Ներփորոքային ուռուցքները հանդիպում են հազվադեպ, և կազմում են ԿՆՀ (կենտրոնական նյարդային համակարգի) բոլոր տեսակի ուուցքային հիվանդւթյունների 10%:
Ներփորոքային ուռուցքները կարող են առաջանալ գլխուղեղի փորոքների և թաղանթների տարբեր բջիջներից` աստրոցիտոմաներ, մենինգիոմաներ, էպենդիոմաներ, կոլոիդ կիստաներ և կրանիոֆարինգիոմաներ:
Ներփորոքային ուռուցքները առավելապես վտանգավոր են, քանի որ առաջացնում են լիքվորաշրջանառության խանգարում՝ օբստրուկտիվ հիդրոցեֆալիա, ինչը բերում է փորոքներում գտնվող հեղուկի ծավալի մեծացմանը: Այդ ամենը հանգեցնում է գլխուղեղի հարակից հյուսվածքների ճնշմանը, ինչը, իր հերթին առաջացնում է գլխացավ, սրտխառնոց, փսխում, հոգեկան և տեսողության խանգարումներ, նույնիսկ կարող է մահվան պատճառ հանդիսանալ:
Նրա մոտ նկատվել է նաև գիտակցության խանգարում: Վիճակը կայունացնելուց հետո, հիվանդը տեղափոխվել է նեյրովիրաբուժական բաժանմունք, հետագա ստացիոնար բուժման համար: Կլինիկո-լաբորատոր և գործիքային (գլխուղեղի ԿՏ և ՄՌՏ) հետազտություններից հետո հիվանդի մոտ ախտորոշվել է աջ գագաթային շրջանի և աջ կողմնային փորոքի ծավալային գոյացություններ, օկլյուզիոն հիդրոցեֆալիա:
Նախապատրաստական միջոցառումներից հետո, 10.11.15թ. նեյրովիրաբուժական կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆ. Մ.Ա. Եղունյանի և նույն բաժանմունքի վարիչ բ.գ.թ. Վ.Հ.Համբարձումյանի կողմից, ընդհանուր անզգայացման պայամններում, կատարվեց վիրահատություն` աջ գագաթային շրջանի ոսկրապլաստիկ տրեպանացիա, նույն շրջանի ծավալային գոյացության հեռացումով /մենինգիոմա/, աջ կողմնային փորոքի ծավալային գոյացության հեռացում` լիկվորաշրջանառության վերականգնումով:
Հետվիրահատական շրջանը անցել է հարթ, կարերը հեռացվել են 7-րդ օրը: Հիվանդը գտնվում է բավարար վիճակում: Խորհուրդ է տրվել հետագա բուժումը շարունակել ուռուցքաբանի հսկողության տակ:
Նկարագրված վիրահատությունը` գլխուղեղի ծավալային գոյացության հեռացումը աջ կողմնային փորոքից, իր էությամբ, պատկանում է բարդ նեյրովիրաբուժական վիրահատությունների շարքին, և Էրեբունի բժշկական կենտրոնում առաջին անգամ է իրականացվել, նեյրովիրաբույժների բարձր որակավորման շնորհիվ: