Թոքային հիպերթենզիան՝ ծանր, պրոգրեսիվ հիվանդություն է, որը աստիճանաբար հանգեցնում է աջ փորոքում ճնշման բարձրացմանը, աջփորոքային անբավարարության զարգացման և մահացու ավարտ է ունենում: Չնայած թոքային հիպերթենզիայի բուժման նորագույն ձեռքբերումներին և հաջողություններին, շատ հիվանդներ շարունակում են մնալ ծանր վիճակում՝ երկարատև հոսպիտալիզացումով և դեղորայքային բուժման բարձր ծախսերով:
Բուժման նորագույն մեթոդների անհրաժեշտությունը ակնհայտ է: Այդպիսի հիվանդների մոտ միջնախասրտային աջից-ձախ շունտի ստեղծումը կարող է բարձրացնել համակարգային մղումը և ծավալը, դրանով իսկ բարելավելով թթվածնի տեղաշարժը և մատակարարումը: Թեպետ այդ նպատակով օգտագործվող բալոնային սեպտոստոմիան հաջորդող դիլատացիայով կամ ստենտի իմպլանտացիան ունեն էական թերություններ, ինչպիսիք են առաջացված միջնախասրտային անցքի սպոնտան փակվելը, չափազանց դեսատուրացիան, իմպլանտավորված ստենտի օկլյուզիա, շունտի չափսի կարգավորման անհնարինությունը և այլն:
2017թ. հունվարի 19-ին Էրեբունի ԲԿ-ի Սրտաբանական կլինիկայի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ Occlutech AFR - միջնախասրտային շունտի կարգավորիչ գերմանական նորագույն ներսրտային պրոթեզի ներկայացումը՝ նախատեսված դիաստոլիկ դիսֆունկցիայի, թոքային հիպերթենզիայի և աջփորոքային անբավարարության բուժման համար: Այն կոչված է ոչ միայն կոմպենսացնել և բարելավել հիվադի ծանր վիճակը, այլ նաև բարձրացնել այդպիսի հիվանդների կյանքի որակը:
Occlutech ֆիրմայի ներկայացուցիչ Ռոման Շեյնը մասնագետների ուշադրությանը ներկայացրեց նոր կատարելագործված Occlutech AFR, նրա կառուցվածքը և օգտագործման նպատակը; (Նկար 1):
“Բալոնային սեպտաստոմիայից հետո սարքը իմպլանտավորվում է նախասրտի պատում՝ ձախից աջ նախասիրտ կայուն չափաբաժնով արյան հոսք ապահովելու և համապատասխանորեն նենահասրտային ճնշումը կարգավորելու նպատակով (Նկար 2): Մենք ակնկալում ենք, որ տվյալ սարքի օգտագործումը կբարելավի հիվանդների կլինիկական ցուցանիշները՝ ձախ նախասրտում ճնշման իջեցում, հևոցի նվազում, հեմոդինամիկայի բարելավում և կայունացում, կյանքի որակի բարելավում” :
(Նկար 2) Պրոթեզի իմպլանտավորումից անմիջապես հետո, գունավոր դոպլեր սկանավորման ժամանակ պարզ երեվում է միջնախասրտային շունտը:
Ինչպես նշեց Ռոման Շեյնը, ներկայումս Occlutech AFR սարքը գտնվում է կլինիկական փորձարկման շրջանում և արդեն իմպլանտավորվել է 20 հիվանդի մոտ Եվրոպական տարբեր առաջատար կլինիկաներում: Ստացված տվյալները բավականին խոստումնալից են; հեմոդինամիկ և կլինիկական ցուցանիշների լավացում անմիջապես սարքի իմպլանտավորումից հետո, ասցիտի և պերիֆերիկ այտուցների անհետացում առանց միզամուղ դեղանյութերի չաձաբաժնի մեծացման, ճնշման իջեցում ձախ նախասրտում, հևոցի նվազում, աշխատունակության բարձրացում, կյանքի որակի բարելավում:
Occlutech ֆիրմայի ներկայացուցիչը նաև նշեց, որ ներկայումս նույնպես շարունակվում են այս սարքի կլինիկական ուսումնասիրությունները: “Ընկերությունը ունի իր մասնաճյուղերը ամբողջ Եվրոպայում՝ Շվեյցարիա, Բելգիա և այլն, համագործակցում է Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի բազմաթիվ կլինիկաների հետ և շարունակում է ընդլայնվել:
” Occlutech ընկերության հրավերով, Էրեբունի ԲԿ-ի Սրտաբանական կլինիկան, որպես տարածաշրջանի առաջատար կլինիկաներից մեկը, կդառնա կլինիկական հետազոտությունների անցկացման բազան լիովին նոր Occlutech AFR սարքի համար, որը հնարավորություն կտա դիաստոլիկ դիսֆունկցիայով, թոքային հիպերտենզիայով, և աջփորոքային անբավարարությամբ ծանր հիվանդներին օգտվել 4000 եվրոից ավել արժողությամբ սարքի իմպլանտավորման հնարավորությունից, որը ընկերությունը կտրամադրի անվճար: