1. Գաղտնիության քաղաքականության նկարագրություն
1.1. Սույն գաղտնիության քաղաքականությունում նկարագրված են Ձեր տվյալների գաղտնիության պաշտպանության նպատակով ձեռնարկվող միջոցառումները։
1.2. Ծանոթանալով գաղտնիության քաղաքականությանը` Դուք հաստատում և գիտակցում եք, որ Ձեր տրամադրած տվյալները (հեռախոսահամար, անուն, ազգանուն, էլ. հասցե, ծննդյան օր, ամիս, տարեթիվ և այլն) օգտագործվելու են «Էրեբուն բժշկական կենտրոն» ՓԲԸ կողմից՝ նպատակ ունենալով բարելավել և զարգացնել «Էրեբուն բժշկական կենտրոն» ՓԲԸ (այսուհետև՝ «Կայքի իրավատեր») կայքը (այսուհետև՝ «Կայք»):
Կայքի վերաբերյալ ստորև ներկայացված կարգավորումները նույնաբար կիրառելի են նաև «Էրեբուն բժշկական կենտրոն» ՓԲԸ Բջջային հավելվածի համար:
1.3. Ձեր տրամադրած անձնական տվյալներն օգտագործվելու են այն չափով, որն անհրաժեշտ է Կայքի գործածման համար։
1.4․ Կայքի իրավատերը պարտավորվում է 3-րդ անձանց չտրամադրել օգտատիրոջ (այսուհետև՝ Օգտատեր) տվյալները՝ բացառությամբ Կայքի գործարկման համար անհրաժեշտ վճարահաշվարկային, բանկային և այլ ծառայություններ իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
2. Ո՞ւմ համար է գործում սույն գաղտնիության քաղաքականությունը
2.1. Համաձայնելով գաղտնիության քաղաքականության դրույթներին՝ Դուք սկսելու եք մեզ հետ համագործակցել որպես Օգտատեր:
3. Մեր կողմից հավաքագրվող տվյալները.
3․1․ տվյալներ, որոնք Դուք մեզ տրամադրում եք բժշկական կենտրոն այցելելիս՝ հետազոտվելիս և բուժօգնություն ստանալիս
3․2․ տվյալներ, որոնք կուտակվում են Կայքն օգտագործելիս:
3.3. Պացիենտի առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունն ապահովվույմ է օրենքով ՀՀ օրենքին համապատասխան:
4. Տվյալների պաշտպանությունը
4.1. Կայքի իրավատերն իրականացնում է բոլոր անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցառումները` Օգտատիրոջ կողմից տրամադրված տվյալների պաշտպանության համար:
4.2. Վերոնշյալ միջոցառումներն իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ՝ ապահովեով բուժօգնության դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը:
5. Օգտատիրոջ իրավունքները
5.1․ Օգտատերն իրավունք ունի ազատորեն տեղեկատվություն ստանալ իր տրամադրած տվյալների մասին, փոփոխել կամ լրացնել դրանք՝ մուտք գործելով իր անձնական էջ:
6. Գաղտնիության քաղաքականության թարմացում
6.1․ Գաղտնիության քաղաքականության դրույթները կարող են փոփոխվել՝ հաշվի առնելով օրենսդրության պահանջները՝ Կայքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:
7. Տվյալների պահպանման ժամկետը
7.1. Օգտատերերի անձնական տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սույն Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված նպատակների իրականացման, բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարման համար։
7.2. Բժշկական տվյալները և բժշկական փաստաթղթերը պահպանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։ Այն տվյալները, որոնց պահպանումն այլևս անհրաժեշտ չէ, ջնջվում կամ ոչնչացվում են՝ կիրառելի օրենսդրության պահանջներին համապատասխան։
7.3. Տվյալների պահպանման ժամկետը կարող է տարբեր լինել՝ կախված տվյալների տեսակից, դրանց մշակման նպատակից և օրենքով սահմանված պահանջներից։
8. Անձնական տվյալների ջնջման հարցում
8.1. Օգտատերը կարող է դիմել «Էրեբուն բժշկական կենտրոն» ՓԲԸ՝ իր անձնական տվյալների ջնջման խնդրանքով՝ նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին։
8.2. Ջնջման հարցման մեջ անհրաժեշտ է նշել, որ դիմումը վերաբերում է անձնական տվյալների ջնջմանը, ինչպես նաև տրամադրել բավարար տեղեկություններ՝ հարցումն ու օգտատիրոջ հաշիվը նույնականացնելու համար։
8.3. Բժշկական կենտրոնը կուսումնասիրի հարցումը և կձեռնարկի համապատասխան միջոցներ՝ կիրառելի օրենսդրությանը համապատասխան։ Այն տվյալները, որոնց պահպանումը պարտադիր է օրենքով կամ անհրաժեշտ է իրավական պարտավորությունների կատարման համար, կարող են պահպանվել օրենքով սահմանված ժամկետներում։
8.4. Եթե տվյալների ամբողջական ջնջումն իրավական պահանջների պատճառով հնարավոր չէ, Օգտատերը կտեղեկացվի կիրառելի սահմանափակումների մասին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։