Նախկինում «լազեր» բառը հասկացվում էր որպես երևակայական աշխարհի երևույթ և հեռավոր ապագայի հնարավոր իրականություն:
Այժմ այդ իրականության ժամանակաշրջանն է: Լազերը վստահ մտել է գործնական բժշկություն՝ օգնելով մարդկանց տարբեր իրավիճակներում: Ժամանակակից թերապևտիկ, վիրաբուժական և էսթետիկ բժշկության մեջ, կիրառելով լազերային մեթոդը, մենք ստանում ենք խնդիրների արդյունավետ լուծում և տպավորիչ արդյունքներ:
Գինեկոլոգիայում լազերի կիրառման հնարավորությունները
Կիսահաղորդիչ լազերների կիրառումը կոնսերվատիվ և վիրաբուժական գինեկոլոգիայում ներկայումս համարվում է առաջնային ուղղություններից մեկը:
Կիսահաղորդիչ վիրաբուժական լազերների (բարձր էներգետիկ) կիրառումը գինեկոլոգիայում ունի է մի շարք առավելություններ, որոնցից առավել կարևորներն են.
- կոագուլացիոն մեռուկի ոչ մեծ մակերեսի առաջացումը , ինչն նպաստում է արագ վերականգնողական գործնթացներին և վերքի ապաքինմանն առաջնային ձգումով,
- դրական արդյունք ստացվում է մեկ բուժական այցի ժամանակ՝ այդպիսով նվազեցնելով բարդությունների զարգացման ռիսկը վաղ և ուշ հետվիրահատական շրջաններում,
- լազերային վերքը լավանում է առանց սպիների, ինչն ապահովում է կոսմետիկ լավ արդյունք,
- հիվանդները լազերային վիրահատական միջամտությունները թեթև են տանում, իսկ վերքերը ճիշտ մշակելու դեպքում հետվիրահատական շրջանն անցնում է արագ և, գործնականում, առանց ցավային համախտանիշի. լազերային բուժումից հետո կրճատվում են ապաքինման ժամկետները,
- լազերի կիրառումը հնարավորություն է տալիս հետագայում պլանավորել հղիությունը, քանի որ լազերային ճառագայթը չի ազդում ծննդաբերության ժամանակ արգանդի վզիկի բացման վրա,
- գինեկոլոգիայում լազերային բուժումը հիմնականում իրականացվում է ամբուլատոր պայմաններում, հոսպիտալացում չի պահանջվում:
Ի տարբերություն բուժման այլ մեթոդների, լազերային ճառագայթները մարդկային օրգանիզմի տարբեր օրգանների վրա ունեն ընտրողական ազդեցություն և անցանկալի կողմնակի ազդեցություններ չեն առաջացնում:
Բացի այդ, նշենք, որ լազերային թերապիան տարիքային հակացուցումներ չունի:
Ամբուլատոր գինեկոլոգիայում լազերային բուժման հիմնական ցուցումերը.
Արգանդի վզիկի ախտաբանություն |
Վուլվայի և հեշտոցի ախտաբանություն |
Արգանդի վզիկի պսևդոէռոզիա, |
Պապիլոմաներ, կանդիլոմաներ, |
լեյկոպլակիա, արգանդի վզիկի դիսպլազիա, |
լեյկոպլակիա, էնդոմետրիոզ, |
արգանդի վզիկի պապիլոմաներ, կանդիլոմաներ, |
բարտոլինյան գեղձերի կիստա, |
արգանդի վզիկի պոլիպներ, |
հեշտոցի կիստաներ: |
արգանդի վզիկի էնդոմետրիոզ, |
|
քրոնիկական ցերվիցիտներ (արգանդի վզիկի բորբոքում), |
|
արգանդի վզիկի կիստաներ: |
|
Լազերի կիրառումը շատ արդյունավետ է ՄՊՎ (մարդու պապիլոմայի վիրուսի) բոլոր օջախների հեռացման ժամանակ:
Գինեկոլոգիայում լազերի կիրառման հակացուցումները
Բացարձակ հակացուցումներն են՝ արյան հիվանդությունները, արյան ցածր մակարդելիությունը (հեմոֆիլիա):
Գինեկոլոգիայում լազերի կիրառման մեթոդները
Գինեկոլոգիայում լազերային բուժումը կարող է կիրառվել և՛ որպես ինքնուրույն մեթոդ, և՛ բուժման այլ մեթոդների հետ զուգակցված: Դեղորայքային մեթոդի անարդյունավետության դեպքում լազերային բուժումը թույլ է տալիս նվազեցնել օրգանիզմի դեղորայքային ծանրաբեռնվածությունը:
Թույլատրվում է լազերային բուժումը կիրառել տարբեր ֆիզիոթերապևտիկ միջամտությունների հետ համատեղ:
Գինեկոլոգիայում կիրառվում են բարձր էներգետիկ բժշկական լազերներ (վիրաբուժական ազդեցություն), ցածր ինտենսիվության ճառագայթման լազերներ (ֆիզիոթերապևտիկ) և ֆոտոդինամիկ թերապիայի լազերներ:
Լազերային բուժմանը տիրապետող բժիշկ-գինեկոլոգի «հմուտ ձեռքերում» լազերի կիրառումը, բուժման այլ մեթոդների հետ համակցված, թույլ է տալիս գինեկոլոգիական ախտաբանությունների արդյունավետ բուժում իրականացնել 80%, երբեմն էլ՝ 95% դեպքերում: