Loading

Արգանդային զարկերակների էմբոլիզացիայի կարևոր առավելությունը

25.05.2017

Արգանդային զարկերակների էմբոլիզացիայի կարևոր առավելությունը
Արգանդային զարկերակների էմբոլիզացիայի կարևոր առավելությունը

Արգանդի միոմայով տառապող շատ կանանց խորհուրդ են տալիս հիստերեկտոմիա` արգանդի հեռացում: Ընդ որում հաճախ ոչինչ չեն ասում այդպիսի վիրահատության երկարատև բացսական հետևանքների մասին: Այնինչ արդեն ավելի քան մի քանի տասնամյակ, զարգացած երկրներում արգանդի միոմայի բուժման համար լայնորեն կիրառվում է ժամանակակից բժշկության մեջ վստահելի համարվող արդյունավետ, քիչ ինվազիվ, օրգանապահպան և անվտանգ այլընտրանքային մեթոդ` արգանդային զարկերակների էմբոլիզացիան / ԱԶԷ/:

ԱԶԷ –ի / արգանդային զարկերակների էմբոլիզացիա/ էությունը կայանում է արգանդի միոման արյուն մատակարարող արգանդային զարկերակների ճյուղերով արյան հոսքի դադարեցման մեջ: Ի դեպ, միոմետրիայի առողջ հատվածը մատակարարող ճյուղերը չեն տուժում: Դա հնարավոր է շնորհիվ միոմայում արյան հոսքի յուրահատկությունների. հանգույցների արյան մատակարարումը իրականացվում է այսպես կոչված պերիֆիբրոիդ հյուսվածքից` միոման շրջագծով պատող անոթային ցանցից: Այդ անոթներն ունեն 0.5 մմ տրամագիծ, այսինքն մի քանի անգամ ավելի մեծ, քան նորմալ միոմետրիայի զարկերակները: Այդ անոթներում հատուկ էմբոլիկ մասնիկներ ներարկելուց հետո այդ անոթները փակվում են և միոման կորցնում է արյան մատակարարումը, և տեղի է ունենում դրանց փոխարինում շարակցական հյուսվածքով`ֆիբրոզ, որը հանգեցնում է միոմայի և դրա ախտանիշների զգալի փոքրացմանը և/կամ անհետացմանը:

Էրեբունի ԲԿ-ում արդեն 2 տարի է, ինչ գործածվում է ԱԶԷ / արգանդային զարկերակների էմբոլիզացիա/ բուժման մեթոդը: Արդյունքները բավականին տպավորիչ են: Վերջին 2 շաբաթվա ընթացքում կատարվել են արգանդային զարկերակների էմբոլիզացիա 3 պացիենտի մոտ:

Առաջին պացիենտը` 47-ամյա կին Ս. Ա.-ն, 22.04.2017թ. Էրեբունի ԲԿ է ընդունվել արգանդի բազմահանգույցային միոմա, արգանդային արնահոսություն, աուտոիմոինային հեպատիտ, կոագուլոպաթիա ախտորոշմամբ: Արգանդի չափսերն էին` 136х111х112 մմ. ինտերստիցիալ տեղակայված ամենամեծ միոմատոզ հանգույցի չափսերն էին` 73х80մմ:

Երկրորդ պացիենտը` 35-ամյա երիտասարդ կին Բ. Դ.-ն, 29.04.2017թ. Էրեբունի ԲԿ է ընդունվել արգանդի միոմայի ախտորոշմամբ և արգանդային արնահոսությամբ: Փոքր կոնքի օրգանների ԳՁՀ-ն ցույց տվեց, որ արգանդը 107х49х69մմ չափսի է, առկա են 2 միոմատոզ հանգույց 74х64 и 42х31մմ չափսերի:

2011թ. նրան արվել էր կոնսերվատիվ միոմէկտոմիա /միոմէկտոմիա կատարելուց հետո, համարյա 30% դեպքերում, միոմատոզ հանգույցները կարող են նորից հայտնվել/ :

