Loading

ԱՄՆ-ից ժամանած մասնագետները 20 բարդ վիրահատություն են կատարել

23.04.2015

ԱՄՆ-ից ժամանած մասնագետները 20 բարդ վիրահատություն են կատարել

«Նաիրի» բժշկական կենտրոնում այս օրերին իրականացվել է 20 բացառիկ վիրահատություն. ծնկոսկրի էնդոպրոթեզավորում: Այդ մասին Մեդ-Պրակտիկի հետ զրույցում ասաց Կալիֆորնիայի համալսարանի օրթոպեդիայի, ուռուցքաբանության և էնդոպրոթեզավորման բաժանմունքի վարիչ Աննա Քուլիջյանը:

Բժշկուհու փոխանցմամբ` բոլոր վիրահատությունները բարեհաջող ընթացք են ունեցել: Ավելին` վիրահատված հիվանդներն արդեն քայլում են:

ԱՄՆ-ից ժամանած մասնագետները 20 բարդ վիրահատություն են կատարել«Հետվիրահատական շրջանում քայլելն ու հատուկ մարզանքները շատ կարևոր են հիվանդի ապաքինման համար»,- ընդգծեց բժշկուհին`հավելելով, որ հաճելիորեն զարմացած է հայ պացիենտների աշխատասիրությունից. քայլում են, մարզվում են...

Խոսելով բուն վիրահատական գործընթացից, զրուցակիցն ասաց, որ յուրաքանչյուր վիրահատություն իր բարդության աստիճանն ունի, այս վիրահատության տեսակն էլ բացառություն չէ:

«Ամենատհաճն այն է, որ կարող է հետվիրահատական շրջանում առաջանալ թրոմբ: Ուստի պացիենտներին խորհուրդ ենք տալիս հնարավորինս շատ քայլել վիրահատությունից հետո` անցանկալի բարդություններից խուսափելու համար: Կա նաև վարակի հավանականություն, սակայն այն չնչին տոկոս է կազմում»,- փաստում է բժշկուհին:

ԱՄՆ-ից ժամանած մասնագետները 20 բարդ վիրահատություն են կատարելԱ. Քուլիջյանը նկատել է, որ հայերի շրջանում շատ տարածված է արթրիդ հիվանդությունը, ինչը պայմանավորում է գենետիկ նախատրամադրվածությամբ:

«Անգամ փողոցում քայլելիս կարելի է տեսնել մարդկանց, ովքեր դժվարությամբ են քայլում, ինչի հաճախակի պատճառը ծնկան հոդն է»:

Նրա խոսքերով` արթրիդ հիվանդությունը բավականին երիտասարդացել է Հայաստանում, անգամ 30-ամյա պացիենտ են ունեցել, ով տառապում էր այս հիվանդությամբ:

Բժշկուհի Քուլիջյանն ասաց նաև, որ «Նաիրի» բժշկական կենտրոնում ԱՄՆ-ից ժամանած մասնագետներն, ովքեր վիրահատություններն իրականացրել են նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, հատուկ դասընթացներ են անցկացրել հայ մասնագետների համար. ԱՄՆ-ից ժամանած մասնագետները 20 բարդ վիրահատություն են կատարել«Տեխնիկապես այն համարվում է բարդ վիրահատություն: Շատ կարևոր է նոր տեխնոլոգիաներին ծանոթացնել ո՛չ միայն վիրաբույժներին, այլ նաև՝ բուժքույրերին: Աշխատանքը թիմային է. վիրաբուժական երկու սեղան բժշկական գործիքներ են օգտագործվում»:

Ա. Քուլիջյանը ներկայացրեց նաև ԱՄՆ-ից ժամանած իր գործընկերոջը՝ Սան Դիեգո քաղաքի Սքրիփս Գրին բժշկական կենտրոնի օրթոպեդ-վիրաբույժ Սթիվեն Քոփին, ում հետ այս օրերին իրականացրել է վիրահատությունները:

ԱՄՆ-ից ժամանած մասնագետները 20 բարդ վիրահատություն են կատարելԲժիշկ Քոփն «Մեդ-Պրակտիկին» ասաց, որ երկրորդ անգամ է գտնվում Հայաստանում: Իրեն այս անգամ էլ հայ մասնագետները գոհացրել են իրեն պատրաստվածությամբ: «Շատ գեղեցիկ հիվանդանոց ունեք (նկատի ունի «Նաիրի» բժշկական կենտրոնը.-խմբ.): Այն համապատասխանում է համաշխարհային չափանիշներին, ունի պրոֆեսիոնալ բժշկական անձնակազմ: Նրանք հեշտությամբ են յուրացնում յուրաքանչյուր նորույթ»:

Հավելենք, որ բոլոր վիրահատությունները Հայաստանում կատարվել են Stryker համաշխարհային բժշկական ընկերության վիրահատական գործիքներով: Ե՛վ գործիքները, և՛ ծնկային հոդի իմպլանտներն ընկերությունը տրամադրել է բարեգործական հիմունքներով:

+374 10 47 11 00
QR
Price list QR