Loading

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա «ՄՌՏ». ախտորոշման կատարյալ որակ

16.07.2015

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա «ՄՌՏ». ախտորոշման կատարյալ որակ
Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա «ՄՌՏ». ախտորոշման կատարյալ որակ

Գիտության արագընթաց զարգացմանը զուգահեռ, անմասն չի մնում նաև բժշկությունը: Ժամանակակից բժշկության մեջ մեծ նշանակություն ունեն նոր տեխնոլոգիաների կիրառումը, որի նպատակն է բարձրացնել մատուցվող բժշկական ծառայությունների որակը: Շուրջ մեկ տարի է «Նաիրի» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի ծառայութունը վերազինվել է ՄՌՏ ախտորոշման բժշկագիտության վերջին նվաճումով: «Նաիրի» բժշկական կենտրոնը շարունակում է նորագույն հետազոտման մեթոդների ներդրումն իր պրակտիկայում: Թեմայի շուրջ զրուցեցինք բժիշկ-ռադիոլոգ Արմեն Վասիլյանը: Ժամանակակից կյանքում տեխնիկան զարգանում է արագ տեմպերով, խոսենք նման ռիթմի պարագայում ՄՌՏ սարքի զարգացման էվոլյուցիայի մասին: բժիշկ-ռադիոլոգ Արմեն Վասիլյան-ՄՌՏ ստեղծման պատմությունը սկսվել է 70-ականներից: Աշխարհում համակարգչային զարգացման մեծ թռիչքի հետ զուգահեռ՝ ՄՌՏ-ն նույնպես ունեցել է զարգացման հնարավորությունների առաջընթաց: ՄՌՏ առաջին սերնդի սարքերը հնարավորություն էին տալիս հետազոտել միայն ստացիոնար հյուսվածքներ՝ գլխուղեղ, ողնուղեղ և ողնաշար: Այսօր հնարավոր է իրականացնել նաև սրտի հետազոտություն՝ անգիոգրաֆիա և կորոնոգրաֆիա՝ կինոՄՌՏ արդյունավետությամբ, որի ընթացքում տեսնում ենք սրտի աշխատանքն ու անոթներում արյան շրջանառության հոսքն ու հետհոսքը: Ժամանակակից սարքով հնարավոր է նաև արգանդում պտղի հետազոտություն: Ո՞ր դեպքերում է իրականացվում պտղի հետազոտություն և հղիության ո՞ր փուլում է ցուցված: -Պտղի հետազոտություն կատարվում է հղիության երրորդ ամսից՝ ախտաբանական խնդիրների դեպքում, չի բացառվում նաև հղիության առաջին երեք ամսում այն իրականացնել, եթե հղի կնոջ կյանքին սպառնացող ցուցումներ կան: Նման հետազոտության իրականացումը բարդ է նրանով, որ արգանդում պտուղն անընդհատ շարժվում է և ֆիքսելու կարճ ժամանակ ունենք: Առհասարակ, ո՞ր օրգանների ախտաբանության դեպքում ՄՌՏ հետազոտություն չի իրականացվում: -Թոքերի, քանի որ ունեն օդորակիչ կառուցվածք և նրա ոչ բոլոր ախտաբանական գործընթացների ժամանակ է հնարավոր դիել ՄՌՏ օգնությամբ ախտորոշման: Օրինակ. դիֆուզ կամ մանր օջախային փոփոխություններ չենք կարող բացահայտել, իսկ ուռուցք, մետաստազներ՝ այո՛: Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա «ՄՌՏ»

