Loading

Երիկամի քաղցկեղի լապարոսկոպիկ հեռացում

11.12.2017

Երիկամի քաղցկեղի լապարոսկոպիկ հեռացում
Երիկամի քաղցկեղի լապարոսկոպիկ հեռացում

Երիկամի քաղցկեղը (ուռուցք)` երիկամի չարորակ նորագոյացություն է , որն առաջանում է նեֆրոնի պրոքսիմալ խողովակների կամ բաժակ-ավազանային համակարգի էպիթելերից, որոնք հակված են մետաստազավորման:

Կախված ուռուցքի տարածվածությունից, բուժման մեթոդներից և պրոգնոզից երիկամի քաղցկեղը կարելի է բաժանել երեք տեսակի`

- Տեղայնացված (երիկամով սահմանափակված)

- Տեղային - տարածված ( տարածվում է երիկամային պատիճի սահմաններից դուրս հարևան հյուսվածքների և/ կամ երիկամի/ ստորին սիներակի վրա )

- Ընհանրացված (մետաստատիկ)

Երիկամի քաղցկեղը , ի տարբերություն շատ չարորակ ուռուցքների, գրեթե չի ենթարկվում ճառագայթման, հորմոնալ կամ ցիտոստատիկ բուժման, ինչն էլ հաճախ բժիշկին զրկում է հնարավորությունից ավելի արդյունավետ բուժել բարձիթողի արված երիկամի քաղցկեղի տեսակները:

Միակ մեթոդը, որն այսօր թույլ է տալիս բուժել երիկամի քաղցկեղով տառապող պացիենտին` ռադիկալ վիրաբուժական միջամտությունն է , ինչի արդյունքում ամբողջովին հեռացվում կամ քայքայվում է չարորակ ուռուցքը: Կախված նորագոյացության տեղակայումից և չափսից, վիրահատությունը կարող է լինել ռադիկալ (երիկամի հեռացմամբ) կամ օրգանապահպան (երիկամի ռեզեկցիայով):

Ցավոք, այսօր շատ դեպքերում, նույնիսկ երբ հնարավոր է կատարել երիկամի ռեզեկցիա, շատ հաճախ կատարվում է նեֆրեկտոմիա ( երիկամի հեռացում):Բանն այն է , որ, տեսականորեն ( համաձայն կլինիկական առաջարկների) , երիկամի հեռացումը` տեղայնացված երիկամի քաղցկեղի բուժման ստանդարտ մեթոդ է:

Ընդվորում նշանակություն չունի , թե դա ինչպիսի նորագոյացություն է , հնարավոր է արդյոք այն ամբողջովին հեռացնել երիկամի առողջ հյուսվածքի սահմաններում:

Չնայած նրան , որ օրգանապահպան վիրահատությունը լայնորեն ներդրվում է կլինիկական պրակտիկայում, երիկամի քաղցկեղի բուժման հիմնական մեթոդը մնում է վնասված օրգանի հեռացումը` նեֆրէկտոմիան:

2017թ. նոյեմբերի 25-ին Էրեբունի ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունք է դիմել 53-ամյա պացիենտ Ա.Վ.-ն`վերջին 10 ամսվա ընթացքում մեզի մեջ արյան հետքերի առկայության գանգատներով: Ամբուլատոր պայմաններում պացիենտը հետազոտվեց (միզային համակարգի ԿՏ-հետազոտություն) , որի ժամանակ հայտնաբերվեց երիկամի վերին ձախ բևեռի 10 սմ ծավալային գոյացություն , միզաքարային հիվանդություն ` փակելով աջ միզածորանի քարը և առաջացնելով հակակողմնային հիդրոնեֆրոտիկ տրանսֆորմացիա: Պացիենտի քաշը` 160 կգ, IV աստիճանի գիրություն:

2017թ. դեկտեմբերի 1-ին պացիենտին կատարվեց ուրեթերոռենոսկոպիա աջից` զուգակցված աջ միզածորանի կոնտակտային լազերային քարափշրումով (լիթոտրիպսիա):

Պացիենտի նշված քաշը բաց վիրահատական միջամտություն անցկացնելու դեպքում կարող էր դառնալ հետվիրահատական շրջանում բարդությունների պատճառ` պայմանավորված արտահայտված ցավային համախտանիշի , երկարատև անկողնային ռեժիմի, թրոմբոէմբոլիայի հնարավոր զարգացման, վիրահատական վերքի ուշ լավացման հետ և այլն: Դրանից ելնելով որոշվեց անցկացնել լապարոսկոպիկ ռադիկալ նեֆրէկտոմիա:

2017թ. դեկտեմբերի 7-ին պացիենտը վիրահատվեց ուրոլոգ Վ. Ռ․ Ֆանարջյանի կողմից: Վիրահատության սկզբնական փուլում գտնվեցին և զգուշորեն առանձնացվեցին երիկամը սնուցող անոթները և միզածորանը, որից հետո դրանք կտրվեցին հատուկ HemoLock կլիպսի օգնությամբ : Այնուհետև առանձնացվեցին երիկամը հարնեֆրալ ճարպային հյուսվածքի հետ միասին և մակերիկամը,և առողջ հյուսվածքների սահմաններում հեռացվեցին: Երիկամի շրջանը զննելուց և արյան հոսքը անվտանգ կանգնեցնելուց հետո արվեց 5 սմ կտրվածք, որի միջով դուրս հանվեց հեռացված օրգանը:

Վիրահատության տևողությունը կազմեց միջինում 2,5 ժամ: Հաջորդ օրը պացիենտի ընդհանուր վիճակը բավարար էր , գանգատներ չեն նկատվել, իսկ 3-րդ օրը նա դուրս գրվեց հիվանդանոցից: Էրեբունի ԲԿ-ում ռադիկալ նեֆրեկտոմիան իրականացվում է լապարոսկոպիկ եղանակով : Ուրոլոգիական բաժանմունքը հագեցած է նորագույն վիրահատական սարքավորումներով, Richard Wolf ընկերության լապարոսկոպիկ կանգնակով , Ethicon ընկերության ուլտրաձայնային վիրադանակով (2017 թ.), Valley Lab сovidien – LigaSure նորագույն կոագուլյատորով, և լապարոսկոպիկ բոլոր նորագույն գործիքների հավաքածուով:

Բարձր որակավորում ունեցող բուժանձնակազմը տարբեր տեսակի մինիմալ ինվազիվ բժշկական միջամտություններ իրականացնելիս լապարոսկոպիկ և էնդոսկոպիկ տեխնիկայի հետ աշխատելու երկար տարիների փորձ ունի : Այսօր երիկամի քաղցկեղը ( նրա վաղ հայտնաբերման դեպքում) լիարժեք բուժելի է; դրա համար անհրաժեշտ է ժամանակին ախտորոշում` տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ հետազոտություններ, որոնք իրենց մեջ ներառում են որովայնի խոռոչի օրգանների և երիկամների ուլտրաձայնային հետազոտություն:

+374 10 47 11 00
QR
Price list QR