Loading

Ուշադրություն. Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի եվրոպական դիպլոմի քննություն

19.09.2017

Ուշադրություն. Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի եվրոպական դիպլոմի քննություն
Ուշադրություն. Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի եվրոպական դիպլոմի քննություն

2017թ. սեպտեմբերի 16-ին Էրեբունի ԲԿ -ում անցկացվեց անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի եվրոպական դիպլոմի քննությունների առաջին փուլը:

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի եվրոպական դիպլոմը ներմուծվեց միջազգային պրակտիկա 1984թ., որի հիմնադիրն է աղգությամբ հայ հայտնի բրիտանացի անեսթեզիոլոգ Ջոն Զորաբը (1929-2006):

Եվրոպական դիպլոմը` ներկայումս միակ հնարավորությունն է ունենալ պաշտոնական հաստատում առ այն, որ ձեր մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակը համապատասխանում է այն ստանդարտին, որը ճանաչված է անեսթեզիոլոգների եվրոպական խորհրդի կողմից (European Board of Anaesthesiology, EBA):

Ցանկացած քննության հիմնական նպատակը, ըստ քննողի, գիտելիքների լայնածավալության և խորության ստուգումն է: Այդ պատճառով էլ քննական ստանդարտը սահմանվում է, տվյալ դեպքում դիպլոմը հանձնող քննողների ` Անեսթեզիոլոգների Եվրոպական ասոցիացիայի կողմից: Անեսթեզիոլոգների Եվրոպական ասոցիացիայի դիպլոմը` Եվրոպայի բոլոր անեսթեզիոլոգների համար գիտելիքների բարձր մակարդակի նվաճումն է:

Քննությունը անցկացվում է տարբեր լեզուներով և բաղկացած է երկու մասից, իր մեջ ներառում է բազային և կլինիկական դիսցիպլինաներ, որոնք անհրաժեշտ են բժիշկ-անեսթեզիոլոգին: Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի եվրոպական դիպլոմ ունենալը `վերապատրաստման բարձր մակարդակի ապացույցն է : Քննության I և II -րդ մասերը հանձնողներին շնորհվում է Դիպլոմ և “ Անեսթեզիոլոգիայի եվրորոպական միության դիպլոմատ” տիտղոսը (DESA): Ակնկալվում է , որ նոր հաղթողները կդառնան Անեսթեզիոլոգների Եվրոպական ասոցիացիայի անդամներ (ESA), կստանան առավելություններ և կմասնակցեն ասոցիացիայի գործունեությանը:

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի եվրոպական դիպլոմի քննությունները Հայաստանում անցկացվում են 2008 թվականից, երբ հիմնադրվեց Երևանի քննական կենտրոնը: Երևանում քննությունները կազմակերպվում են Էրեբունի ԲԿ-ում Անեսթեզիոլոգների Եվրոպական ասոցիացիայի առցանց գնահատման կոմիտեի նախագահ (OLA) , ռեանիմատոլոգ- անեսթեզիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Վարոսյանի կողմից: Մինչև 2017թ, աշխարհի բոլոր կենտրոններում քննության գրավոր մասը անցկացվում էր ավանդական թղթային ձևաչափով:

2017թ. Անեսթեզիոլոգների Եվրոպական ասոցիացիայի քննական կոմիտեի կողմից որոշում ընդունվեց քննությունը անցկացնել առցանց համակարգիչների միջոցով 4 կենտրոններում` Հայաստան (Երևան), Իռլանդիա (Կորկ), Մալտա (Մսիդա), Թուրքիա (Անկարա), որոնք հագեցված են համապատասխան տեխնիկական հնարավորություններով և ունեն որոշակի փորձ:

Հպարտությամբ պետք է նշել, որ այդ կենտրոններից մեկը դարձավ Էրեբունի ԲԿ-ն, որտեղ հաջողությամբ անցկացվեց քննությունը:

+374 10 47 11 00
QR
Price list QR