Loading

Վարպետաց դաս

07.11.2022

Հանրապետության տարբեր բժշկական հաստատություններից մասնագետները հավաքվել են՝ լսելու աշխարհի ամենահեղինակավոր մասնագետներից մեկին՝ Իտալիայի Ջեմելլի հոսպիտալի օնկոգինեկոլոգիական ուլտրաձայային կենտրոնի գիտական ղեկավար Անտոնիա Տեստային: Նա աշխարհի առաջատար մասնագետներից է, որի նախագծերի հիման վրա կազմվում են գինեկոլոգիական քաղցկեղի և քիմիաթերապիայի ուղեցույցներ, իսկ հետազոտությունները հիմք են դարձել բարելավելու ուռուցքների ախտորոշման հնարավորությունները։ Միջոցառման կազմակերպիչները «Դավիդյանց» լաբորատորիաները և «Գլասբո» բժշկական կենտրոնն են: «Էրեբունի» բժշկական կենտրոնի համար ուռուցքաբանությունը և այդ ոլորտում մասնագետների բարձր որակավորումը գերակա է, ուստի միջոցառումն անցկացվում է բժշկական կենտրոնի հովանավորությամբ:

Վարպետաց դաս
+374 10 47 11 00
QR
Price list QR