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա «ՄՌՏ»Նոր սերնդի ՄՌՏ սարքը ի՞նչ առավելություններ ունի նախորդներից: -Նոր սերնդի սարքն ունի առավել հզոր մագնիսական դաշտ և վիզուալիզացիա, ինչի արդյունքում տեղեկատվությունն առավել ճշգրիտ է և հստակ, պատկերն ու եզրակացության որակը՝ կատարյալ: ՄՌՏ նոր սերնդի սարքը հնարավորություն է տալիս օրգանը հետազոտել ավելի խորը շերտերով ու ստանալ օրգանի ամբողջական եռածավալ պատկեր՝ առանց հատվածներն առանձին ֆիքսելու: Այս սարքի համակարգչային տեխնիկան զարգացած է, որի արդյունքում հետազոտությունը կարճատև է. եթե հին սերնդի ՄՌՏ սարքերի դեպքում հետազոտությունը տևում էր 40 րոպեից մինչև մեկ ժամ, նորի պարագայում պահանջվում է ընդամենը 15-20 րոպե: 2014 թ. ՄՌՏ նոր սերնդի նվաճումը հնարավորություն է տալիս հետազոտել որովայնի և կոնքի օրգանները, անոթներն ու միզածորանները, մեծ և փոքր հոդերը՝ մատների ու ոտքերի, ստանալ ողնաշարի պատկերն ամբողջ երկարությամբ, կատարել կոնտրաստավորմամբ դինամիկ հետազոտություն՝ տարբերակելով հյուսվածքներում չարորակ և բարորակ գոյացությունները: «Նաիրի» բժշկական կենտրոնում գործող ՄՌՏ սարքի առավելությունները…

-Մեր կենտրոնի ՄՌՏ սարքը գործում է համակարգչային ժամանակակակից վերջին ծրագրով և իր հնարավորություններով Հայաստանում միակն ու ամենահզորն է: Անհրաժեշտության դեպքում միայն «Նաիրի» բժշկական կենտրոնում հնարավոր է իրականացնել ՄՌՏ հետազոտություն՝ անեսթեզիայով: Նման եղանակով ախտորշվում են փոքրերը՝ սկսած նորածնային տարիքից, որի դեպքում անհնար է 15- 20 րոպե անշարժ դիրք ապահովել, ինչպես նաև փակ տարածությունից ֆոբիայով տառապող մեծահասակաները: Նկատեցի, որ պացիենտը հետազոտության ընթացքում հաճելի երաժշտություն է լսում… -Երաժշտությունը պացիենտի համար հարմարավետություն է ստեղծում և որոշ չափով օգնում հետազոտության ընթացքում հաղթահարել հոգեբանական հուզմունքը: Հիվանդներն իրենք են ընտրում՝ ի՞նչ երաժշտություն լսել, այս կերպ նրանց համար ստեղծվում է հոգեհարազատ և հանգիստ միջավայր: Ովքե՞ր կարող են դիմել ՄՌՏ հետազոտության: Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա «ՄՌՏ». ախտորոշման կատարյալ որակ

-Այս հետազոտությանը հիմնականում դիմում են բժշկի ցուցումով: ՀՏ-ն և ՄՌՏ-ն միակ հետազոտություններն են, որոնց օգնությամբ հնարավոր է մարդու գլխուղեղն ու ողնուղեղը վիզուալիզացնել, ընդ որում, մինչ այդ նման հետազոտման հնարավորություն չի եղել: ՄՌՏ հետազոտության կարող են դիմել բոլոր օրգան-համակարգերի ախտաբանությունների դեպքում, այդ թվում՝ նյարդաբանական, վիրաբուժական, վնասվածքաբանական, օրթոպեդիկ, ուռուցքային, որովայնային, լեղուղիների և այլ խնդիրների դեպքում: ՄՌՏ-ն իր տեսակով անվնաս, առանց ճառագայթման հետազոտություն է: Բժշկության ասպարեզում ՄՌՏ-ն ախտորոշման ապագան է: Խոսենք հակացուցումների մասին… -Ստանդարտ հակացուցումներ են. մարմնի ներսում առկա էլեկտրոնային սարքերը, իմպլանտները, արհեստական կլապաններն ու արհեստական հոդերը: Ինչպե՞ս նախապատրաստվել ՄՌՏ հետազոտման: -Հետազոտության ընթացքում պացիենտը չպետք է կրի հագուստի կամ մարմնի վրա մետական պարագաներ և զարդեր, իսկ ակնակապճի հետազոտության ժամանակ կանայք պետք է զերծ մնան դիմահարդարումից. այն խանգարում է ստանալու մաքուր պատկեր:

+374 10 47 11 00
QR
Price list QR