Loading

Կրկին առաջին անգամ Հայաստանում՝ էնդոսկոպիկ աշտորոշման և վիրաբուժության նորագույն մեթոդների ներդրում

15.06.2017

Կրկին առաջին անգամ Հայաստանում՝ էնդոսկոպիկ աշտորոշման և վիրաբուժության նորագույն մեթոդների ներդրում
Կրկին առաջին անգամ Հայաստանում՝ էնդոսկոպիկ աշտորոշման և վիրաբուժության նորագույն մեթոդների ներդրում

Էրեբունի ԲԿ-ում երկօրյա կոնֆերանսի շրջանակներում /09-10 հունիսի 2017թ./ անց են կացվել սեմինարներ Սանկտ-Պետերբուրգի ճանաչված բժիշկ-էնդոսկոպիստների կողմից: Հրավիրվել էին էնդոսկոպիայի բնագավառի բազմաթիվ մասնագետներ, տորակալ և ընդհանուր վիրաբույժներ:

09 հունիսի 2017թ. աղեստամոքսային տրակտի տարբեր պաթոլոգիաներով երեք հիվանդներին անցկացվեցին հազվագյուտ վիրահատություններ՝ PENTAX ապրանքանիշի ռուսական մասնաճյուղի կողմից բերված և ներկայացված վերջին սերնդի էքսպերտ դասի էնդոսկոպի և էնդոԳՁՀ –ի կիրառմամբ: Ակադեմիկ Ի.Պ. Պավլովի անվան Սանկտ-Պետերբուրգի առաջին Պետական բժշկական համալսարանի վիրաբուժության և անհետաձգելի բժշկության գիտա-հետազոտական ինստիտուտի էնդոսկոպիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Սմիրնովը անցկացրեց մաստեր կլասեր այդ բնագավառում ախտորոշիչ և վիրաբուժական էնդոսկոպիկ մեթոդիկաների կիրառմամբ: Կարևոր է նշել, որ Ռուսաստանում նման վիրահատություններ կատարում են ընդամենը երկու մասնագետներ, որոնցից մեկը բժիշկ Սմիրնովն է: Կոնֆերենց –սրահում և վիրահատարանում տեղադրված տեսախցիկները թույլ տվեցին ուղիղ հեռարձակմամբ հետևել վիրահատությունների ընթացքին, որոնք ինտերակտիվ կարգով լուսաբանվում էին Ա.Ա. Սմիրնովի կողմից:

Նման միջամտությունները, միանշանակ, պետք է կատարվեն ժամանակակից տեխնիկական հագեցվածության կիրառման, բարձրակարգ անեսթեզիոլոգիական ծառայության առկայության և պացիենտների հետվիրահատական մանրակրկիտ հետազոտության միջոցով: Շատ կարևոր է նշել այն փաստը, որ նման վիրահատություններն ունեն ռեաբիլիտացիայի ավելի բարձր և կյանքի սովորական ռիթմին ավելի արագ վերադառնալու տոկոս՝ առանց ազդելու դրա որակի վրա:

Էնդոսկոպիկ հետազոտություններն անց են կացվում PENTAX Hi-Line HD+ /Ճապոնիա/ վերջին սերնդի թվային տեսաէնդոսկոպիկ համակարգի օգնությամբ: Նմանատիպ մաստեր կլաս անց է կացվել 2016թ.-ի հոկտեմբերին Նաիրի ԲԿ-ում / նույնպես կազմակերպված PENTAX ապրանքանիշի ռուսաստանյան մասնաճյուղի կողմից/:

Էնդոսկոպիան դա հատուկ սարքավորման /էնդոսկոպի/ միջոցով ներքին օրգանների հետազոտության մեթոդիկա է: Աղեստամոքսային տրակտի էնդոսկոպիան հանդիսանում է առանց վիրահատական միջամտության ախտորոշման լավագույն առաջատար և պացիենտների գործիքային հետազոտության ամենահաճախակի օգտագործվող մեթոդներից մեկը: Հետազոտությունն իրականացվում է էնդոսկոպի օգնությամբ, որը մի ծայրում ունի օկուլյար, որը թույլ է տալիս տեսնել հետազոտվող օրգանի պատկերը, իսկ մյուս ծայրին՝ տեսախցիկ, որը փոխանցում է աղեստամոքսային տրակտի հետազոտվող տարբեր հատվածներից պատկերներ: Փորձառու մասնագետները դրա օգնությամբ կարող են հայտնաբերել խնդիրը զարգացման ամենավաղ շրջանում և ժամանակին նշանակել անհրաժեշտ բուժում: Այսօրվա դրությամբ, փաստացիորեն, էնդոսկոպիա անցկացնելու համար հակացուցումներ չկան: Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս անցկացնել ստամոքսի էնդոսկոպիա ընդհանուր ցավազրկմամբ: Նման պրոցեդուրան կատարվում է անեսթեզիոլոգի հսկողության ներքո: Պրոցեդուրայի ընթացքում և դրանից հետո պացիենտը անհարմարավետություն կամ որևէ այլ տհաճ զգացողություններ չի ունենում: Ժամանակի առումով հետազոտությունները երկարատև են, սակայն պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր պրոցեդուրայի տևողությունը անհատական է և կախված է մի շարք գործոններից:

/Ավելի մանրամասն դրա մասին լուսաբանվել է հետևյալ հղում-հոդվածում՝https://www.erebunimed.com/rus/news.more/197/

Գերձայնային հետազոտության անցկացումը ներսից՝ գտնվելով անմիջապես մոտ հետազոտվող օրգաններին, էնդոսկոպիկ գերձայնային հետազոտությունը /էնդոԳՁՀ-ն/ թույլ է տալիս մանրամասնորեն զննել ներքին օրգանները՝ տեսնելով սովորական գերձայնային հետազոտության համար անհասանելի փոփոխությունները:

Հետազոտությունները կատարվում են հատուկ էնդոսկոպի միջոցով, որի ծայրին կա ոչ միայն հատուկ օպտիկական սարք, այլ նաև փոքրիկ գերձայնային ցուցիչ: ԷնդոԳՁՀ-ի ժամանակ կարելի է կատարել մարսողական տրակտի լրիվ բաժինների գերձայնային հետազոտություն, որոնցում անց է կացվում էխոէնդոսկոպ / կերակրափողի, ստամոքսի, հաստ և ուղիղ աղիքների պատերի/, ինչպես նաև որովայնային խոռոչի օրգանների, որոնք գտնվում են անմիջապես ստամոքսին կամ աղիքին մոտ /ենթաստամոքսային գեղձ, լեղածորաններ, լեղապարկ և լյարդ/:

ԳՁՀ-սկանավորումը կերակրափողի միջոցով հնարավորություն է տալիս ստանալ միջնորմի օրգանների պատկերը, ինչպես նաև որոշել որովայնի կամ կրծքի խոռոչում գտնվող ավշային հանգույցների վիճակը:

Սոնոէլաստոգրաֆիան Էնդոսկոպիկ ԳՁՀ-ի ժամանակ թույլ է տալիս բարձր զգայունությամբ, յուրահատկությամբ և ճշգրտությամբ բնութագրել և տարբերակել ավշային հանգույցների բարորակ և չարորակ փոփոխությունները: Սոնոէլաստոգրաֆիկ պատկերը լրացնում է էնդոԳՁՀ-ի ժամանակ սկանավորման այլ ռեժիմները և թույլ է տալիս ավշային հանգույցների բազմակի ախտահարման դեպքում ավելի դիպուկ կերպով կատարել բարակ-ասեղային ասպիրացիոն բիոպսիա:

Առաջին կին պացիենտ. D-s- ենթաստամոքսային գեղձի ուռուցք: Անց է կացվել ուռուցքի էնդոԳՁՀ և պունկցիոն բիոպսիա:

Երկրորդ կին պացիենտ. Կերակրափողի ախալազիա կոմպենսացիայի փուլում: Անց էր կացվել էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա /ընթացքում ախտորոշվել էր էրոզիա, հյուսվածք էր վերցվել բիոպսիայի համար/:

Երրորդ պացիենտ. Հետազոտվել էր նույն մեթոդով, ինչ ստամոքսում գոյացության դեպքում /հիվանդին առաջարկվել էր դինամիկ հետազոտություն/:

/անցկացման և հիվանդությունների ցուցումների համար, որոնց ժամանակ կիրառվում են վերը նշված ախտորոշիչ մեթոդները, անցնել հետևյալ հղումով՝ https://www.erebunimed.com/rus/news.more/197/

