Loading

Նոր տեխնոլոգիաների ներմուծումը սրտաբանական պրակտիկայում

11.05.2016

Նոր տեխնոլոգիաների ներմուծումը սրտաբանական պրակտիկայում
Նոր տեխնոլոգիաների ներմուծումը սրտաբանական պրակտիկայում

Վերջին տարիների ընթացքում սիրտ-անոթային հիվանդությունների թիվը զգալիորեն աճել է: Դեռ բոլորովին վերջերս այսպիսի ինվազիվ միջամտություններ, ինչպիսիք են ՝ անգիոպլաստիկան և կորոնար զարկերակների ստենտավորումը համարվում էին կորոնար հիվանդությունների բուժման նորարական մեթոդներ:

Սակայն անգիոպլաստիկայի և ստենտավորման մեթոդները, ինչպես ցույց տվեց փորձը, ունեն 2 հիմնական սահմանափակումներ՝

1. Անոթի չափազանց նեղացած և կրակալված ներքին պատի պատռվածքի (դիսեկցիայի) առաջացում լայնացումից հետո, որը կարող է տարածվել, խախտել արյան նորմալ հոսքը, նպաստել թրոմբի առաջացմանը և հանգեցնել անոթի ամբողջական խցանման

2. Անոթի կրկնակի նեղացման /ռեստենոզ/ բարձր հաճախականություն, որը հասնում է 30-40% և անգիոպլաստիկայից հետո բավական արագ է զարգանում (2-ից մինչև 6 ամսվա ընթացքում):

Բացի այդ, այս մեթոդների կիրառման սահմանափակում է հանդիսանում՝ նեղացված անոթների կրակալումը:Ռոտաբլացիոն անգիոպլաստիկայի մեթոդը արդյունավետ է համարվում կրակալված և լայնացման համար ռեզիստենտ նեղացած անոթների բուժման համար։

Ռոտաբլատորը բարձր արագությամբ հորատիչ է , որը ձիթապտղի ձև ունի և պատված է ադամանդե փշրանքով: Այն նախատեսված է աթերոսկլերոտիկ կիրակալված վահանիկով զարկերակների անցանելիությանը վերականգնման համար: Սարքը կորոնար զարկերակի նեղացած հատված մտցնելիս, կաթետերի գլխիկի էլիպսաձև մասը, որը պտտվում է րոպեում 180000 պտույտ արագությամբ, աթերոման մանրացնում է միլիոնավոր մանր մասերի: Ի տարբերություն ուղիղ աթերեկտոմիայի, ռոտաբլյացիան թույլ է տալիս տեղում քանդել վահանիկը: Առաջնային հաջողությունը ապահովվում է 95% դեպքերում, սակայն հիվանդների մեծամասնությանը անհրաժեշտ է լինում կատարել նաև ուղեկցող անգիոպլաստիկա՝ անոթի օպտիմալ տրամագծին հասնելու համար:Մեթոդի օգտագործման հակացուցումներից են՝ թրոմբոզը և կորոնար զարկերակի արտահայտված գալարվածությունը:

Ռոտաբլատոր

Այս տեխնոլոգիան վերջերս ձեռք է բերվել Էրեբունի ԲԿ-ի կողմից: 2016թ. մայիսի 5-ին առաջին անգամ Հայաստանում, Էրեբունի ԲԿ-ում լեհ մասնագետ, Բելոստոկի բժշկական համալսարանի կլինիկայի ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար, բժիշկ Սլավոմիր Դոբժիցկու մասնակցությամբ գործնական սեմինարի ժամանակ կատարվել է միջամտություն ռոտաբլացիոն տեխնոլոգիայի կիրառմամբ:

Գործնական սեմինարի ընթացքում վիրահատվել են երկու հիվանդ առաջնային վայրէջ զարկերակի ախտահարմամբ: Արտահայտված կրակալումը աթերոսկլերոտիկ նեղացման շրջանում նրանց մոտ պատճառ էր հանդիսացել նախորդ անգիոպլաստիկ միջամտության անբավարար արդյունքների։ Նրանք կլինիկապես տառապում էին կայուն ստենոկարդիայով՝ նվազագույն ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում:

Ռոտացիոն աթերէկտոմիայի օգնությամբ՝ օգտագործելով տարբեր տրամաչափի հորատիչներ, հաջողվեց լայնացնել զարկերակի բացվածքը, որից հետո պրոցեդուրաները ավարտվեցին ստանդարտ անգիոպլաստիկայով և դեղապատ ստենտի տեղադրմամբ:

Պրոցեդուրաների ընթացքը անցավ հարթ, առանց բարդությունների: Մեկ օր անց երկու հիվանդն էլ դուրս գրվեցին ա բարելավմամբ: Ռոտաբլացիոն անգիոպլաստիկայի մեթոդի ներդրումը սրտաբանական կլինիկական պրակտիկայում՝ կրակալված կորոնար զարկերակի նեղացմամբ հիվանդի փրկություն է և կյանքի որակի բարելավում, երբ անգիոպլաստիկայի ստանդարտ մեթոդները արդյունավետ չեն , իսկ որոշ դեպքերում՝ հակացուցված են:

+374 10 47 11 00
QR
Price list QR