Loading

Արյան նմուշառման տեխնիկայի ակտուալ մոտեցումներն ու հմտությունները

17.04.2018

Արյան նմուշառման տեխնիկայի ակտուալ մոտեցումներն ու հմտությունները
Արյան նմուշառման տեխնիկայի ակտուալ մոտեցումներն ու հմտությունները

Այսօր գրեթե հնարավոր չէ պատկերացնել բժշկական ոլորտի աշխատանքը առանց արյան թեստավորման:

2018թ. ապրիլի 11-ին Էրեբունի ԲԿ-ում անցկացվեց հերթական սեմինար, ավելի քան տաս տարի առաջ մշակված բուժքույրերի զարգացման հետևողական ծրագրի շրջանակներում` որակյալ բուժօգնություն ապահովելու նպատակով: Այն կազմակերպվեց Էրեբունի ԲԿ-ի բուժքույրական ծառայության ղեկավար, բժիշկ- էպիդեմիոլոգ, բ.գ.թ. Զ.Ե. Օհանյանի կողմից, ինչպես նաև Հերացու անվ. «Քույրական գործի կազմակերպում» ամբիոնի դասախոս և ՀՀ ԱՆ Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ»-ի դասախոս, Էրեբունի ԲԿ-ի բուժքույրերի ներհիվանդանոցային ուսուցման կոմիտեի ղեկավար Ա.Ա. Քոչարյանի կողմից: https://www.erebunimed.com/arm/news.more/283

Միջոցառման հիմնական թեման էր ` արյան նմուշառման տեխնիկայի և հմտությունների կատարելագործումը:

Արյան նմուշառումը բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում ամենատարածված ինվազիվ մանիպուլյացիաներից մեկն է: Գործողությունների ալգորիթմ անցկացնելու ժամանակ առաջանում են վրիպումներ, որոնք կարող են հանգեցնել վերցված նյութի տվյալների փոփոխմանը: Արյան նմուշառման ճշգրտության ապահովումը չափազանց կարևոր է լաբարատոր սխալներից խուսափելու, ախտորոշման և ճիշտ բուժում նշանակելու, ինչպես նաև մահվան ելքը կանխարգելելու համար:

Ինչպես իր զեկույցում նշեց բժիշկ Ա. Քոչարյանը, անհրաժեշտ մանիպուլյացիաներ անցկացնելու համար գոյություն ունի որոշակի գործողությունների ալգորիթմ: Արյան նմուշառումը , հիմնականում , անցկացնում է բուժքույրը , որը հետևում է բժիշկի ցուցումներին, ստուգում է սնունդը , դեղորայքը կամ այլ գործոններ, որոնք կարող են ազդել պրոցեդուրայի կամ նրա արդյունքների վրա, այնուհետև տեղեկացնում է բժշկին: Բուժքույրը նախապատրաստում է անհրաժեշտ նյութերը, անցկացնում է ձեռքերի հիգիենիկ լվացում, պացիենտին բացատրում է անցկացվող գործողությունների ընթացքը և նրա կողմից ստանում է բանավոր համաձայնություն: Արյան նմուշառումը անցկացվում է հատուկ ասեպտիկ տեխնիկայի պահպանմամբ, որը կիրառվում է ինվազիվ միջամտությունների ժամանակ: Այն պետք է անցկացնել ոչ դոմինանտ ձեռքի երակի դիստալ հատվածից, քանի որ ավելի մակերեսային կամ խոշոր երակները կարող են անհրաժեշտ լինել հետագա միջամտությունների ժամանակ:

Եթե արյան նմուշառումը պերիֆերիկ երակից պունկցիոն եղանակով ինչ-ինչ պատճառներով անհնար է , ապա նմուշառումը անցկացվում է պերիֆերիկ կամ կենտրոնական երակային կաթետերից: Նմուշառումից առաջ անցկացվում է լվացում ֆիզլուծույթով կաթետերի և երակի լուսանցքում: Բժիշկ Քոչարյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա , որ յուրաքանչյուր մոտեցումից առաջ կաթետերի գլխիկը պետք է մշակել հակասեպտիկով:

Զարկերակային արյան նմուշառումը անցկացվում է արյան մեջ գազերի բաղադրության գնահատման նպատակով և արյան ԹՀՀ (թթվահիմնային հավասարակշռություն) որոշման համար: Այս տեսակետից արյան նմուշը գերզգայուն է միջավայրի ջերմաստիճանի և ժամանակի նկատմամբ: Նմուշի վրա ազդող գործոնների մասին բուժքույրը նշում է ուղեգրում կամ վերցված նմուշի փորձանոթի վրա (լրացուցիչ թթվածնի մատակարարում, արհեստական շնչառություն, շնչուղիների պարունակության արտածծում վերջին 20 րոպեների ընթացքում, պացիենտի ակտիվության փոփոխություն): Պացիենտի անվտանգությունը արյան նմուշառման ընթացքում չափազանց կարևոր է: Դրա համար անհրաժեշտ են` պացիենտի ինքնության հաստատում, անամնետիկ տվյալներ, ասեպտիկ և հակասեպտիկ կանոնների պահպանում, նմուշի ճշգրիտ պիտակավորում, ժամանակին փոխադրում: Իսկ զարկերակային արյան նմուշառում անցկացնելուց առաջ, անցկացվում է Ալլենի թեստ:

Զեկույցի քննարկման ընթացքում ուշադրությունը նաև կենտրոնացվեց երակային պունկցիայի ժամանակ հեմատոմայի զարգացման կանխարգելման խնդրին: Անհրաժեշտ է կատարել սեղմում 2 րոպեի ընթացքում, իսկ զարկերակային արյան նմուշառման ընթացքում ` 5 րոպե: Հակակոագուլյանտ կիրառելու դեպքում սեղմում կատարելու ընթացքը կրկնապատկվում է: Հատուկ ուշադրություն են պահանջում К+, արյան մակարդելիության, կրեատինինի, խոլեստերինի, գլյուկոզայի , հորմոնների թեստերը :

Հետաքրքիր և օգտակար տեսանյութի օգնությամբ լսարանը կարողացավ ծանոթանալ նորարարություններին արյան նմուշառման բնագավառում, ինչպես նաև նոր լաբորատոր հագեցվածությանը:

+374 10 47 11 00
QR
Price list QR