Loading

Սրտի միքսոմայի հեռացում

24.04.2017

Սրտի միքսոմայի հեռացում
Սրտի միքսոմայի հեռացում

04.04.2017թ. 70-ամյա հիվանդ Ն. Ի-ն, ժամանել է ԲԿ Էրեբունի ընդհանուր թուլության, ֆիզիկական բեռնվածությունից առաջացող հևոցի և սրտխփոցի գանգատներով:

ԷխոԿԳ-ն հայտնաբերել է ոչ հոմոհեն կազմությամբ ուղիղ եզրերով, 6x4 սմ չափսերով, դեպի միջնախասրտային միջնորմը լայն ոտիկի վրա ֆիքսված ձախ նախասրտի ծավալուն գոյացություն /ձախ նախասրտի միքսոմա/: Գոյացությունը շարժական էր և հանգեցնում էր միտրալ փականի մասնակի օբստրուկցիայի 1,5-2 սմ-անոց միտրալ ստենոզի զարգացմամբ:

11.04.2017թ.-ին Էրեբունի ԲԿ-ի Սրտանոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ. գ. թ. Վ. Խ. Գասպարյանի ղեկավարության ներքո հիվանդը վիրահատվել է: Օգտագործվել է վերին տրանսսեպտալ մուտքը (Superior Transseptal Approach) դեպի ձախ նախասրտի խոռոչը: Խոռոչը մատներով շոշափելու ժամանակ նշմարվում էր ուռուցքանման գոյացություն օվալ պատուհանի շրջանում դեպի միջնախասրտային միջնորմը ձգվող:

Դրա լայն ոտիկի վրա (3 x 3 սմ) դեպի միջնախասրտային միջնորմը ֆիքսման տեղում կատարվել է ուռուցքի հատում առողջ հյուսվածքների սահմաններում հետագա միասնական բլոկով ձախ նախասրտի խոռոչից 6 x 4 սմ-անոց ուռուցքի հեռացումով: Գոյացության հիստոլոգիական հետազոտությունը հաստատել է ֆիբրոմիքսոմայի ախտորոշումը:

Հիվանդը դուրս է գրվել յոթերորդ օրը բավարար վիճակում:

Միքսոման բարորակ գոյացություն է, որն ավելի հաճախ տեղակայվում է ձախ նախասրտում: Մեծ չափսերի միքսոմաները շատ հազվագյուտ երեվույթներ են: Այդ ուռուցքների վտանգը կայանում է նրանում, որ դրանք կամ դրանց մասերը կարող են պոկվել ՝ առաջացնելով էմբոլիկ բարդություններ, ինչպես նաև միտրալ փականի ամբողջական օբստրուկցիայի զարգացում սրտի կանգով:

Նմանատիպ վիրահատություն հաջողությամբ անց էր կացվել Էրեբունի ԲԿ-ի սրտային վիրաբուժության բաժանմունքում դեռ 2005 թվականին: Էրեբունի ԲԿ-ի մասնագետների հարուստ փորձն ու արհեստավարժությունը թույլ են տալիս նույնիսկ ամենաբարդ կլինիկական դեպքերում ցույցաբերել համաշխարհային չափանիշներին համապատասխանող արդյունքներ:

+374 10 47 11 00
QR
Price list QR