Երրորդ դեպքը` Հունաստանից ժամանած 46-ամյա հայ պացիենտ Ս.Ի.-ն էր, որի մոտ հայտնաբերվել էր արգանդի բազմահանգույցային միոմա: Արգանդը 160х101х162մմ չափսի էր և դեֆորմացված բազմաթիվ միոմատոզ հանգույցների պատճառով, որոնցից ամենամեծը 67х70մմ էր:

Մեր վեբկայքի միջոցով /erebunimed. com/ ծանոթանալով կլինիկայում անցկացվող վիրահատությունների և արգանդային զարկերակների էմբոլիզացիայի հաջող արդյունքների հետ` հիվանդը որոշում է դիմել Էրեբունի ԲԿ-ի մասնագետներին:

Մինչև Էրեբունի ԲԿ դիմելը, որպես բուժման մեթոդ բոլոր պացիենտներին առաջարկվել էր հիստերեկտոմիա /արգանդի հեռացում/: Սակայն մեր կլինիկայում Էրեբունի ԲԿ-ի անգիոգրաֆիայի ծառայության էնդովասկուլյար վիրաբույժ Ա. Ծատուրյանի կողմից խնդիրը լուծվել էր արգանդային զարկերակների էմբոլիզացիայի միջոցով, և հիվանդները 4-5 օրը բավարար վիճակում դուրս էին գրվել հիվանդանոցից:

Միոմաների առկայությամբ պայմանավորված ախտանիշերի հետընթացը` /ճնշում, արնահոսություն, հաճախակի միզում, որովայնի փքվածություն, մեջքի ցավեր/ հիվանդները կարող են զգալ վիրահատությունից հետո արդեն 2-րդ օրը: ԱԶԷ –ի արդյունավետության առաջին դրսևորումը հանդիսանում է ախտանիշերի նորմալացումը. փոքրանում են միոմատոզ հանգույցները, կարգավորվում է դաշտանային արնահոսությունները, փոքրանում է դրանց ծավալը և տևողությունը, ճնշման ախտանիշերը նույնպես փոքրանում են: Արգանդի չափսերի փոքրացումը ավելի ակտիվ տեղի է ունենում ԱԶԷ –ից հետո առաջին 6-8 ամիսների ընթացքում: Էմբոլիզացիայի դեպքում միոմատոզ հանգույցները չեն հեռացվում: Էմբոլիզացիոն մասնիկներն ասես ծածկում են անոթները, և միոման, այսպես ասած, չորանում է խաղողի նման և դառնում չամիչ: Ոչ մեծ միոմաները ամբողջովին անհայտանում են:

Հիստերեկտոմիայից հետո երեխա ունենալու մասին խոսք անգամ չի կարող գնալ: Նույնիսկ միոմեկտոմիայից հետո հաճախ առաջանում է անպտղություն` պայմանավորված արգանդում և դրա շուրջ առաջացող կպումներով։ Միոմատոզ հանգույցների էմբոլիզացիայի կարևոր առավելությունը կայանում է նրանում, որ այն չի զրկում կանանց մայրանալու հնարավորությունից: Վերջին տարիների ընթացքում ԱԶԷ –ն / արգանդային զարկերակների էմբոլիզացիա/ այնքան ամուր է ներխուժել բժշկական պրակտիկա, որ վստահաբար կարելի է ասել, որ արգանդային զարկերակների էմբոլիզացիան արգանդի միոմայի բուժման արմատական և օրգանապահպան մեթոդ է: Պացիենտների հետագա շրջանում կատարված հետազոտությունների արդյունքները /ավելի քան 98% կանաց մոտ/ ցույց են տալիս, որ ԱԶԷ-ից հետո նրանք արգանդի միոմայի հետ կապված որևէ լրացուցիչ բուժման կարիք չունեն և պահպանում են որդեծնության ֆունկցիան:

+374 10 47 11 00
QR
Price list QR