«Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի» գիտաբժշկական պարբերականը պատրաստ է վերահրատարակման՝ նոր խմբագրությամբ, և հայտարարում է հրապարակման համար գիտական հոդվածների ընդունման սկիզբը: Հոդվածները կհրապարակվեն ինչպես տպագիր ձևաչափով, որը լույս կտեսնի 2015 թվականի սեպտեմբերի վերջին, այնպես էլ պարբերականի էլեկտրոնային տարբերակում՝ erebouni.am պաշտոնական կայքում: Պահանջներին համապատասխանող հոդվածներն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. հասցեով. [email protected]: Առ 25-ը օգոստոսի 2015 թ. հայտարարվում է ակցիա. մինչև նշված ժամկետը ներկայացված գիտական հոդվածների ընդունումը, վերանայումը, գրախոսումն ու հրապարակումը կիրականացվի անվճար: Ամսագիրն արտոնագրված է Հայաստանի բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից : Խմբագրական կազմը պատրաստվում է գրանցել այն բժշկական պարբերականների միջազգային ռեեստրում: Ստորև «Մեդիցինսկի Վեստնիկ Էրեբունի» պարբերականում նախատեսվող հոդվածների ձևավորման կանոններն են. 1. Հոդվածը պետք է ներկայացված լինի ինչպես տպագիր, այնպես էլեկտրոնային ձևաչափով՝ ռուսերեն, հայերեն կամ անգլերեն լեզվով, ուղեկցվի այն հաստատության գրավոր ուղեգրով, որտեղ իրականացվել է տվյալ աշխատանքը, և ունենա գիտական ղեկավարի երաշխագիր (առկայության դեպքում): 2. Հոդվածները պետք է պարունակեն տեղեկատվությունը հետեվյալ հաջորդականությամբ.
- ՀՏԴ ինդեքսը հոդվածի լեզվով:
- Հոդվածի անվանումը հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով՝ միմյանց հաջորդող և իրար տակ տեղադրված տեքստերի տեսքով:
- Հեղինակների ազգանուններն ու անվան սկզբնատառերը հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով՝ միմյանց հաջորդող տեքստերի տեսքով:
- Հաստատության անվանումը, որտեղ կատարվել է աշխատանքը այն լեզվով, որով գրված է հոդվածը:
- Հիմնաբառերն՝ այն լեզվով, որով գրված է հոդվածը:
- Աբստրակտներ ներկայացված հոդվածի լեզվից տարբեր մյուս երկու լեզուներով:
- Ներածություն:
- Նյութերն ու մեթոդները:
- Արդյունքները և քննարկում:
- Եզրակացություն:
- Գրականություն /բիբլիոգրաֆիա՝ այբենական կարգով, սկզբում՝ հայրենական, ապա արտասահմանյան գրականություն՝ մեջբերվող աղբյուրի լիարժեք տեղեկատվությամբ: Տեքստում աղբյուրի հղումները նշվում են քառակուսի փակագծերում, թվերի տեսքով:
- Հեղինակների ստորագրությունները, հասցեները և հետադարձ կապի հեռախոսահամարները:Տեքստի և գրաֆիկայի ձևաչափերը.
3. Microsoft Word տեքստի համար և Microsoft Excel բոլոր տեսակի դիագրամների համար.
- հայերեն և անգլերեն տառատեսակները (տառերը) – Times Armenian,
- ռուսերեն տառատեսակը՝ Times LatRus կամ Baltica Cyrillic,
- տառատեսակի մեծությունը՝ 12,
- տառատեսակի հաստությունը՝ Normal,
- տողերի պարբերությունը՝ կրկնակի միջակայք,
- էջի լուսանցքի չափերը՝ 2,5 х 2,5 х 2,5 х 2,5 (սմ),
- նկարները և գրաֆիկան JPEG, TIF, BMP, PCX ձևաչափերով,
- տեքստում նշել նկարների և սխեմաների համարները, ցանկալի է նրանց տեղակայումը,
- գիտական հոդվածների ծավալը չպետք է գերազանցի A4 ֆորմատի տեքստային 10 էջը և 7 գրաֆիկական պատկերները,
- ակնարկների և խնդրահարույց հոդվածների ծավալը չպետք է գերազանցի A4 ֆորմատի տեքստային 15 էջը և 10 գրաֆիկական պատկերները:
4. Տպագիր օրինակը պետք է տպագրված լինի A4 ֆորմատի թղթի վրա՝ միակողմանի: Գրաֆիկան և դիագրամները պետք է ներկայացված լինեն առանձին ֆայլերով և առանձին թղթերի վրա, որոնց հակառակ կողմի վրա պետք է նշված լինեն.
- հեղինակների ազգանուններն ու անվան սկզբնատառերը,
- նկարի վերին մասը,
- նկարի համարակալումը և ստորագրությունը,
- մեկից ավելի հոդվածներ ներկայացնելու դեպքում առանձին նշվում է հոդվածի պատկանելիությունը:
5. Հոդվածին պետք է կցված լինեն բժշկության տվյալ բնագավառից երկու մասնագետների գրախոսություններ: 6. Չի թույլատրվում խմբագրություն ուղարկել այնպիսի հոդվածներ, որոնք նախկինում հրատարակվել են կամ տպագրման նպատակով ուղարկվել են այլ խմբագրություններ:
Ուշադրություն: Պարբերականի 2015 թ., սեպտեմբերին հրատարակման նախատեսվող համարի հոդվածները պետք է ներկայացված լինեն 2015 թ. սեպտեմբերի 15-ից ոչ ուշ: Նշված ժամկետից ուշ ուղարկված հոդվածները տվյալ համարում չեն տպագրվի: