Հիվանդ Ս.Ս., ծնված 1958 թվականին, 19.06.15 թվականին ընդունվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն «Ողնաշարի համակցված վնասվածք: Չորրորդ պարանոցային ողի մարմնի կոմպրեսիոն, բազմաբեկորային բարդացած կոտրվածք՝ ողնաշարային խողովակում տեղաշարժված բեկորներով: Th12 ողի կոմպրեսիոն, բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ: Հիվանդն ընդունվել է վնասվածքից մեկ ժամ հետո, որը ստացել է մոտ 5 մ բարձրությունից ընկնելու հետևանքով: Գիտակցությունը պարզ է: Նյարդաբանական կարգավիճակ. ձախակողմյան հեմիպլեգիա, զգայնությունը խանգարված է Բրաուն-Սեկարի տիպով:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար Կ.Գ. Մոմջյանի կողմից շտապ կարգով իրականացվել է վիրահատություն՝ 4-րդ պարանոցային ողի լամինէկտոմիա, ողնուղեղի դեկոմպրեսիա, կմախքային ձգում՝ Գարդների երկաթակապերի օգնությամբ: Վիրահատությանը հաջորդող օրերի ընթացքում հիվանդի ձախ վերջույթներում ի հայտ եկան շարժումներ, որոնք բացակայւոմ էին մինչև վիրահատությունը: Հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Դիտվում է դրական դինամիկա: Պլանավորվում է իրականացնել երկրորդ վիրահատությունը՝ վնասված պարանոցային և կրծքային ողերի ֆիքսում, որը հնարավորություն կտա արագ մոբիլիզացնել հիվանդությունը և սկսել վաղ վերականգնողական բուժում: Հարկ է նշել վնասվածքի վայրից հիվանդին տեղափոխման ժամանակ կոտրված ողնաշարի ճիշտ ֆիքսման անհրաժեշտության մասին, ինչը կանխում է ողնուղեղի լրացուցիչ վնասումը: Ողնաշարի վնասվածքների ժամանակ յուրաքանչյուր րոպեն թանկ է հիվանդի համար: Հատկապես կարևոր են վնասվածքից հետո առաջին 6-8 ժամերը, և որքան շուտ է իրականցվում ողնուղեղի դեկոմպրեսիան, այնքան մեծ են հիվանդի առողջացման շանսերը: