Loading

Հարցազրույց «Էրեբունի» բժշկական կենտրոնի պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար, սիրտ-անոթային վիրաբույժ, բ.գ.դ. Մեսրոպ Շատախյանի հետ

09.07.2015

Հարցազրույց «Էրեբունի» բժշկական կենտրոնի պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար, սիրտ-անոթային վիրաբույժ, բ.գ.դ. Մեսրոպ Շատախյանի հետ
Հարցազրույց «Էրեբունի» բժշկական կենտրոնի պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար, սիրտ-անոթային վիրաբույժ, բ.գ.դ. Մեսրոպ Շատախյանի հետ

– «Էրեբունի» բժշկական կենտրոնում պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության (ՊԱՍՎ) ծառայության ստեղծումը որքանո՞վ էր հրատապված: – «Էրեբունի» բժշկական կենտրոնում ՊԱՍՎ ծառայությունը հիմնադրվել է 2014 թ. հունվարին՝ Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ: Ըստ միջազգային վիճակագրության մահվան ելքով սրտանոթային հիվանդություններն առաջին տեղում են: Նրանց մեջ իշեմիկ ինսուլտը, որի հիմնական պատճառն է պարանոցային անոթների նեղացումները և դեֆորմացիաները, գրավում են երկրորդ տեղը՝ հաշվանդամությամբ էւ մահվան ելքերով, զիճելով միայն սրտի իշեմիկ հիվանդությանը: Կյանքին ու առողջությանը լուրջ սպառնալիքով այս խնդիրները հիմնավոր պատճառ և ժամանակի պահանջ են մեր կենտրոնում նման ծառայություն հիմնելու, ընդ որում, մեր երկրում առաջինն է: ՊԱՍՎ ծառայությունում իրականացվող վիրահատություններն իրենց բնույթով կանխարգելիչ են: Ծառայության հիմնական նպատակը առողջությանը սպառնացող հաշմանդամության և մահվան ելքով դեպքերի նվազեցումն է: Իշեմիկ ինսուլտը կանխարգելող վիրահատությունները, որոնք կատարվում են պարանոցային անոթների վրա, արտասահմանում համարվում են ազգ պահպանող միջամտություններ: Վառ ապացույց է հիվանդների դիմելիության աճը: Ծառայության հիմնադրման առաջին իսկ տարում իրականացվեց 65 վիրահատություն, ինչը լավ ցուցանիշ է, և վկայում է ծառայության արդիականության մասին: Հետևելով հիվանդների հոսքին՝ այս տարի պլանավորել ենք կատարել 120-130 վիրահատություն: Հարցազրույց «Էրեբունի» բժշկական կենտրոնի պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար, սիրտ-անոթային վիրաբույժ, բ.գ.դ. Մեսրոպ Շատախյանի հետ

– Խոսենք ՊԱՍՎ ծառայության գործունեության մասին: – Մեզ մոտ հիմնականում իրականացվում են վիրահատություններ պարանոցային անոթների (քնային և ողնաշարային զարկերակների էնդարտերէկտոմիաներ, դեֆորմացիաների ռեզեկցիա), աորտայի և նրա ճյուղերի վրա (անևրիզմաների, նեղացումների շտկում), ինչպես նաև սրտի իշեմիկ և փականային հիվանդությունների ժամանակ: ՊԱՍՎ ծառայությունն իր տեսակով բացառիկ է նաև նրանով, որ ողնաշարային զարկերակների վրա բացի կանխարգելիչ միջամտություններից, կատարվում են նաեւ բուժող վիրահատություններ, որոնք էապես բարելավում են հիվանդի կյանքի որակը. իսպառ վերանում են գլխատույտները, շարժումների դիսկոորդինացիան և ուշագնացության դեպքերն: Նման խնդիրների դեպքում վիրահատությունների ելքը հիմնականում բարեհաջող է: – ՊԱՍՎ ծառայութան գործունեության արդյունավետությունն արտերկում և մեզ մոտ, եթե համեմատական անցկացնենք… – Որակական առումով չենք զիջում: Այս կարգի վիրահատություններ իրականացնող առաջատարներից են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, եվրոպական մի քանի երկրներ: Նման վիրահատություններ կատարվել են 1960-ականներին, իսկ առաջին վիրահատությունն իրականացվել է հանրաճանաչ սրտանոթային վիրաբույժ Մայքլ Դեբեյկիի կողմից: Ըստ վիճակագրության՝ այսօր մեր երկրում քնզարկերակների հետ կապված վիրահատությունների պահանջը տարեկան 2500-3000 է: Եթե մեզ մոտ տարեկան թիվը հասցնենք 300, դա լուրջ ցուցանիշ կլինի: Վիրահատություններն իրենց տեսակով բարդ են, աշխարհի մակարդակով նման պատասխանատու ու բարդ վիրահատական միջամտություններ հազվադեպ կլինիկաներում են իրականացվում: Բարձրակարգ ծառայության մակարդակ ապահովելուն միտված՝ համագործակցում ենք արտերկրի փորձառու առաջատար կլինիկաների և բժիշկների հետ, ինպես, օրինակ, Բակուլևի անվան գիտահետազոտական կենտրոնն է: – Հիմանդրման օրվանից մինչ օրս ինչպիսի՞ ձեռքբերումներ են գրանցվել: – Ըստ միջազգային վիճակագրության, քնզարկերակների վիրահատություններից մահացությունը և խոշոր կաթվածի հավանականությունը միջինում կազմում է 3-4%: Մեզ մոտ իրականացված 110 վիրահատությաև արդյունքում մահացու ելք չենք ունեցել, իսկ կաթվածի հավանականությունը 1%-ից ցածր է: Սա նվաճում է… Հարցազրույց «Էրեբունի» բժշկական կենտրոնի պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար, սիրտ-անոթային վիրաբույժ, բ.գ.դ. Մեսրոպ Շատախյանի հետ

– Ի՞նչ հեռանկարներ եք ակնկալում: – Նպատակ ունենք ընդլայնել ծառայության շրջանակը և իրականացնել նաև էնդովասկուլյար եղանակով վիրահատական միջամտություններ, նախատեսել նոր վիրահատարան՝ հիբրիդային միջամտությունների համար: – Ըստ Ձեզ՝ ինչպիսի ՞ առաջնային խնդիրներ կան, որոնց լուծումը խիստ անհրաժեշտ է: – Մեր կողմից իրականացվող վիրահատությունները, իրենց բնույթով լինելով բարդ ու բացառիկ, համեմատաբար թանկ են: Կան բնակչության որոշ սոցիալական շերտեր, որոնց համար նախատեսված են պետական վճարներ՝ զինծառայողներ, ոստիկանններ, սոցշահառուները, բյուջետային աշխատողներ և նրանց ընտանիքի անդամներ: Հարկ է պետության ուշադրությանն արժանանան նաև սոցիալապես անապահով ընտանիքներն ու հաշմանդամության կարգ ունեցող հիվանդները:

+374 10 47 11 00
QR
Price list QR