Loading

Ռինոպլաստիկայից մինչև ինտիմ էսթետիկ վիրահատություններ.

02.04.2015

Ռինոպլաստիկայից  մինչև ինտիմ էսթետիկ վիրահատություններ.

«Նաիրի» բժշկական կենտրոնում 4 ամիս է, ինչ գործում է Պլաստիկ վիրաբուժության և վերականգնողական միկրովիրաբուժության ծառայությունը: Նորաբաց ծառայության մասին ավելի մանրամասն զրուցեցինք Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայության ղեկավար, բ.գ.թ. Կարեն Պետրոսյանի հետ:

Պլաստիկ վիրաբուժությունն այսօր պահանջված է ավելի, քան երբևէ: Հատկապես ի՞նչ վիրահատություններ են իրականացվում նորաբաց բաժանմունքում:

– Ծառայությունում ընդգրկված է պլաստիկ վիրաբուժության և վերականգնողական միկրովիրաբուժության ամբողջ սպեկտորը՝ անհապաղ վիրահատություններից մինչև պլանային վիրաբուժություն: Մեծ պահանջարկ ունի գեղագիտական (էսթետիկ) վիրաբուժությունը, որի ցանկը նույնպես ամբողջական է՝ քթի, ականջների, շուրթերի և մարմնի այլ մասերի ձևի ու չափսերի շտկում (ռինոպլաստիկա, օտոպլաստիկա, ֆեյսլիֆթինգ, խեյլոպլաստիկա, մազերի աուտոտրանսպլանտացիա, մամոպլաստիկա, աբդոմինոպլաստիկա, լիպոսակցիա, և այլն):

«Նաիրի» բժշկական կենտրոնում վերաբացվել է պլաստիկ վիրաբուժության և վերականգնողական միկրովիրաբուժության ծառայությունՏարիներ շարունակ ռինոպլաստիկան Հայաստանում ամենատարածված վիրահատությունն էր, փոփոխության տենդենց նկատո՞ւմ եք: Եթե պահանջարկը զատենք ըստ տարիքային խմբերի, ապա...

– Ռինոպլաստիկան, շուրթերի, կրծքագեղձի պլաստիկան առավել տարածված է երիտասարդների շրջանում, իսկ դեմքի, կոպերի, որովայնի պլաստիկայի համար համեմատարաբար ավելի հասուն տարիքում են դիմում: Ինչպես միշտ, ամենապահանջվածը քթի պլաստիկ վիրաբուժությունն է: Բավականին մեծ պահանջարկ ունեն նաև լիպոսակցիան և որովայնի առաջնային պատի պլաստիկան՝ աբդոմինոպլաստիկան:

Ի՞նչ նոր ծառայություն կա բնագավառում: Որո՞նք են հազվադեպ կատարվող պլաստիկ վիրահատությունները:

– Մեր ծառայությունում ընդգրկված են նաև այնպիսի վիրահատություններ, որոնք իրականում հազվադեպ են կատարվում: Օրինակ, ինտիմ վիրաբուժության լայն սպեկտորի վիրահատական ծառայություներ ենք առաջարկում, սակայն առայժմ քիչ ծավալով ենք իրականացնում: Խնդիրն, իհարկե, պահանջարկը չէ, պարզապես դեռևս խորթ է մեր բնակչությանը:

Իրականացնում ենք նաև մազերի փոխպատվաստում` ծոծրակի շրջանից վերցրած գրաֆտերը, որից յուրաքանչյուրը պարունակում է 1-4 մազարմատ, տեղափոխվում է մազազուրկ հատված: Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ` հիվանդի համար մաքսիմալ հարմարավետ պայմաններում:

Այսօր կլինիկաների բազմա«Նաիրի» բժշկական կենտրոնում վերաբացվել է պլաստիկ վիրաբուժության և վերականգնողական միկրովիրաբուժության ծառայությունզանության մեջ պացիենտը դժվարանում է մասնագետ ընտրել: Ինչպե՞ս ընտրել պլաստիկ վիրաբույժին:

– Իրավամբ, մրցակցային դաշտը բավականին ընդլայնվել է: Առաջին հերթին պետք է ուսումնասիրել բժշկի կլինիկական փորձը և գիտական հիմքը: Շնջանառվում են մասնագետների կատարած վիրահատություններից հետո արդյունավետ արդյունքն ապացուցող լուսանկարներ, որոնք նույնպես կողմնորոշիչ են: Կարևոր է նաև առաջին հանդիպումից բժշկի և պացիենտի ճիշտ հարաբերությունների կայացումը: Բժիշկը պետք է անհատական մոտեցում ցուցաբերի յուրաքանչյուր պացիենտին, ինչը երբեմն որոշիչ դերակատարում է ունենում: Մեր բաժանմունքը՝ լինելով նորաբաց, յուրաքանչյուր ամիս իրականացնում է 10-15 մեծ վիրահատություն, ընդ որում, ներառված չեն ամբուլատոր դեպքերը: Դա, իհարկե՛, ի շնորհիվ ինչպես Ամերիկյան և Եվրոպական առաջատար մասնագետների մոտ ամենամյա վերապատրաստումների, այնպես էլ նոր տեխնիկապես հագեցած վիրահատարանների և սպասարկման բարձր որակի, ինչը կարևոր գրավականներից է ապահով ու անվտանգ վիրահատական ընթացքի և հետվիրահատական ցանկալի արդյունք ստանալու համար:

+374 10 47 11 00
QR
Price list QR