Էնդոսկոպիկ գերձայնային հետազոտումը շահավետ կերպով տարբերվում է վերը ուսումնասիրված բոլոր մեթոդներից՝ թույլ տալով վաղ փուլում հայտնաբերել լուրջ հիվանդությունների մի ամբողջ շարան՝ դրանով իսկ էապես բարձրացնելով բուժման արդյունավետությունը: Էնդոսկոպիկ գերձայնի սարքը հնարավորություն է տալիս կատարել ներքին օրգանների գերձայնային հետազոտություն, այդ թվում սովորական գերձայնային մեթոդի համար անհասանելի հատվածներում: Ի տարբերություն համակարգչային տոմոգրաֆիայի՝ էնդոսկոպիկ գերձայնը թույլ է տալիս հետազոտել տարբեր հարթությունների ներքին խոռոչները, հետևելով ծորանի ուղղությանը: Բացի այդ էնդոսկոպիկ գերձայնային հետազոտության ժամանակ հնարավոր է իրականացնել կոնկրետ հատվածի նշանառու բիոպսիայի տեսողական վերահսկումը /գերձայնի օգնությամբ/: Ի տարբերություն մնացած այլ մեթոդների՝ ախտորոշիչ և վիրաբուժական էնդոսկոպիայի բոլոր այս առավելությունները բարձրացնում են մարսողական համակարգի հիվանդությունների բուժումն ու ախտորոշումը որոկապես նոր մակարդակի:

10 հունիսի 2017թ., կոնֆերանսի երկրորդ օրը, նվիրված էր բրոնխոսկոպիկ հետազոտություններին: Թեմա. ՙՙԲրոնխոսկոպիայի ժամանակակից հնարավորությունները միջնորմի և թոքերի պաթոլոգիաների ախտորոշման մեջ՚՚: Կոնֆերանսին մասնակցելու համար հրավիրվել էր թորակալ վիրաբույժ, Սանկտ –Պետերբուրգի թոքախտաթոքաբանության ԳՀԻ-ի ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի ղեկավար Ի. Վ. Վասիլևը: Նրա հետ վիրահատությանը մասնակցում էր Էրեբունի Բկ-ի թորակալ վիրաբույժ՝ Գ. Բ. Մելիքյանը, որը վերջերս որակավորման բարձրացումն այդ բնագավառում անց էր կացել հենց այդ գիտական հաստատությունում:

Ողջույնի խոսքով հավաքվածներին դիմեցին Էրեբունի ԲԿ-ի գործադիր տնօրեն Մ. Վ.Մանուկյանը, ինչպես նաև կրծքային վիրաբուժության ծառայության ղեկավար, բ.գ. դ., պրոֆեսոր՝ Ա.Կ. Հովհաննիսյանը, որոնք նշեցին մեր հանրապետությունում բժշկության ասպարեզում ժամանակակից ձեռքբերումների ներդրման և կիրառման կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Տարբեր պաթոլոգիաներով մի քանի հիվանդներին անց էր կացվել I-scan տարբեր ռեժիմներով ախտորոշիչ տեսաբրոնխոսկոպիա:

Առաջին պացիենտը թոքի ենթադրական կենտրոնական քաղցկեղով էր: Նպատակը I-scan ֆունկցիաների և ախտորոշիչ տեսաբրոնխոսկոպիայի կատարման մեթոդիկայի ցուցադրումն էր:

Միջնորմի լիմֆադենոպաթիայով երկրորդ պացիենտին անց է կացվել EBUS-TBNA /էնդոբրոնխիալ ԳՁՀ- տրանսբրոնխիալ ասեղային ասպիրացիա/ : Նպատակը 7 խմբի ավշային հանգույցների զննման, բիոպսիայի մեթոդիկայի և պրեպարատների պատրաստման մեթոդիկաների ցուցադրումն էր:

Թոքի քաղցկեղով երրորդ հիվանդին անց էր կացվել EBUS-TBNA պրոցեդուրա: Նպատակը՝ EBUS-TBNA կիրառման եղանակով սիստեմատիկ ստադավորման կատարման մեթոդիկայի ցուցադրումն էր:

Չորրորդ պացիենտը ձախ թոքի վերին հատվածի պերիֆերիկ գոյացությամբ էր: Նրան անց էր կացվել թոքի միջբրոնխիալ և տեսաբրոնխիալ բիոպսիա:

Ինչպես կոնֆերանսի առաջին, այնպես էլ երկրորդ օրը բոլոր վիրահատությունները օնլայն ռեժիմով հեռարձակվում էին հենց վիրահատարանից: Շատ կարևոր է նշել, որ EBUS-TBNA պրոցեդուրան առաջին անգամ Հայաստանում անց կացվեց հենց Էրեբունի ԲԿ-ում: Վերը նկարագրված մեթոդի լայն ներդրումը պրակտիկայում, թոքերի և միջնորմի դժվար հասանելի ուռուցքների կազմաբանական ճշգրտումը, ինչպես նաև դրանց ստադավորումը կօգնի այդ հիվանդությունների ախտորոշումը դնել ավելի որակյալ մակարդակի վրա, և, հետևաբար, ընտրել բուժման ճիշտ տակտիկա և ռազմավարություն:

+374 10 47 11 00
QR
Price list QR