Loading

Նվազագույն ինվազիվ վիրաբուժության ծառայության աշխատանքային օրերից

29.06.2015

Նվազագույն ինվազիվ վիրաբուժության ծառայության աշխատանքային օրերից
Նվազագույն ինվազիվ վիրաբուժության ծառայության աշխատանքային օրերից

Չնայած լեղաքարային հիվանդների վարման հստակ մշակված ուղեցույցներին և սկզբունքներին՝ առկա է տվյալ հիվանդության խոլեդոխոլիթիազով և սուր պանկրեատիտով բարդացման խնդիր: Ստանդարտ մոտեցումը ենթադրում է երկփուլանի բուժում՝ էնդոսկոպիկ պապիլոտոմիա և լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիային նախորդող կոնսերվատիվ բուժում, իսկ ավանդական մոտեցումն իրենից ներկայացնում է բաց վիրահատություն, որն իր մեջ ներառում է խոլեցիստէկտոմիա՝ կոնկրեմենտների հեռացում և ընդհանուր լեղածորանի դրենավորում: Երկու մոտեցումներն էլ ունեն մի շարք էական թերություններ:Առաջին դեպքում էնդոսկոպիկ պապիլոտոմիայի իրականացումից հետո առկա է լուրջ բարդությունների առաջացման ռիսկ, քանի որ հիվանդը միջամտությունից հետո մնում է դեղորայքային բուժման վրա և մի քանի օր հետո ենթարկվում երկրորդ վիրահատությանը, բացի այդ, առաջին փուլն իրականացվում է ռենտգեն հսկողությամբ, որը ցանկալի չէ կերակրող մայրերի և հղիների համար:Երկրորդ դեպքում խոսքը բաց վիրահատությունների թերությունների մասին է՝ երկար հետվիրահատական շրջան, ցավային համախտանիշ և այլն:21.06.2015 թ. հիվանդ Գ.Շ. 22 տարեկան, կերակրող մայր, որի ծննդալուծումը տեղի է ունեցել 42 օր առաջ, ընդունվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի նվազագույն ինվազիվ վիրաբուժության բաժանմունք՝ «Սուր քարային խոլեցիստիտ, խոլեդոխոլիթիազ, սուր պանկրեատիտ» ախտորոշմամբ: Մեկօրյա դեղորայքային բուժումից հետո չհաջողվեց հիվանդի վիճակը բարելավել, ինչի կապակցությամբ որոշվեց վիրահատական բուժում իրականացնել:22.06.2015 թ. նվազագույն ինվազիվ վիրաբուժության ծառայության ղեկավար Տիգրան Ավետիքի Մեսրոպյանի գլխավորությամբ՝ ընդհանուր անզգայացմամբ իրականացվեց լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիա, խոլեդոխոտոմիա, ընդհանուր լեղածորանից կոնկրեմենտների հեռացում, ընդհանուր լեղածորանի դրենավորում ըստ Պիկովսկու: Վիրահատությունը հաջող անցավ, հիվանդը դուրս գրվեց վիրահատության երկրորդ օրը՝ շարունակելով մնալ ամբուլատոր հսկողության տակ: Կրծքով կերակրումը վերսկսվեց վիրահատությունից 12 ժամ անց:Նմանատիպ վիրահատությունները բավականին հազվադեպ են իրականացվում՝ տեխնիկական բարդությունների պատճառով, սակայն «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը և բժիշկների պրոֆեսիոնալ պատրաստվածությունը թույլ են տալիս իրականացնել նմանատիպ վիրահատություններ. մեթոդը հնարավորություն է տալիս միափուլ և նվազագույն ինվազիվ (լապարոսկոպիկ) բուժում իրականացնել՝ դրանով իսկ թույլ տալով նաև արագ վերսկսել նորածնի կերակրումը:

+374 10 47 11 00
QR
Price list QR