Loading

«Ալտեպլազա»՝ շտապ օգնություն գլխուղեղի կաթվածի ժամանակ

16.07.2014

«Ալտեպլազա»՝ շտապ օգնություն գլխուղեղի կաթվածի ժամանակ

2014 թ. մայիսի 24-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում առաջին անգամ կիրառվել է «Ալտեպլազա» (ռեկոմբինանտ հյուսվածքային պլազմինոգենի ակտիվատոր) դեղամիջոցը:Ալտեպլազայով առաջին անգամ բուժում ստացած պացիենտը հիվանդանոց է ընդունվել ծանր վիճակում գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարման ախտանիշների ի հայտ գալուց առաջին ժամերի ընթացքում, խիստ արտահայտված նյարդաբանական անբավարարությամբ:ԿՏ-հետազոտության տվյալներով հայտնաբերվել էր թրոմբ, որը խաթարում էր գլխուղեղի ամբողջ ձախ (դոմինանտ) կիսագնդի արյան շրջանառությունը: Հիվանդի վիճակը գնահատելուն պես` հրատապ որոշում կայացվեց իրականացնել Ալտեպլազայի ներերակային ներարկում: Հետագա դինամիկ կլինիկո-ռադիոլոգիական հսկողության արդյունքներով հիվանդի մոտ նկատվել է արտահայված դրական դինամիկա` մեծածավալ իշեմիկ ինսուլտի կանխարգելմամբ, որը սպառնում էր մահացու ելքով: Շնորհիվ անցկացված ինտենսիվ բուժման հիվանդը դուրս է գրվել հարաբերականորեն թույլ արտահայտված մնացորդային երևույթներով:«Ալտեպլազա»՝ շտապ օգնություն գլխուղեղի կաթվածի ժամանակՏվյալ դեղամիջոցը (ռեկոմբինանտ հյուսվածքային պլազմինոգենի ակտիվատոր) ներմուծվում է ներերակային ճանապարհով՝ գլխուղեղի իշեմիկ կաթվածի ախտանշանների ի հայտ գալու առաջին ժամների ընթացքում (0-ից մինչև 4,5 ժամ), գլխուղեղի անոթների խցանումը առաջացնող թրոմբի քայքայման նպատակով: Այս դեղամիջոցի բարձր արդյունավետությունն ապացուցված է կլինիկական հետազոտություններով և ամրագրված է գլխուղեղի իշեմիկ կաթվածով հիվանդների բուժման պրոտոկոլներում:Ալտեպլազայի ներմուծումը կապված է հեմոռագիկ (արյունահոսություն) բարդությունների առաջացման ռիսկի հետ, սակայն ճիշտ կիրառման դեպքում խիստ նվազում է մահացության և հաշմանդամության հավանականությունը իշեմիկ կաթվածների ժամանակ:Տվյալ դեղամիջոցի կիրառումը պետք է իրականացվի մասնագիտացված բժշկական կենտրոններում` հատուկ պատրաստված մասնագետների թիմի կողմից:

+374 10 47 11 00
QR
Price list QR