Loading

Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է միաժամանակյա վիրահատություն

28.04.2017

Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է միաժամանակյա վիրահատություն
Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է միաժամանակյա վիրահատություն

11.04.2017թ. 67-ամյա հիվանդ Ա. Մ-ն դիմել է Էրեբունի ԲԿ-ի սիրտանոթային վիրաբուժության բաժանմունք Մոսկվայի Ն. Ն. Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժական ինստիտուտում անց կացված դուպլեքս սկանավորման արդյունքներով, որոնք վկայում էին հիվանդի մոտ առկա անևրիզմի /3 սմ տրամագծով/ և աջ ներքին քներակի կրիտիկական ստենոզի,ավելի քան 90%, ինչպես նաև քներակի ներքին ձախ պատի 3 սմ երկարությամբ և պոկվելու վտանգով շերտազատմամբ /նկար 1.1և 1.2./: Անց կացված գլխի և պարանոցի ԿՏ-անգիոգրաֆիան ամբողջովին հաստատեց սույն ախտորոշումը, ինչպես նաև երկու կիսագնդերում նախկինում տարած ինսուլտների առկայությունը: Ծառայության ղեկավարի՝ բ. գ. դ. Մ. Պ. Շատախյանի որոշմամբ հիվանդն անհապաղ տարվել է վիրահատարան: Պաթոլոգիաների կյանքին վտանգ սպառնացող բնույթի հետևանքով որոշում է ընդունվել անց կացնել միաժամանակյա վերակառուցողական վիրահատություն երկու քներակների վրա: 12.04.2017թ. վիրաբուժական անձնակազմը /վիրաբույժներ՝ Մ. Պ. Շատախյան, Ս. Ի. Արզումանյան, անեսթեզիոլոգ՝ Ա. Ռ. Մուրադյան/ անց է կացրել աջ ընդհանուր և ներքին քներակների պրոթեզավորում՝ պրոթեզում արտաքին քներակի վերապատվաստմամբ, այնուհետև ձախ ներքին քներակի էնդարտերեկտոմիա պատի շերտազատված հատվածի հեռացմամբ /նկար 4/: Վիրահատությունից 2 ժամ հետո հիվանդը էքսկուբացվել է առանց որևէ նյարդաբանական դեֆիցիտի: Վաղ հետվիրահատական շրջանում հարկ եղավ ենթամաշկային ճարպային ցանցաշերտում արնահոսող անոթի հետևանքով առաջացած վերքի կրկնակի վերազննում կատարել: Ըստ դուպլեքս հետազոտման արդյունքների արյան հոսքն անոթներում ֆիզիոլոգիական մեծությունների սահմաններում էր: Հիվանդը դուրս է գրվել վիրահատությունից հետո հինգերորդ օրը:

Աջ ներքին քներակի կրիտիկական ստենոզ և անևրիզմ Աջ ներքին քներակի կրիտիկական ստենոզ և անևրիզմ

Նկար 1.

Աջ ներքին քներակի կրիտիկական ստենոզ և անևրիզմ

Ձախ քներակի պատի շերտազատման հատված

Նկար 2.

Ձախ քներակի պատի շերտազատման հատված

. Աջ ընդհանուր քներակի և ներքին քներակի պրոթեզի վերջնական տեսքը վերաիմպլանթավորված արտաքին քներակով

Նկար 3.

Աջ ընդհանուր քներակի և ներքին քներակի պրոթեզի վերջնական տեսքը վերաիմպլանթավորված արտաքին քներակով

.Ձախ ներքին քներակի վերջնական տեսքը ուղիղ կարով արտերիոտոմիայի պլաստիկայից հետո:

Նկար 4.

Ձախ ներքին քներակի վերջնական տեսքը ուղիղ կարով արտերիոտոմիայի պլաստիկայից հետո:

Նման բարդության վիրահատության անց կացումը, այդպիսի հազվագյուտ հանդիպող պաթոլոգիաների դեպքում, հնարավոր է միայն բրախիոցեֆալ անոթներին վիրահատություններ անց կացրած մեծ փորձ ունեցող վիրաբուժական կազմի համար: Էրեբունի Բ/Կ-ում առաջին անգամ անց կացված նման վիրահատությունը մեծ ռիսկային վտանգ էր ներկայացնում: Բայց, երբ խոսքը գնում է մարդու կյանքը փրկելու մասին, պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները դա անելու համար, ինչը և արվել է վիրաբույժների արհեստավարժ և կազմակերպված աշխատանքի շնորհիվ: Նմանատիպ վիրահատությունների պահանջարկը շատ մեծ է . տարվա ընթացքում դրանց կարիքն են ունենում մեծ թվով մարդիկ: Էրեբունի ԲԿ առաջատարն է հայկական կլինիկաների շրջանում նմանատիպ վիրահատություններ անց կացնելու հարցում:

+374 10 47 11 00
QR
Price list QR