Loading

Շաքարային դիաբետով հիվանդները, ովքեր թողել են ծխելը, պետք է ավելի ուշադիր հետևեն գլյուկոզայի մակարդակին

11.06.2015

Շաքարային դիաբետով հիվանդները, ովքեր թողել են ծխելը, պետք է ավելի ուշադիր հետևեն  գլյուկոզայի մակարդակին
Շաքարային դիաբետով հիվանդները, ովքեր թողել են ծխելը, պետք է ավելի ուշադիր հետևեն  գլյուկոզայի մակարդակին

1-ին տիպի շաքարային դիաբետով տառապող հիվանդները սովոր են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի ամենօրյա հետազոտությանը, իսկ 2-րդ տիպի շաքարային դիաբետով տառապողները, սովորաբար, դրա կարիքը չեն ունենում: Սակայն, եթե նման հիվանդը որոշել է թողնել ծխելը, անհրաժեշտ է գլյուկոզայի մակարդակի վերահսկումն ուժեղացնել:Ծխելը շաքարային դիաբետի 2-րդ տիպի զարգացման գլխավոր ռիսկի գործոններից է, որը, սովորաբար, զարգանում է միջին տարիքում և կապված է ինսուլինի նկատմամբ բջիջների զգայնության իջեցման հետ:Այդ պատճառով դիաբետով հիվանդի ծխելուց հրաժարվելը չի կարող հավանության չարժանանալ բուժող բժիշկի կողմից, հատկապես, որ այս պարագայում նվազում է նաև սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: Ներկայում իրականացված հետազոտությունների արդյունքները նախազգուշացնում են նախկինում անհայտ և փոքր-ինչ տարօրինակ երևույթի մասին. 2-րդ տիպի շաքարային դիաբետով տառապող ծխողի օրգանիզմ նիկոտինի մուտքի ընդհատումը կարող է բերել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի զգալի բարձրացման:Այդպիսի բարձրացումը կարող է պահպանվել վերջին ծխախոտի օգտագործումից հետո 12 ամիսների ընթացքում, իսկ «առանց նիկոտինի կյանքի» երրորդ տարվա վերջում նախկին ցուցանիշները վերականգնվում են: Բրիտանացի գիտնականները այս երևույթը հայտնաբերել են 6 տարի շարունակվող մի հետազոտության ընթացքում, որին մասնակցում էին շաքարային դիաբետի 2-րդ տիպով տառապող ավելի քան 3.100 հիվանդներ: Մասնակիցներից շատերը նախկինում նվազեցրել էին արյան մեջ գլյուկոզայի մակարդակը՝ կենսակերպի փոփոխության օգնությամբ:Բոլոր փորձակվողները ժամանակին ծխողներ են եղել, սակայն հետազոտության սկզբում հրաժարվել են այդ վնասակար սովորությունից՝ 12 ամսից ոչ պակաս ժամկետով:Հետազոտության հեղինակները 2-րդ տիպի շաքարային դիաբետով տառապող ծխողներին խորհուրդ են տալիս ծխախոտից հրաժարվելու դեպքում իրենց որոշման մասին տեղյակ պահել բուժող բժշկին, որպեսզի վերջինս նշանակի արյան մեջ գլյուկոզայի ավելի հաճախակի ստուգում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հիպոգլիկեմիկ դեղորայքի ընդունում:Իհարկե՛, ծխելուց հրաժարվելը բացարձակապես ճիշտ որոշում է և չպետք է այն չեղյալ համարել ցանկացած հանգամանքում:

+374 10 47 11 00
QR
Price list QR