Loading

Ինչպես ճիշտ կողմնորոշվել անաֆիլակտիկ շոկի դեպքում

18.11.2019

Ինչպես ճիշտ կողմնորոշվել անաֆիլակտիկ շոկի դեպքում
Ինչպես ճիշտ կողմնորոշվել անաֆիլակտիկ շոկի դեպքում

Ինչպես ճիշտ կողմնորոշվել անաֆիլակտիկ շոկի դեպքում, եւ որոնք են ժամանակակից բուժման ամենավերջին պրոտոկոլները: Անաֆիլակտիկ շոկի բուժման հիմնահարցերին նվիրված կոնֆերանսի ընթացքում «Էրեբունի» ԲԿ ալերգոլոգիական ծառայության ղեկավար Քրիստինա Ջամալյանը գործընկերներին է ներկայացրել խնդրի բուժման հիմնահարցերը:Անաֆիլակտիկ շոկի բուժումը շարունակում է մնալ ալերգոլոգիական ամենաբարդ խնդիրներից, քանի որ առ այսօր այն համարվում է ամենավտանգավոր ալերգիկ ռեակցիաներից մեկն ամբողջ աշխարհում՝ հաճախակի մահվան դեպքերոով:

Անաֆիլակտիկ շոկը զարգանում է կայծակնային, ուղեկցվում է զարկերակային ճնշման կտրուկ անկմամբ եւ գիտակցության կորստով: Պատճառ կարող են հանդիսանել ինչպես տարբեր դեղամիջոցները, սնունդը(ալերգիա ծովամթերքից, կաթնամթերքից, ընդեղենից), այնպես էլ միջատի խայթոցը: Հիվանդության բուժման համար խիստ կարեւոր է վայրկայնների արագությամբ ճիշտ բուժօգնության ցուցաբերումը:

Կոնֆերանսին մասնակցել են «Էրեբունի» ԲԿ անհետաձգելի բուժօգնության ծառայության բժիշկները, թերապեւտները՝ նյարդաբանները, նեֆրոլոգները, էնդոկրինոլոգները, սրտաբանները, գաստրոէնտերոլոգները եւ վիրաբույժները:

+374 10 47 11 00
QR
Price list QR