փոխհատուցվելու է: Մասնավորապես` «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից 4500 դրամն ուղղվելու է Ապահովագրության հիմնադրամին։ 6000 դրամը փոխհատուցվելու է պետական բյուջեից: Այս խմբի քաղաքացիները վճարելու են ամսական ընդամենը 300 դրամ:
Քաղաքացու կողմից որևէ գործողություն անելու կարիք չկա: Միայն սոցփաթեթի շահառուները մեկ անգամ պետք է դիմում գրեն, որով սոցփաթեթի գումարն իրենց հաշվին փոխանցելու փոխարեն կուղղվի ապահովագրության հիմնադրամին:
Մինչև հունվարի 20-ը պետք է ապահովագրավճարի գումարը վճարված լինի:
Մինչև հունվարի 1-ը քաղաքացիները կտեղեկանան, որ իրենք ներառված են ապահովագրության համակարգում:
Քայլ 1. Քաղաքացին SMS հաղորդագրությամբ տեղեկացվելու է, որ նա ներառվել է ապահովագրության համակարգում:
Քայլ 2. Քաղաքացին պետք է գրանցվի «Արմեդ» հավելվածում և մեկ սեղմումով ակտիվացնի ապահովագրության փաթեթը։
Քայլ 3. Եթե քաղաքացին չունի հասանելիություն էլեկտրոնային հավելվածին, ապա նա իր ընտանեկան բժշկի, ամբուլատոր թերապևտի, բուժքրոջ միջոցով ևս կարող է ակտիվացնել իր փաթեթը:
Առողջության ապահովագրության փոխհատուցմամբ բուժօգնություն կարելի է ստանալ թե՛ պետական, թե՛ մասնավոր բուժհաստատություններում՝ ապահովագրության վկայագրով:
Ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների, ինչպես նաև դեղերի կոնկրետ ցանկերը հասանելի կլինեն «Արմեդ» հավելվածում, Առողջապահության նախարարության և Հիմնադրամի պաշտոնական կայքերում:
Քաղաքացին գործազուրկ դառնալով` հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակության համակարգում, որտեղից էլ որոշ ժամանակ որոշակի գումար է ստանում, ուստի այդ ամիսներին ապահովագրության համար ևս պետք է վճարի: Քաղաքացին մեկ անգամ մտնելով ապահովագրության համակարգ` մնում է համակարգում 12 ամիս` անկախ նրանից, թե այդ 12 ամիսներին համապատասխանում է համակարգում ներառվելու պահանջներին:
Կկասեցվի ապահովագրության փաթեթը:
Այն դեղերը, որոնց գումարն ամբողջովին չի փոխհատուցվելու, քաղաքացին կարող է վճարել հավելավճար:
