Loading

«Էրեբունի» բժշկական կենտրոնում 2013թ. առաջին եռամսյակում անոթների ստենդավորման երկու անգամ ավելի վիրահատություն է անցկացվել, քան 2012թ.

18.11.2013

«Էրեբունի» բժշկական կենտրոնում 2013թ. առաջին եռամսյակում անոթների ստենդավորման երկու անգամ ավելի վիրահատություն է անցկացվել, քան 2012թ.

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում սրտի անոթների ստենտավորման երկու անգամ ավելի վիրահատություն է անցկացվել, քան ամբողջ 2012թ. ընթացքում, երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց «էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժնի վարիչ, սրտաբան Համլետ Հայրապետյանը։«2012թ. բուժկենտրոնում անցկացվել է սրտանոթների ստենտավորման 420 վիրահատություն, իսկ ընթացիկ տարվա անցյալ եռամսյակի ընթացքում վիրահատությունների քանակն արդեն հասել է անցյալ տարվա ընդհանուր քանակի կեսին»,– ասաց նա։Միաժամանակ Հայրապետյաննա վելացրեց, որ 2011թ. այդ ցուցանիշը կազմում էր 287 վիրահատություն, իսկ 2010թ.` 187։Ըստ սրտաբանի` վերջին տասնամյակում սրտաբանության բնագավառում Հայաստանում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը կապված է Հայաստանում սրտաբանական բաժանմունքների նոր ժամանակակից կենտրոնների բացման և նոր տեխնոլոգիաների ներդրման հետ։«Եթե շուրջ 15 տարի առաց լուրջ վիրահատությունների անցկացման և համապատասխան բուժում ստանալու համար հիվանդները կարող էին դիմել միայն Նորք Մարաշ բժշկական կենտրոն, որը հիմնականում զբաղվում էր ինվազիվ սրտաբանությամբ և բուժմամբ, ապա այսօր Հայաստանում շուրջ 5-6 լուրջ սրտաբանական կենտրոններ են գործում, որտեղ իրականացվում է սրտաբանական վիրահատությունների և բուժման ընթացակարգերի լայն շրջանակ»,– պարզաբանեց նա։Հայրապետյանը կարծում է, որ նման միտումը կնպաստի կենտրոնների միջև առողջ մրցակցությանը, և որպես հետևանք` աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը, նոր ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև հիվանդների համար այլընտրանքային ընտրության հնարավորությանը։Միաժամանակ, բաժնի վարիչը նշեց, որ սրտի վիրահատությունների, մասնավորապես, անոթների ստենտավորման քանակի աճը վկայում են ոչ այնքան հիվանդների քանակի ավելացման, որքան բնակչության գրագիտության բարձրացման մասին, բուժօգնության համար դիմումների քանակի ավելացման, և, որպես հետևանք, ժամանակակից բժշկական սպասարկման հնարավորությունների ընդալայնման մասին։Այդ կապակցությամբ նա տեղեկացրեց, որ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնը վերջերս Գերմանիայից մոտ 1,5 մլն եվրո գումարի դիմաց անգիոգրաֆ ձեռք բերեց զոնդավորման և անոթների ստենտավորում անցկացնելու համար։Խոսելով հիվանդությունենրի վիճակագրության մասին` Հայրապետյանը պարզաբանեց, որ սրտանոթային հիվանդությունների ամենասուր պահը մասնավորապես գրանցվել է 90-ական թվականներին, ինչը կապված է այդ շրջանում երկրի սոցիալական վիճակի հետ։«Այսօր այդ տվյալները թույլ են»,– ասաց Հայրապետյանը` զերծ մնալով վիճակագրական ցուցանիշներ հնչեցնելուց։Միաժամանակ, ըստ սրտաբանի` վերջին տասնամյակում սրտային խնդիրների հետ կապված հիվանդների շրջանում տարիքային շեմի զգալի նվազում է նկատվում։«Եթե 80-ական թվականներին, այսպես կոչված, «ինֆարկտային տարիքը» տատանվում էր 40-45 տարեկանում, ապա այսօր նիշը նվազել է մինչև 30-35 և նույնիսկ ավելի ցածր»,– նշեց Հայրապետյանը` ընդգծելով առողջության պահպանման համար կանխարգելիչ միջոցառումների կարևորությունը

+374 10 47 11 00
QR
Price list QR