(Տրանսպեդիկուլյար ֆիքսացիա, պարանոցի առաջնային և հետին ֆիքսացիա)
Ե՞րբ են ցուցված այս վիրահատություննները:
Բարդացած կոտրվածքների, ուռուցքների դեպքում, որոնք առաջացում են ողնաշարի հենաշարժիչ ֆունկցիայի զգալի խանգարումներ, ցուցված է ողնաշարի ռեկոնստրուկտիվ և ֆիքսացիոն վիրահատություններ: Այս վիրահատությունները ցուցված են նաև պրոգրեսիվող սպոնդիլոլիստեզի դեպքում, երբ ողի մարմնինը տեղաշարժված է լինում իր առանցքից առաջ կամ հետ:
Ի՞նչ ֆիքսացիոն համակարգեր ենք օգտագործում:
Մեր բազմամյա փորձը թույլ է տալիս առաջարկել Johnson&Johnson ընկերության իմպլանտները՝ որպես վստահելի և որակյալ: Դրա մասին են վկայում կատարված բազմաթիվ վիրահատությունները և դրանց հեռակա արդյունքները: Որպեսզի Դուք կատարեք ճիշտ ընտրություն մենք կայքում նշում ենք պաշտոնական ներկրողի հեռախոսահամարը, որպեսզի հնարավորություն ընձեռենք անհրաժեշտության դեպքում անձամբ դիմել վերջինիս (+37410 23 01 81): Այս ընկերության կողմից թողարկված ամեն մի իմպլանտ ունի իր անձնագիրը և հետևյալ տեսքը:
Այս իմպլանտների առավելությունը կայանում է նրանում, որ վերջիններս պատրաստված են տիտանե հատուկ խառնուրդից (Ti-6AI-4V) և դրա շնորհիվ կարող են տեղադրված մնալ օրգանիզմում ամբողջ կյանքի ընթացքում: Հենց այս տիպի բարձրակարգ իմպլանտների տեղադրման համար նախատեսված հատուկ գործիքների հավաք ՀՀ-ի քաղաքացիական բուժհիմնարկներից առկա է միայն Նաիրի բժշկական կենտրոնում, ուստիև այս վիրահատությունները համարվում են բացառիկ և կատարվում են միայն մեր հիվանդանոցում:
ՈՂԱՆԱՇԱՐԻ ՊԱՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՄ ՀԵՏԻՆ ՖԻՔՍԱՑԻԱ
- Պարանոցային հատվածի առաջնային ֆիքսացիան կատարվում է այս հատվածի միջողային աճառների ճողվածքների բաց եղանակով հեռացման դեպքում:
- Պարանոցային հետին ֆիքսացիան կատարվում է վնասվածքների, ուռուցքների դեպքում կամ էլ կապանահոդային հյուսվածքի գերաճի հետևանքով առաջացած ողնուղեղի կոմպրեսիայի և միելոպաթիայի կապակցությամբ կատարված լամինէկտոմիայից հետո:
Տրավմատիկ հոդախախտի հետևանքով 5-րդ պարանոցային ողի մարմինը տեղաշարժվել է և սեղմել ողնաշարը (նախքան վիրահատությունը)
|
Հետվիրահատական համակարգչային-հետազոտություն: Հոդախախտը ուղղված է և կատարված է առաջնային ֆիքսացիա վիրահատությունից հետո
|
3. Պարանոցային հետին ֆիքսացիայի տարբերակներից է պարանոց-ծոծրակային ֆիքսացիան, որը կիրառվում է հազվադեպ հանդիպող կրանիոցերվիկալ անցման շրջանի նորագոյացությունների ժամանակ, որոնք ախտահարել են պարանոցային ողերը և վերջիններիս տոտալ հեռացումը հնարավոր չէ: Այս վիրահատությունների նպատակն է ֆիքսել պարանոցը և ծոծրակոսկրը՝ կանխարգելելու համար ախտահարված ոսկրաբեկորների տեղաշարժը դեպի ողնուղեղ:
Ողնաշարի գոտկային և կրծքային հատվածների տրանսպեդիկուլյար ֆիքսացիան կատարվում է հետևյալ դեպքերում՝
Գոտկասրբանային հատվածի միջողային աճառների մի քանի ճողվածքների առկայության դեպքում, ողնաշարային խողովակի ստենոզի դեպքում բաց եղանակով կատարված վիրահատությունների ժամանակ: Տրանսպեդիկուլյար ֆիքսացիոն վիրահատությունները ցուցված են նաև հիվանդներին, որոնց մոտ կա միջողային աճառի ճողվածքի կրկնման հակում: Ցուցված է նաև ողնաշարի գոտկասրբանային հատվածի ողերի և ողերի մարմնինների վնասման՝ տրավմաների դեպքում: Բարձր արդյունավետությամբ տրանսպեդիկուլյար ֆիքսացիան կատարվում է սպոնդիլոլիսթեզների ժամանակ, որի դեպքում տեղի է ունենում ողի մարմնի տեղաշարժ, ինչն էլ առաջացնում է նյարդարմատիկի սեղմում:
Պատկերված է գոտկասրբանային հատվածի տրանսպեդիկուլյար ֆիքսացիա
ա. Նախքան վիրահատությունը կատարված ռենտգեն հետազոտություն, ըստ որի ողի մարմինը տեղաշարժված է առաջ (ցույց է տրված սլաքով) բ. Հետվիրահատական շրջանում կատարված հետզոտություն. Ողի մարմնի տեղաշարժը ուղղված է, տեղադրված է տրանսպեդիկուլյար ֆիքսացիոն համակարգը
Կրծքային հատվածում տրանսպեդիկուլյար ֆիքսացիան կիրառվում է կրծքային հատվածի ստենոզի, տրավմաների, ինչպես նաև չարորակ նորագոյացությունների դեպքում, որոնք սեղմում են գործադրում ողնուղեղի վրա կամ էլ, քայքայելով ողի մարմինը վտանգ են առաջացնում նրա կոտրվածքի: Պետք է նշել, որ նախքան տրանսպեդիկուլյար ֆիքսացիան առաջարկելը մենք միշտ քննարկում ենք վերտեբրոպլաստիկայի կիրառման հնարավորությունը, որը համարվում է ավելի քիչ տրավմատիկ մեթոդ:
Ցավոք միշտ չէ որ հնարավոր է հեռացնել ուռուցքը ամբողջությամբ: Նման դեպքերում վիրահատությունը կատարվում է ողնուղեղը սեղմումից ազատելու համար, իսկ ուռուցքի աճը կանգնեցնելու համար հետագայում պահանջվում է ճառագայթային կամ քիմիոթերապևտիկ բուժում: Տեղեկացնենք նաև, որ մեր կողմից տեղադրվող կոնստրուկցիաները հակացուցում չեն հանդիսանում հետագա ճառագայթային բուժման համար:
ա. Ցուցադրված է ողնաշարի կրծքային հատվածում մեծ չափերի ուռուցքով հիվանդի համակարգչային հետազոտման նկար, համաձայն որի ուռուցքը քայքայել է ողի մարմինները, ներթափանցել ողնաշարային խողովակ և սեղմել ողնուղեղը (ցույց է տրված սլաքով)
բ. Նույն հիվանդի համակարգչային հետազոտության նկարը վիրահատությունից հետո, որի վրա երևում է բազմահարկանի տեղադրված տրանսպեդիկուլյար ֆիքսացիան, ինչի շնորհիվ կանխարգելվել է այս հիվանդի մոտ ողնաշարի կոտրվածքը: Ողնուղեղը ազատված է սեղմումից ի դեմս կատարված լամինէկտոմիայի:
Որոշ բարդացած դեպքերում մենք համադրում ենք տրանսպեդիկուլյար ֆիքսացիան վերտեպրոպլաստիկայի հետ՝ որպես բարձր ամրություն ապահովող վիրահատություն:
«Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվող ողնաշարի տարբեր բնույթի վիրահատություններին կարող եք ծանոթանալ` այցելելով մեր կայք՝ www.spinesurgery.am